Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ի՞նչն է մարդուն ուժեղ դարձնում

Մարդու ուժը ասելով նկատի չունենք ուղղակի ֆիզիկական պատրաստվածությունը, այլ հոգեպես թե նա ինչքան ուժեղ է՝ ինչպես է հաղթահարում դժվարությունները, դիսցիպլինան, ինչպես է նա նայում աշխահին, իր հոգևոր արժեքները և այլն: Չնայած, որ ես չեմ խոսելու ուղղակի ֆիզիկական ուժի մասին, այն շատ կարևոր է հոգևոր ուժը ձեռք բերելու: Որպեսզի հոգով ուժեղ լինես, պետք է հաղթահարես դժվարության, սպորտում դա նիհարելն է կամ ուժեղանալն է, դիսցիպլինան սպորտում շատ կարևոր է, եթե սպորտում դիսցիպլինա ունեցար, այն բաներում էլ կունենաս: Սպորտով զբաղվելը քեզ տալիս է ներքին ինքնավստահություն կյանքի բոլոր գավառներում, ինչը նույնպես շատ կարևոր է հոգեպես ուժեղ լինելու համար: Սպորտով զբաղվելը, շատ թերագնահատված ձև է, որպեսզի կոպես քեզ ներսից, չնայած որ այն ամենալավ ձևն է, բայց միաժամանակ այն ամենադժվարներից է: Բայց սպորտը միակ ձևը չէ, կան ուրիշ ձևեր, բայց ոչ այդքան էֆֆեկտիվ: Սպորտից հետո ամենաէֆֆեկտիվ ձևը իմ կարծիքով, տարբեր մարդկանց հետ շփվելն է: Անպայման չէ, որ դու նրանց հետ շատ շփվես, կամ նրանք քո ընկերները լինեն, ուղղակի գիտենալով, որ տարբեր տեղերից տարբեր մարդկանց գիտես արդեն է քեզ ինքնավստահություն տալիս: Նաև, նոր մարդկանց հետ ծանոթանալը ոչ միշտ է հեշտ, բայց եթե անես դա, դու կսովորես հաղթահարել դժվարություն: Դիսցիպլինան կարելի է ձեռք բերել ոչ միայն սպորտից: Դրա համար կարելի է փորձել տարբեր բաներ, որպեսզի գտնես քո ուզածը և դրանով վերաբերվես լուրջ, ոչ թե որպես հոբբի (հոբբիով դիսցիպլինա ձեռք բերել չի լինում, որպեսզի դիսցիպլինա ձեռք բերես պետք է վերաբերվես դրան լուրջ, ոչ թե զվարճանալու կամ ցրվելու համար): Բայց հոբբին նույնպես շատ կարևոր է, քանի որ իրակական կյանքից կտրվել էներգիա ստանալու համար ավելի լավ աղբյուր չկա: