1.Տեղադրել նախընտրած հոդվածի հղումը :





2.Ներկայացնել հոդվածի հեղինակին/հակիրճ/:
Տիգրան Հայրապետյան
Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։ Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։ 1999 թվականի մարտի 9-ին Տիգրան Հայրապետյանը մահացել է ավտովթարի պատճառով:
3.Հոդվածի վերնագիրը. հարկավոր է ուշադիր կարդալ հոդվածը, անգամ մեկից ավելի անգամ: Առաջին հերթին ուսումնասիրեք վերնագիրը ՝ որքանով է այն ճշգրիտ արտացոլում հոդվածում բարձրացված թեման: Եվ նաև, թե որքանով է նշանակալից թեման ինքնին: Ինչպես է հեղինակը հասկանում ու բացահայտում : Խնդիրը նորույթի տեսանկյունից վերլուծելու նրա մոտեցումը:
«Երբ պետականության կառուցումը համազգային խնդիր է» վերնագիրը ճշգրիտ արտացոլում է հոդվածի հիմնական թեման՝ պետության զարգացման ու կայացման խնդիրները: Այն ընդգծում է, որ սխալ քաղաքականություններն ու կառավարման սխալ մեթոդները խանգարում են պետության կայացման գործընթացին: Պետության կայացումը կարճ ժամանակահատվածում շատ կարևոր է, քանի որ այն ազդում է երկրի ընդհանուր բարեկեցության, ժողովրդի կյանքի որակի և միջազգային դիրքի վրա:
4.Անդրադառնալ հետազոտական թեմայի արդիականությանը:
Հոդվածի թեման կիսով չափ արդիական է (խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության երկու խոշոր շրջանները ձևափոխել ֆեդերալ տարածքների), քանի որ ինչպես տեղյակ եք աղետի գոտի հասկացողությունը փորձում են այլևս չոգտագործել, նույնիսկ դեկտեմբերի 7-ը այլևս չի համարվում սգո օր, այլ ուղղակի հիշատակում են անմեղ զոհերին: Ինչ վերաբերվում է Զանգեզուրը դիտարկել որպես առանձին ֆեդերալ տարածք, իմ կարծիքով հիմա շատ ցավոտ ու նուրբ թեմա կարող է լինեն բոլորիս համար (թեև ես կարծում եմ հատկապես Զանգեզուրի համար հիմա շատ ճիշտ որոշում կլիներ): Ընդհանուր գաղափարը շատ ողջունելի կլիներ, եթե իրականացվեր 20-րդ դարի վերջերին: Հեղինակը բացահայտում է պետության կայացման խնդիրը, որը մտահոգիչ է ոչ միայն այս պահին, այլ նաև ցանկացած ժամանակահատվածում: Տիգրան Հայրապետյանի վերլուծությունները կարևոր են, քանի որ դրանք թույլ են տալիս հասկանալ, թե ինչպիսի քաղաքական մոտեցումներ և բարեփոխումներ են անհրաժեշտ պետության կայացման համար։ Այս հարցը արդիական է նաև այսօր՝ նկատի ունենալով գլոբալ փոփոխությունները և պետությունների միջև մրցակցությունը՝ թե ինչպիսի կառավարման համակարգեր կարող են ավելի հաջողակ լինել։
5.Հիմնավորել փաստական նյութի նորությունը, հուսալիությունը, ճշմարտացիությունը:
Օր.՝ Բացահայտելով իր դիրքն ու տեսակետները ՝ հեղինակը ապավինում է միայն իր ապրած դարաշրջանի փաստերին: Ներկայացվում է միայն փաստական նյութ `անուղղակիորեն հաստատելով արված եզրակացությունների և առաջարկությունների ճիշտությունը: Այնպես որ, իմ կարծիքով, բավարար տվյալներ չկան, որոնք հաստատում են օգտագործված փաստերի իսկությունը:
Հեղինակը իր դիրքն ու տեսակետները հիմնավորում է միայն այն փաստերով, որոնք վերաբերում են նրա դարաշրջանին։ Նա ներկայացնում է փաստական նյութ, որը մի կողմից հաստատում է իր մտքերը, բայց մյուս կողմից՝ չի տրամադրում բավարար ապացույցներ, որոնք լիովին հաստատում են այդ փաստերի ճիշտ կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։ Չենք կարող հաստատել կամ հերքել, թե այս գաղափարը իրագործելիս, ներկայիս Հայաստանը ինչպիսին կլիներ:
6. Հոդվածում կոնկրետացնել ուսումնասիրվող թեմաները: Հաճախ հոդվածում մի քանի թեմաներ են արծարծվում, և պատահում է, որ հեղինակը մեկից մյուսը ցատկում է, և ի վերջո երկուսն էլ ավարտվուն չեն: Նյութի բոլոր թեմաները պետք է բացահայտվեն հաջորդաբար `վերջում դրանցից յուրաքանչյուրի տրամաբանական եզրակացությամբ:
Պետության կայացում – Հեղինակը սկսում է խոսել պետության կայացման կարևորությունից ու դրա հիմնախնդիրներից: Նշվում են սխալ քաղաքականությունները, որոնք խանգարում են պետության կայացմանը։ Այս թեման ավարտված է, քանի որ հեղինակը տրամադրում է իր տեսակետները և ենթադրությունները, որոնք վերաբերում են այս խնդրին։
Հայաստանի ներսում ստեղծել ֆեդերալ տարածքներ, որոնք հնարավորություն կտան և իշխող կուսակցությանը և ընդդիմադիր կուսակցություններին հատկապես իրականացնել այն ծրագրերը որոնք իրենք չեն կարող իրագործել կենտրոնում: Իմ կարծիքով հեղինակը այս հոդվածում շատ հակիրճ կարողանում է ներկայացնել իր տեսլականը պետության կայունության հարցում:
7. Վերոնշյալ չափանիշներին համապատասխան այս կարևոր կետերը վերանայելուց հետո դուք պետք է որոշեք թեման ամբողջությամբ բացահայտվա՞ծ է: Պատահում է, որ հեղինակը հատուկ չի բացահայտում ամեն ինչ մինչև վերջ ՝ թողնելով հարցը բարձրացված ՝ ընթերցողին ստիպելու մտածել և վերլուծել ինքն իրեն: Սրանք որոշակի նյութեր են, որոնք իրենց առջև խնդիր են դնում չբացահայտել և լիովին չվերլուծել նկարագրված խնդիրները, այդպիսով, հետաքրքրում են ընթերցողին ՝ հնարավորություն տալով ինքնուրույն եզրակացնել: Եթե նման հոդվածի եք հանդիպում, ապա այն պետք է նշել նյութը ուսումնասիրելիս:
Ըստ ինձ, հեղինակի կողմից թեման ամբողջությամբ բացահայտված է, հեղինակը նույնիսկ նշել է, որ ֆեդերալ տարածքները պետք է լինեն ինքնիշխան և կկարողան ինքնուրույն գործունեություն ծավալել այլ երկրների հետ, որը հնարավորություն կտա ապահովել ավելի բարձր տնտեսական զարգացման ավելի բարձր մակարդակ:
8. Դուրս գրել ձեզ համար կարևոր հատվածները, ձեր տեսակետը հիմնավորել:
Ահա մի քանի հատված հոդվածից, որոնց մասին կուզեի առանձին խոսել՝
1.Բայց այն, ինչ առաջարկում ենք, նպատակ չունի սահմանափակելու ներկայիս վարչակարգի իշխանությունը, կամ՝ կասկածի ենթարկելու հայկական կուսակցությունների ունակությունները: Խնդիրը հայկական պետականության կառուցման առավելագույն արդյունվետությունն ապահովելն է և նրա զարգացման լավագույն մոսելի ընտրությունը ամենակարճ ժամկետներում:
Այս հոդվածով, Հայրապետյանը ուզում է ասել, որ նա չի բողոքում իշխանությունից՝ նա ուղղակի առաջարկում է մի ձև, որի օգնությամբ Հայաստանը կարող է հզորանալ հնարավորինս կարճ ժամանակում:
2.Ինչպես նշել էի նախորդ պարբերությունում, կարևորում եմ նաև այս հատվածը՝ անհրաժեշտ ինքնավարության պայմաններում՝ ֆեդերալ տարածքները կարող են տնտեսական ինտեգրացիայի ինքնուրույն ուղիներ փնտրել իրենց ծրագրերի իրականացման համար Արևմուտքում, Արևելքում կամ Հյուսիսում: