1.Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ
Մեխանիկական տատանումներ օրինակներ` սրտի բախումը, ծառի ճյուղերի օրորվելը։
2.Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին։
Դրանց բնորոշ հատկություններից է կրկնելիություն։
3.Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական։
Կրկնվող տատանումները կոչվում են պարբերական։
4.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն։
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։
5.ի՞նչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը։
Արտահայտվում է (վ) վարկյան (ր) րոպե։
6.ի՞նչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում։
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնություն։
7.ի՞նչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումների հաճախություն է կոչվում 1վ-ում տատանումների թիվը։
8.Ո՞ր հաճախությունն է կոչվում 1Հց
1Հց նշանակում է`յուրաքանչյուր վարկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում `1Հց=1վ-1
9.Որո՞նք են տատանումների մարման պատճառները
Մարման պատճառն է` օդի դիմադրության ուժը։
10.Ինչու՞ են ճոճանակը համարում տատանողական համակարգ
Ճոճանակ ասելով հասկանում ենք ոչ միայն թելը, նրանից կախված գնդիկը, այլ նաև Երկիրը։
11.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ:
Այն տատանումները, որոնք տեղի են ունենում առանց արտաքին ազդեցության, կոչվում են ազատ տատանումներ։
12.Ո՞ր տատանումներն են անվանում հարկադրական
Այն տատանումներ, որոնք տեղի են ունենում արտաքին ուժերի ազդեցությամբ կոչվում են հարկադրական տատանումներ։
13.Ի՞նչ է զսպանակավոր ճոճանակը
Անկշիռ զսպանակը և նրան ամրացված m զանգվածով մարմնից կազմված համակարգ է։
14. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը
Անկշիռ, չձգվող թելից և նրանից կախված նյութական կետից (մարմնից) կազմված ճոճանակին է։
15.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ։
Այսպիսով` տատանումների ընթացքում գնդիկի պոտենցիալ էներգիան պարբերաբար փոխակերպվում է կինետիկ էներգիայի, իսկ կինետիկը` պոտենցիալի
16․Ի՞նչ է ռեզոնանսը։
Հարկադրական տատանումների լայնույթի շեշտակի աճը, երբ հարկադրող ուժի տատանումների հաճախությունը համընկնում է տատանողական համակարգի սեփական հաճախությանը, կոչվում է ռեզոնանս:
17.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճանակի լրվ մեխանիկական էներգիան:
Լրիվ մեխանիկական էներգիան համար է E=Eպ+Eկ