
Class work

Դավիթ Հովհաննիսյանի ուսումնական բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց 8.8 դասարան



1)10
2)10
3)2


1)6
2)8-5=3
3)5
Աշխատանք դասարանում
Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
—Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
—ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
—Հե՜յ, որտեղ եք:
Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.
· զգացական
· կոչական
· նմանաձայնական
2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜…-կոչական
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ…-զգացական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ-նմանաձայնական
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:
3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ-պարզ, վա՛յ-պարզ, վա՛յ-վա՛յ-բարդ, հե՜յ վախ-բարդ, բը՛զզ-պարզ, ջա՛ն-պարզ:
Ձայնարկությունների ուղղագրությունը.
· միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…
· անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …
· եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…
4. Կետադրի՛ր նախադասությունները.
Ա՛յ մարդ, ի՞նչ ենք անելու:
Հե՜յ, ու՞ր եք գնում:
Օ՜, ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել:
CO, CO2, K2O, FeO, Fe2O3, P2O5, ZnO
2•Ներկայացնել ածխածին, ֆոսֆոր, ծծումբ, յոդ, կալցիում, ալյումին և քրոմ տարրերի օքսիդների բանաձևերը, որոնցում նշված տարրերի օքսիդացման աստիճանները թվապես հավասար են պարբերական համակարգում իրենց խմբերի համարներին։
CO2, P2O5
3•Կազմել թվարկված ոչ մետաղների օքսիդների բանաձևերը. P (V), S (IV), S (VI), C (IV), N (II), N(IV) Si (IV):
Տնային
Սովորել.
Նյութի քանակ մոլ
Լուծել խնդիրներ.
ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Որո՞նք են Հնդկաստանի աշխարհագրական դիրքի առանձնահատուկ գծերը:
Հնդկաստանի առանձնահատուկ գծերից է՝ երկրի մեծությունը Հնդկաստանը զբաղեցնում է ավելի քան 3.2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք նաև աշխարհում տարածքի մեծությամբ զբաղեցնում է 7-րդ տեղը: Մեկ այլ առանձնահատուկ գիծ այն է, որ Հնդկաստանի ափերը ողողում է Հնդկական Օվկիանոսը նաև արևմուտքում ու արևելքում կա՝ Արաբական և Բենգալյան ծովեր։
2. Բնական ի՞նչ ռեսուրսներով է հարուստ Հնդկաստանը:
Հնդկաստանը շատ հարուստ է բնական ռեսուրսներով որոնցից է՝ նավթը, գազը, քրոմիտը, պղինձը, մանգանը, երկաթի հանքաքարը և այլն: Հնդկաստանը հանքատեսակների պաշարներով աշխարհի առաջատարներից է: Իսկ նավթը և գազը գտնվում են Բենգալյան ծոցի հյուսիսային մասում:
3. Ինչպե՞ս են ազդում կլիմայական պայմանները Հնդկաստանի գյուղատնտեսական արտադրության կազմակերպման վրա:
Հնդկաստանի կլիմայական պայմանները ազդում են գյուղատնտեսության վրա օրինակ՝ մուսսոնային անձրևները կարևոր են բրնձի, ցորենի և այլ մրգերի և բանջարեղենների աճի համար: Տեղումների պակասը կարող է հասցնել երաշտի, իսկ տեղումների առատությունը՝ ջրհեղեղների։ Բարձր ջերմաստիճանը նպաստում է բամբակի, և մրգերի աճին, բայց նաև պահանջում է ոռոգման համակարգեր։ Չոր գոտիներում, օրինակ՝ Ռաջաստանում, հիմնականում զբաղվում են կաթնամթերքի արտադրությամբ։
4 Որո՞նք են Հնդկաստանի բնակչության աճի, կազմի և տեղաբաշխման բնութագրական գծերը:
Հնդկաստանի բնակչությունը շատ արագ է աճում և այն աշխարհի երկրորդ ամենամեծ բնակչություն ունեցող երկիրն է՝ մոտ 1,4 միլիարդ։ Բնակչությունը հիմնականում կենտրոնացված է Հնդկաստանի հյուսիսային և արևելյան մասերում: Բնակչության կազմը ներառում է տարբեր լեզուներ և կրոններ։ Հնդկաստանի բնակչության արագ աճը հիմնականում պայմանավորված է կրթության ցածր մակարդակով և քաղաքային փոքր բաժնով:
5. Ի՞նչ գիտես Գանգես գետի մասին:
Ես գիտեմ Գանգես գետի մասին հետևյալ փաստերը՝ որ Հնդկաստանի հողերը ոռոգման համար օգտագործում են բազմազան գետեր, որոնց մեջ մտնում է Գանգես գետը: Նաև Հնդուական կրոն դավանող հնդիկների կյանքում հոգևոր մեծ նշանակություն ունի Գանգես գետը: Եվ յուրաքանչուր հնդուականի երազանքն է մաքրվել սուրբ Գանգեսի ջրով: