Ուսումնական ճամփորդություններ

Չարենցի տուն-թանգարան

Մենք մարտի 19-ին գնացել էինք Չարենցի տուն-թանգարան, քանի որ անցնում ենք Չարենց: Թանգարանը երեք հարկանի էր, քանի որ դեռ Չարենցի ժամանակներում այն շենք էր եղել, որտեղ Չարենցի վերջին բնակարանն է եղել: Այդ բնակարանը պահպանել էին, և այնտեղ բերել էին նրա այն իրերը, որոնք պահպանվել են: Թանգարանի առաջին հարկում հիմնականում նմուշներ էին, որոնք նա բերել իր ճամփորդություններից դեպի Եվրոպա: Երկրորդ հարկը ավելի հետաքրքիր էր: Այնտեղ կաին նրա առաջին գրքերը, նկարներ, որտեղ նկարել էին իրեն, այդ հարկում պատմում էին նրա կյանքի մասին: Երրորդ հարկում էլ նրա բնակարանն էր: Դա նույնպես հետաքրքիր էր: Խոհանոցն ու լոգասենյակը չէին պահպանել: Ինձ դուր եկավ այդ տուն թանգարանը: