Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

 Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:

Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին: Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով: Առջևս՝ ցածում, փռված էր գյուղը՝ իր կարմիր կղմինդրե տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված: Հորիզոնում հնձված արտերի հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով:

սկսել էր-դիմավոր, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, ներգործական սեռ

փչել-անդեմ, անորոշ դերբայ

ծածկվում էր-դիմավոր, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, կրավորական սեռ

վազող-անդեմ

փռված էր-դիմավոր, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, ներգործական սեռ

թաքնված-անդեմ

հնձված-անդեմ

ծածկվել էր-դիմավոր, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, ներգործական սեռ

ելնող-անդեմ

2.      Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:

թարմ-որակական, դրական

ցուրտ-որակական, դրական

մութ-որակական, դրական

կարմիր-որակական, դրական

կղմինդրե-հարաբերական

սիրուն-որակական, դրական

թաց-որակական, դրական

քողաձև-հարաբերական

3.      Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:

Նստել անկարելի էր, պետք էր միայն կանգնել : Ասաց, որ մեռնելու ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու:  Նրանց դուրս գնալուց հետո սենյակն ազատվեց:

Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի  երևալ, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:

Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը:

նստել-ե հոլով

կանգնել-ե հոլով

մեռնելու-ու հոլով

անհանգստանալու-ու հոլով

գնալուց-ու հոլով

երևալ-ա հոլով

լուսավորվել-ե հոլով

ազատվեց-ե հոլով

4.      Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները:

Հեռանալ, հեռանալու, հեռանալուն, հեռանալ, հեռանալուց, հեռանալով:

Հեռացնել, հեռացնելու, հեռացնելուն, հեռացնել, հեռացնելուց, հեռացնելով:

5.      Կազմի՛ր  տրված բայերի ենթակայական դերբայը՝ գնահատել, թպրտալ, թախծել,

 խաղալ, անհանգստանալ, թռչել:

գնահատել-գնահատող

թպրտալ-թպրտացող

թախծել-թախծող

 խաղալ-խաղացող

անհանգստանալ-անհանգստացող

թռչել-թռչող

Բառերից երեքը գործածիր նախադասության մեջ:

Լիոնել Մեսսին և Կռիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի պատմության ամենաուժեղ խաղացողներն են:

Անիմաստ անհանգստացող մարդիկ ինձ միայն խանգարում են:

Ես թռչող մեքենա մոտակա ապագայում չեմ տեսնում:

6.      Դուրս գրի՛ր ենթակայական դերբայները և որոշի՛ր, թե դրանք որպես նախադասության ինչ անդամ են գործածված:

Իր արհեստին ծուռ նայողը կուշտ չի ուտի:-ենթակա

Տուն ավերողին տուն չի մնա:-ենթակա

Ուրիշի տունը քանդողը իր հացը ցամաք կուտի:-ենթակա

Հեռվից լսվող դափի ձայնը դուրս կգա:-ստորոգյալ