Հայոց լեզու, Գրականություն

Ուսումնական գարուն

Ես գարնանային արձակուրդների ընթացքում կարդացել եմ Արթուր Կոնան Դոյլի Շերլոք Հոլմսի գործերից մեկը՝ <<Արնագույն գործը>>: Այս գործի ընթացքում բժիշկ Ուոթսոնը և Շերլոք Հոլմսը առաջին անգամ են հանդիպում: Ուոթսոնը Աֆղանստանի պատերազմից հետո առանց գումար եկել էր Լոնդոն և քիչ գումար ուներ տան վարձ տալու համար: Հոլմսը նունպես գումար չուներ տան վարձ տալու համար, և նրանք երկուսով ծանոթացան ընդհանուր ծանոթի միջոցով, և սկսեցին ապրել մեկ տան մեջ, վարձը կիսելով երկուսի մեջ: Գործի էությունը այն էր, որ երկու-երեք օրվա մեջ մահացել էին երկու եղբայր: Մեկի դին գտել էին տան մեջ, որտեղ մարդ չէր ապրում, իսկ մյուսինը հյուրանոցում: Պարզվել էր, որ քսան տարի առաջ ԱՄՆ-ում կար քաղաք, որտեղ կրոնը շատ էր կարևորված, և դրած էին անիմաստ կանոններ, որոնք կապ չունեն կրոնի հետ, բայց քաղաքապետի ասելով կանոնները կրոնից էին: Այդ քաղաքում ապրում էին հնդիկներ, որոնք գտել էին երկու հոգու անտառներում, տղամարդու և փոքրիկ աղջկա, բայց նրանք իրար հայր ու որդի չէին: Նրանց վերցրեցին հնդիկները, և տարիների ընթացքում այդ ցեղը կառուցեց քաղաքը: Վերևում նշված երկու սպանվածները ցեղի և հետագայում քաղաքի գլխավորներն էին: Աղջկա մեծանալուց հետո, նա սիրահարվեց տղայի, և երբ նրանք ուզում էին ամուսնանալ այդ եղբայրները սկսեցին կռիվ տալ, որ այդ աղջիկը պետք է նրանցից մեկի հետ ամուսնանա: Երեքը՝ խորդ հայրը, խորդ աղջիկը և նրա սիրելին փախչեցին քաղաքին, բայց երբ տղան գնաց որսի, նա իմացալ է, որ այն երկուսին սպանել են, բայց նա դա իմացել է մի քանի տարի հետո, անտառներում թափառելով և չիմանալով թե քաղաքում ինչ է կատարվում: Երբ նա իմացավ այդ լուրի մասին, այդ երկու եղբայրներին արդեն աքսորել էին, և նա որոշեց, որ կմահանա միայն այն երկուսի մահից հետո: Նա քսան տարի նրանց հետքի հետևից էր գնում, բայց նրանք վերջին պահին փախչում էին, բայց ոչ Լոնդոնում: Այնտեղ ել նա նրանց սպանեց: Գրքի գաղափարը կարելի է ասել այն է, որ քո պաշտոնից և ուժից մի ուրացիր և վատություն մի արա նրան՝ թերագնահատելով նրան իր դիրքից, ամեն ինչ կարող է փոխվել: