Հասարակագիտություն

Ինչ է իշխանությունը

Իշխանությունը կարևոր դեր ունի հասարակության կյանքում։ Դրա հիմնական նպատակը կարգուկանոն հաստատելն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։ Եթե իշխանությունը ճիշտ է օգտագործվում, այն նպաստում է երկրի զարգացմանը, օրենքների պահպանմանը և մարդկանց բարեկեցությանը։ Սակայն իշխանությունն ունի նաև բացասական կողմեր այն կարող է հանգեցնել կոռուպցիայի, անարդարության և ազատությունների սահմանափակման։ Իշխանությունը կարող է լինել և՛ արտոնություն, և՛ պատասխանատվություն։ Երբ այն օգտագործվում է հասարակության օգտին, դառնում է պատասխանատվություն, իսկ երբ մարդիկ այն կիրառում են միայն իրենց շահերի համար, վերածվում է արտոնության։

Պատմություն

Հիտլեր և Ստալին

Հաճախ, երբ մարդու մոտ հոգեկան խանգարումներ կան, հոգեբանները թերթում են նրա մանկության էջերը, քանի որ հոգեկան խնդիրները մարդու մոտ հիմնականում առաջանում է մանկապատանեկան և դեռահասության տարիքից: Հիտլերի և Ստալինի հոգեբանությանը վաղ տարիքից եղել է լիդերի և առաջնորդի հոգեբանություն՝ նրանք փոքրուց առաջնորդներ են ձեռք բերել, թեկուզ և դրանք եղել են նրանց ընկերները: Կարծես թե նրանք հոգեկան խնդիրներ չեն ունեցել, և դա ճիշտ է: Հոգեբանները վարկած ունեն, որ այն երեխաները որոնք ունեն լիդերի հոգեբանություն, բայց մեծանում են կռվի, դավի, ծեծի և արհամարանքի մեջ, մեծ տարիքում սադիստ և մոզոխիստ դառնալու հակվածությունը բավականին մեծ է: Նրանք երկուսն էլ այդպիսի ընտանիքում են ապրել: Ստալինի հայրը եղել է իր մոր աշխատանքի տեղի տնորենը, և նա չի համաձայնվել մնալ նրա հայրը, դրա համար Ստալինը մեծացելը առանց հոր՝ ավելի ճիշտ առանց արյունակցական հոր, իր մոր ամուսինը գալիս էր նրան որպես խորդ հայր: Նա հարբեցող կոշկակար էր: Ե՛վ Ստալինի, և՛ Հիտլերի հայրերը եղել դաժան մարդիկ, դրա համար էլ նրանք չեն մեծացել բարեկեցիկ պայմաններում: Ստալինը, քանի որ տեսել է, որ իր հայրը առհամարել է նրան և դաժան ու կոպիտ է եղել նրա հանդեպ, նույնը արել է իր զավակների հանդեպ: Հիտլերն էլ չի սիրել խոսել իր ընտանիքի մասին, դրա համար էլ չուզեց շարունակել սերունդը: Հիտլերի հայրը եղել է կարգուկանոն սիրող մարդ, որը նույնիսկ փորձել է դա սովորեցնել իր որդուն: Նաև սովորոցրել է (կամ էլ, միգուցե անգիտակցաբար է Հիտլերի մեջ այդ մտածելակերպը դրել), որ պետք չէ ապրել քո կյանքի և հարազատներիդ համար, պետք է ապրել հայրենիքիդ համար, հետևել կարգ ու կանոնին և այլն: Դա նույնպես հետագայում մեծ արդյունքներ է ունեցել: Հիտլերը հրամայեց գնդակահել այն մարդկանց, ովքեր փորձ էին կատարում գնացք նստել առանց տոմս: Այդ քայլից հետո ասել է.
-Սա արեցի, որպեսզի Գերմանացիների մեջ ներդդնեմ կարգ ու կանոն: Հիտլերի և Ստալինի հայրերը մահացել են շուտ և անսպասելի: Թեև նա կարծես թե նրանց համար լավ էր, որովհետև ազատություն էին ձեռքբերում, որը իրականում այդպես էր, նրանք իրականում կորցրեցին իրենց հենարանը, որը վատ անդրադաձավ նրանց հոգեբանության վրա: Ինչ վերաբերվում է մայր-որդի հարաբերությունները, նրանք հոյակապ են եղել երկուսի դեպքում: Բայց չափազանց մեղմ և նուրբ են վարվել նրանց մայրերը որդիների հետ, ինչը նպաստել է, որ նրանք բոլորից նուրբ և մեղմ զգացմունք էին սպասում: Հիտլերի դեռահասական կյանքում երկու վատ բան է եղել՝ մոր կորուստը և նկարչական ակադեմիայից հեռացվելը: Դրանից հետո, Հիտլերը վաճառել է իր նկարած նկարները, համոզելով, որ իրենց առջև կանգնած է ապագա աշխարահրչակ նկարիչ, ինչը հանգեցրել է նրան նագիսականության: Ստալինի մոտ էլ է այդ մտածելակերպը ձևավորվել՝ ես, ես, ես, ես ամենալավն եմ, ինձնից լավը չկա…: Երկուսն էլ դեմ են եղել Աստվածին, մանավանտ Ստալինը, չնայած, որ փոքր տարիքում եկեղեցում երգել են: Հիտլերը Աստծո գաղափարը օգտագործել է միայն, երբ նրան է պետք եղել: Հիտլերին և Ստալինին փոքր տարիքից նեղացնում էին իրենց տեսքի պատճառով: Հիտլերին նկարագրում էին որպես անփույթ, թափթփված և գեշ երեխա, դրա համար էլ ոչ մի ընկեր փոքր տարիքում չի ունեցել: Ստալինին նույնպես նեղացրել են, բայց նա ընկերներ ունեցել է: Նա հիվանդությունը է ունեցել, որի պատճառով մանր, բայց խորը վերքեր է ունեցել դեմքի վրա, եղել է ցածրահասակ, ձեռը ձիասայլի վթարից հետո չի կարողացել մինչև վերջ ծալել և ունեցել է քայլվածք, որը տարբերվում է սովորական մարդկանց քայլացվածքից: Այս փաստերը հանգեցրել են նրան, որ ունեցել են ցածր ինքնագնահատական, ինչի պատճառով դժվարությամբ են շփվել կանանց հետ: Նրանք սիրել չեն կարողացել: Եվա Բրաունը գրել է.
-Հիտլերի միակ սերը եղել է Գերմանիան:
Նրանք կանանց հմայելու իրենց ձևերը ունեին և կարծում էին, որ ինչպես և ում հետ կուզենան այդպես էլ կվարվեն: Այդ իսկ պատճառով, գործ են ունեցել իրենց բավականին փոքր կանանց հետ: Հիտլերի կինը և Ստալինի երկրորդ կինը իրենց ամուսիններից եղել են 23 տարի փոքր: Բազմաթիվ բռնություններից և դավաճանություններից հետո երկուսի կանայք ինքնասպան են եղել: Հիտլերի սիրուհիները նույնպես կամ ինքնասպան են եղել կամ դրա փորձն են արել: Զարմանալին այն է, որ դադարել է միս ուտել իր զարմուհու ինքնասպանությունից հետո, որը նույնպես իր սիրուհին է եղել: Այդպես նա փորձել է կարծես մեղկի զգացումը ոչնչացնել նրանով, որ էլ կենդանիների չի սպանում: Ստալինը եղել է ահավոր եսամոլ: Բազմիցս անգամ գրել է, որ նա հանճար է, նա նվեր է բոլորի համար և նմանատիպ բաներ: Նույնիսկ ստիպել է, խորհրդային գրողներին գրել գործեր, որոնք իրեն են նվիրված: Նրանց երկուսի այսպիսի պահվածքները ցույց են տալիս, որ նրանք վախ ունեին, որ ինչպես նրանց նսեմացրել են փոքր տարիքում, այդպես էլ կարող են անել մեծ տարիքում: Ուզում էին ցույց տային, որ նրանք ամենալավն են, որպեսզի հանգիստ լինեն, որ ոչմեկ իրենց վատ բան չի ասի, ինչպես ասում էին փոքր տարիքում: Ստալինը եղել է շատ վրիժառու և հիշաչար: Վախենալով մահից, միշտ իր մոտ ատրճանակ է պահել: 1937թ. հունիսից 1938թ. հունիսը մոտավորապես ամեն 57 վարկյանը մեկ մարդ էր գնդակահարվում: Ստալինը նաև օրենք էր ստեղծել, որին համաձայն կարող են մահապատժի ենթարկվել 12 տարեկանից բարձր անձինք: Սպանվել է հարյուր հազարից ավել անչափահաս: Նաև գնդակահարվել են շատ գրողներ, գիտնականներ և այլն, ովքեր համարձակվել են ասել ինչ ուզում են: Հիմնականում մարդիկ գնդակահարվում էին նրա համար, որ արտահայտում են իրենց մտքերը, ոչ թե նրա համար, որ գողություն են արել: Սա նույնպես ցույց է տալիս, որ Ստալինը վախեցել է նրանից, որ նրան վատ բաներ կարող են ասել և բոլորը նորից կարող են իր դեմ կանգնեն: