Ընթացքը․
Սովորողները ունենալով համապատասխան գիտելիքներ տարածաշրջանների երկրների մասին կկարողանան համապատասխան տեղեկատվություններ ներկայացնել երկրների, ինչպես նաև ուսումնասիրել այդ պետությունների դրոշների առաջացման պատմությունը։
- Ընտրել որևէ պետություն։
- Ներկայացնել այդ պետության համռոտ բնութագիրը։
- Պետության դրոշը ինչպե՞ս է պատկերված։
- Պատմական անդրադարձ կատարել դրոշների ծագման պատմությանը:
- Առանձնացնել թե յուրաքանչյուր գույն, նշան, պատկեր ի՞նչ է իրենից ներկայացնում։

Գերմանիան Կենտրոնական Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ պետություններից է՝ հզոր տնտեսությամբ և հարուստ պատմությամբ։ Նրա մայրաքաղաքը Բեռլինն է, իսկ բնակչությունը մոտ 83 միլլիոն:
Գերմանիայի դրոշի գույներն են՝ սև, կարմիր և դեղին հորիզոնական գծերով։
Գերմանիայի այս եռագույն դրոշը սկզբում օգտագործվել է 19-րդ դարում՝ 1848 թվականի հեղափոխության ժամանակ, երբ գերմանական երկրները փորձում էին միավորվել։ Սակայն Պրուսիան ավելի ուշ ընտրեց սև-սպիտակ-կապույտ գույները։ Այնուհետև, 1919 թվականին՝ Վեյմարյան հանրապետության շրջանում, պաշտոնապես ընդունվեց ներկայիս ձևը։ Նացիստական Գերմանիայի ժամանակ դրոշը փոխվեց, բայց 1949-ին այն կրկին հաստատվեց որպես նորաստեղծ Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդանիշ։
Սև՝ խորհրդանշում է մութ ժամանակները, բռնաճնշումներն ու պայքարը
Կարմիր՝ խորհրդանշում է հեղափոխությունը, ժողովրդավարությունը և ժողովրդի ուժը
Դեղին՝ խորհրդանշում է ազատությունն ու բարգավաճումը