Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր:
Մրրիկ-փոթորիկ
2. Բացատրի՛ր վերնագիրը:
՛՛Ուխտ՛՛ բառը նշանակում է շատ ուժեղ խոստում, որը ամեն գնով պետք է կատարել: Այսինքն, վերնագիրը նշանակում է նրանց կատարած ուժեղ խոստում:
3. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիքը, արտահայտած միտքը:
Բանաստեղծության հերոսները՝ հայրենասեր մարդիկ գնում են ինչ-որ տեղ, բայց նրանց ճանապարհը մրրիկներ են փակել: Քանի որ նրանք ուխտ են արել, նրանք գնում են դեպի մահվան, քանի որ հավանաբար նրանց ուխտը եղել է իրենց հայրենիքի մասին:
4. Ուղտ-ուխտ. ինչպիսի՞ բառեր են, բացատրի՛ր:
Ուղտը կենդանի է, իսկ ՛՛ուխտ՛՛ բառը նշանակում է շատ ուժեղ խոստում, որը որ ուզես չուզես պետք է կատարես: