Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
Չինաստանը մոտավորապես ունի 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք՝ Չինաստանը ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է: Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ են և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում։ Իսկ Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից։ Նաև Չինաստանում կա Յանցզի և Հուանհե գետերը, որոնք աշխարհի երրորդ և վեցերորդ ամենաերկար գետերն են:
Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:
Վերջին երկու հազարամյակի ընթացքում Չինաստանի տնտեսությունը ամենամեծն է աշխարհում, սակայն որոշ ժամանակահատվածում այն ունեցել է վերելքեր և անկումներ: Օրինակ՝ Չինաստանն ատոմային զենք ունեցող երկիր է, ունի աշխարհի ամենամեծ մշտական բանակը և երկրորդ պետությունն է աշխարհում պաշտանության նախարարությունը հատկացված բյուջեի չափով: Նաև Չինաստանն անհամեմատելի ազդեցություն ունի տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության մեջ:
Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
Չինաստանի զարգացման հիմնական նախադրյալներն են՝ Տնտեսական ռեսուրսներ Չինաստանը ունի մեծ բնական ռեսուրսներ, ածուխ, երկաթ, ոսկի և հողագործական հսկայական տարածքներ: Կամ Տեխնոլոգիական զարգացում՝ Չինաստանը մեծ ներդրումներ է կատարում գիտական և տեխնոլոգիական ոլորտում, հատկապես՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Նաև Չինաստանը ունի ուժեղ առևտրային կապեր աշխարհի տարբեր երկրների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը և այլ երկրներ:
Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են՝
Արտադրություն՝ Չինաստանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում արդյունաբերության ծավալներով:
ինարարություն՝ Շինարարության ոլորտը ակտիվորեն զարգանում է, Չինաստանը ունի բազմաթիվ տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծեր, ներառյալ երկաթուղիներ, թռիչքուղիներ և մեծ քաղաքների շինարարություն:
Անվտանգության տեխնոլոգիաներ՝ Չինաստանը զարգացնում է իր պաշտպանական արդյունաբերությունը, արտադրելով զինամթերք, ռազմական տեխնիկաներ և այլն: