Աշխարհագրություն

Դրոշ

Ընթացքը․

Սովորողները ունենալով համապատասխան գիտելիքներ տարածաշրջանների երկրների մասին կկարողանան համապատասխան տեղեկատվություններ ներկայացնել երկրների, ինչպես նաև ուսումնասիրել այդ պետությունների դրոշների առաջացման պատմությունը։

  • Ընտրել որևէ պետություն։
  • Ներկայացնել այդ պետության համռոտ բնութագիրը։
  • Պետության դրոշը ինչպե՞ս է պատկերված։
  • Պատմական անդրադարձ  կատարել դրոշների ծագման պատմությանը:
  • Առանձնացնել թե յուրաքանչյուր գույն, նշան, պատկեր ի՞նչ է իրենից ներկայացնում։

Գերմանիան Կենտրոնական Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ պետություններից է՝ հզոր տնտեսությամբ և հարուստ պատմությամբ։ Նրա մայրաքաղաքը Բեռլինն է, իսկ բնակչությունը մոտ 83 միլլիոն:

Գերմանիայի դրոշի գույներն են՝ սև, կարմիր և դեղին հորիզոնական գծերով։

Գերմանիայի այս եռագույն դրոշը սկզբում օգտագործվել է 19-րդ դարում՝ 1848 թվականի հեղափոխության ժամանակ, երբ գերմանական երկրները փորձում էին միավորվել։ Սակայն Պրուսիան ավելի ուշ ընտրեց սև-սպիտակ-կապույտ գույները։ Այնուհետև, 1919 թվականին՝ Վեյմարյան հանրապետության շրջանում, պաշտոնապես ընդունվեց ներկայիս ձևը։ Նացիստական Գերմանիայի ժամանակ դրոշը փոխվեց, բայց 1949-ին այն կրկին հաստատվեց որպես նորաստեղծ Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդանիշ։

Սև՝ խորհրդանշում է մութ ժամանակները, բռնաճնշումներն ու պայքարը

Կարմիր՝ խորհրդանշում է հեղափոխությունը, ժողովրդավարությունը և ժողովրդի ուժը

Դեղին՝ խորհրդանշում է ազատությունն ու բարգավաճումը

Հայոց լեզու, Գրականություն

Ուսումնական գարուն

Ես գարնանային արձակուրդների ընթացքում կարդացել եմ Արթուր Կոնան Դոյլի Շերլոք Հոլմսի գործերից մեկը՝ <<Արնագույն գործը>>: Այս գործի ընթացքում բժիշկ Ուոթսոնը և Շերլոք Հոլմսը առաջին անգամ են հանդիպում: Ուոթսոնը Աֆղանստանի պատերազմից հետո առանց գումար եկել էր Լոնդոն և քիչ գումար ուներ տան վարձ տալու համար: Հոլմսը նունպես գումար չուներ տան վարձ տալու համար, և նրանք երկուսով ծանոթացան ընդհանուր ծանոթի միջոցով, և սկսեցին ապրել մեկ տան մեջ, վարձը կիսելով երկուսի մեջ: Գործի էությունը այն էր, որ երկու-երեք օրվա մեջ մահացել էին երկու եղբայր: Մեկի դին գտել էին տան մեջ, որտեղ մարդ չէր ապրում, իսկ մյուսինը հյուրանոցում: Պարզվել էր, որ քսան տարի առաջ ԱՄՆ-ում կար քաղաք, որտեղ կրոնը շատ էր կարևորված, և դրած էին անիմաստ կանոններ, որոնք կապ չունեն կրոնի հետ, բայց քաղաքապետի ասելով կանոնները կրոնից էին: Այդ քաղաքում ապրում էին հնդիկներ, որոնք գտել էին երկու հոգու անտառներում, տղամարդու և փոքրիկ աղջկա, բայց նրանք իրար հայր ու որդի չէին: Նրանց վերցրեցին հնդիկները, և տարիների ընթացքում այդ ցեղը կառուցեց քաղաքը: Վերևում նշված երկու սպանվածները ցեղի և հետագայում քաղաքի գլխավորներն էին: Աղջկա մեծանալուց հետո, նա սիրահարվեց տղայի, և երբ նրանք ուզում էին ամուսնանալ այդ եղբայրները սկսեցին կռիվ տալ, որ այդ աղջիկը պետք է նրանցից մեկի հետ ամուսնանա: Երեքը՝ խորդ հայրը, խորդ աղջիկը և նրա սիրելին փախչեցին քաղաքին, բայց երբ տղան գնաց որսի, նա իմացալ է, որ այն երկուսին սպանել են, բայց նա դա իմացել է մի քանի տարի հետո, անտառներում թափառելով և չիմանալով թե քաղաքում ինչ է կատարվում: Երբ նա իմացավ այդ լուրի մասին, այդ երկու եղբայրներին արդեն աքսորել էին, և նա որոշեց, որ կմահանա միայն այն երկուսի մահից հետո: Նա քսան տարի նրանց հետքի հետևից էր գնում, բայց նրանք վերջին պահին փախչում էին, բայց ոչ Լոնդոնում: Այնտեղ ել նա նրանց սպանեց: Գրքի գաղափարը կարելի է ասել այն է, որ քո պաշտոնից և ուժից մի ուրացիր և վատություն մի արա նրան՝ թերագնահատելով նրան իր դիրքից, ամեն ինչ կարող է փոխվել:

Ուսումնական ճամփորդություններ

Չարենցի տուն-թանգարան

Մենք մարտի 19-ին գնացել էինք Չարենցի տուն-թանգարան, քանի որ անցնում ենք Չարենց: Թանգարանը երեք հարկանի էր, քանի որ դեռ Չարենցի ժամանակներում այն շենք էր եղել, որտեղ Չարենցի վերջին բնակարանն է եղել: Այդ բնակարանը պահպանել էին, և այնտեղ բերել էին նրա այն իրերը, որոնք պահպանվել են: Թանգարանի առաջին հարկում հիմնականում նմուշներ էին, որոնք նա բերել իր ճամփորդություններից դեպի Եվրոպա: Երկրորդ հարկը ավելի հետաքրքիր էր: Այնտեղ կաին նրա առաջին գրքերը, նկարներ, որտեղ նկարել էին իրեն, այդ հարկում պատմում էին նրա կյանքի մասին: Երրորդ հարկում էլ նրա բնակարանն էր: Դա նույնպես հետաքրքիր էր: Խոհանոցն ու լոգասենյակը չէին պահպանել: Ինձ դուր եկավ այդ տուն թանգարանը:

Հասարակագիտություն

Ինչ է իշխանությունը

Իշխանությունը կարևոր դեր ունի հասարակության կյանքում։ Դրա հիմնական նպատակը կարգուկանոն հաստատելն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։ Եթե իշխանությունը ճիշտ է օգտագործվում, այն նպաստում է երկրի զարգացմանը, օրենքների պահպանմանը և մարդկանց բարեկեցությանը։ Սակայն իշխանությունն ունի նաև բացասական կողմեր այն կարող է հանգեցնել կոռուպցիայի, անարդարության և ազատությունների սահմանափակման։ Իշխանությունը կարող է լինել և՛ արտոնություն, և՛ պատասխանատվություն։ Երբ այն օգտագործվում է հասարակության օգտին, դառնում է պատասխանատվություն, իսկ երբ մարդիկ այն կիրառում են միայն իրենց շահերի համար, վերածվում է արտոնության։

Պատմություն

Հիտլեր և Ստալին

Հաճախ, երբ մարդու մոտ հոգեկան խանգարումներ կան, հոգեբանները թերթում են նրա մանկության էջերը, քանի որ հոգեկան խնդիրները մարդու մոտ հիմնականում առաջանում է մանկապատանեկան և դեռահասության տարիքից: Հիտլերի և Ստալինի հոգեբանությանը վաղ տարիքից եղել է լիդերի և առաջնորդի հոգեբանություն՝ նրանք փոքրուց առաջնորդներ են ձեռք բերել, թեկուզ և դրանք եղել են նրանց ընկերները: Կարծես թե նրանք հոգեկան խնդիրներ չեն ունեցել, և դա ճիշտ է: Հոգեբանները վարկած ունեն, որ այն երեխաները որոնք ունեն լիդերի հոգեբանություն, բայց մեծանում են կռվի, դավի, ծեծի և արհամարանքի մեջ, մեծ տարիքում սադիստ և մոզոխիստ դառնալու հակվածությունը բավականին մեծ է: Նրանք երկուսն էլ այդպիսի ընտանիքում են ապրել: Ստալինի հայրը եղել է իր մոր աշխատանքի տեղի տնորենը, և նա չի համաձայնվել մնալ նրա հայրը, դրա համար Ստալինը մեծացելը առանց հոր՝ ավելի ճիշտ առանց արյունակցական հոր, իր մոր ամուսինը գալիս էր նրան որպես խորդ հայր: Նա հարբեցող կոշկակար էր: Ե՛վ Ստալինի, և՛ Հիտլերի հայրերը եղել դաժան մարդիկ, դրա համար էլ նրանք չեն մեծացել բարեկեցիկ պայմաններում: Ստալինը, քանի որ տեսել է, որ իր հայրը առհամարել է նրան և դաժան ու կոպիտ է եղել նրա հանդեպ, նույնը արել է իր զավակների հանդեպ: Հիտլերն էլ չի սիրել խոսել իր ընտանիքի մասին, դրա համար էլ չուզեց շարունակել սերունդը: Հիտլերի հայրը եղել է կարգուկանոն սիրող մարդ, որը նույնիսկ փորձել է դա սովորեցնել իր որդուն: Նաև սովորոցրել է (կամ էլ, միգուցե անգիտակցաբար է Հիտլերի մեջ այդ մտածելակերպը դրել), որ պետք չէ ապրել քո կյանքի և հարազատներիդ համար, պետք է ապրել հայրենիքիդ համար, հետևել կարգ ու կանոնին և այլն: Դա նույնպես հետագայում մեծ արդյունքներ է ունեցել: Հիտլերը հրամայեց գնդակահել այն մարդկանց, ովքեր փորձ էին կատարում գնացք նստել առանց տոմս: Այդ քայլից հետո ասել է.
-Սա արեցի, որպեսզի Գերմանացիների մեջ ներդդնեմ կարգ ու կանոն: Հիտլերի և Ստալինի հայրերը մահացել են շուտ և անսպասելի: Թեև նա կարծես թե նրանց համար լավ էր, որովհետև ազատություն էին ձեռքբերում, որը իրականում այդպես էր, նրանք իրականում կորցրեցին իրենց հենարանը, որը վատ անդրադաձավ նրանց հոգեբանության վրա: Ինչ վերաբերվում է մայր-որդի հարաբերությունները, նրանք հոյակապ են եղել երկուսի դեպքում: Բայց չափազանց մեղմ և նուրբ են վարվել նրանց մայրերը որդիների հետ, ինչը նպաստել է, որ նրանք բոլորից նուրբ և մեղմ զգացմունք էին սպասում: Հիտլերի դեռահասական կյանքում երկու վատ բան է եղել՝ մոր կորուստը և նկարչական ակադեմիայից հեռացվելը: Դրանից հետո, Հիտլերը վաճառել է իր նկարած նկարները, համոզելով, որ իրենց առջև կանգնած է ապագա աշխարահրչակ նկարիչ, ինչը հանգեցրել է նրան նագիսականության: Ստալինի մոտ էլ է այդ մտածելակերպը ձևավորվել՝ ես, ես, ես, ես ամենալավն եմ, ինձնից լավը չկա…: Երկուսն էլ դեմ են եղել Աստվածին, մանավանտ Ստալինը, չնայած, որ փոքր տարիքում եկեղեցում երգել են: Հիտլերը Աստծո գաղափարը օգտագործել է միայն, երբ նրան է պետք եղել: Հիտլերին և Ստալինին փոքր տարիքից նեղացնում էին իրենց տեսքի պատճառով: Հիտլերին նկարագրում էին որպես անփույթ, թափթփված և գեշ երեխա, դրա համար էլ ոչ մի ընկեր փոքր տարիքում չի ունեցել: Ստալինին նույնպես նեղացրել են, բայց նա ընկերներ ունեցել է: Նա հիվանդությունը է ունեցել, որի պատճառով մանր, բայց խորը վերքեր է ունեցել դեմքի վրա, եղել է ցածրահասակ, ձեռը ձիասայլի վթարից հետո չի կարողացել մինչև վերջ ծալել և ունեցել է քայլվածք, որը տարբերվում է սովորական մարդկանց քայլացվածքից: Այս փաստերը հանգեցրել են նրան, որ ունեցել են ցածր ինքնագնահատական, ինչի պատճառով դժվարությամբ են շփվել կանանց հետ: Նրանք սիրել չեն կարողացել: Եվա Բրաունը գրել է.
-Հիտլերի միակ սերը եղել է Գերմանիան:
Նրանք կանանց հմայելու իրենց ձևերը ունեին և կարծում էին, որ ինչպես և ում հետ կուզենան այդպես էլ կվարվեն: Այդ իսկ պատճառով, գործ են ունեցել իրենց բավականին փոքր կանանց հետ: Հիտլերի կինը և Ստալինի երկրորդ կինը իրենց ամուսիններից եղել են 23 տարի փոքր: Բազմաթիվ բռնություններից և դավաճանություններից հետո երկուսի կանայք ինքնասպան են եղել: Հիտլերի սիրուհիները նույնպես կամ ինքնասպան են եղել կամ դրա փորձն են արել: Զարմանալին այն է, որ դադարել է միս ուտել իր զարմուհու ինքնասպանությունից հետո, որը նույնպես իր սիրուհին է եղել: Այդպես նա փորձել է կարծես մեղկի զգացումը ոչնչացնել նրանով, որ էլ կենդանիների չի սպանում: Ստալինը եղել է ահավոր եսամոլ: Բազմիցս անգամ գրել է, որ նա հանճար է, նա նվեր է բոլորի համար և նմանատիպ բաներ: Նույնիսկ ստիպել է, խորհրդային գրողներին գրել գործեր, որոնք իրեն են նվիրված: Նրանց երկուսի այսպիսի պահվածքները ցույց են տալիս, որ նրանք վախ ունեին, որ ինչպես նրանց նսեմացրել են փոքր տարիքում, այդպես էլ կարող են անել մեծ տարիքում: Ուզում էին ցույց տային, որ նրանք ամենալավն են, որպեսզի հանգիստ լինեն, որ ոչմեկ իրենց վատ բան չի ասի, ինչպես ասում էին փոքր տարիքում: Ստալինը եղել է շատ վրիժառու և հիշաչար: Վախենալով մահից, միշտ իր մոտ ատրճանակ է պահել: 1937թ. հունիսից 1938թ. հունիսը մոտավորապես ամեն 57 վարկյանը մեկ մարդ էր գնդակահարվում: Ստալինը նաև օրենք էր ստեղծել, որին համաձայն կարող են մահապատժի ենթարկվել 12 տարեկանից բարձր անձինք: Սպանվել է հարյուր հազարից ավել անչափահաս: Նաև գնդակահարվել են շատ գրողներ, գիտնականներ և այլն, ովքեր համարձակվել են ասել ինչ ուզում են: Հիմնականում մարդիկ գնդակահարվում էին նրա համար, որ արտահայտում են իրենց մտքերը, ոչ թե նրա համար, որ գողություն են արել: Սա նույնպես ցույց է տալիս, որ Ստալինը վախեցել է նրանից, որ նրան վատ բաներ կարող են ասել և բոլորը նորից կարող են իր դեմ կանգնեն:

Հայոց լեզու

Շարադրություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Վերադարձս բոլորի համար անսպսաելի էր: Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել:

Ես երկար ժամանակ բացակայել էի։ Ամեն ինչ փոխվել էր, բայց միառժամանակ նույնը մնացել։ Քաղաքի փողոցները, որոնք ես գիտեի անգիր, թվում էին օտար, իսկ հին շենքերը կարծես ավելի փոքր էին դարձել։ Վերջապես, ես կանգնեցի շենքի առջև, որտեղ անցել էին իմ ամենաուրախ օրերը։ Մեծ պատուհաններից ներս լույս էր ընկնում, իսկ ներսից երաժշտություն էր լսվում։ Սիրտս արագ բաբախեց, երբ դուռը բացեցի։ Դահլիճում բոլորը պարում էին։ Նրանց շարժումները ակտիվ էին, ուրախ և էներգիայով լի։ Ես սպասում էի, որ ինչ-որ մեկը կնկատի ինձ, կբարձրաձայնի իմ վերադարձի մասին, բայց ոչ ոք չասաց ոչինչ։ Մի պահ նրանց հայացքներում զարմանք նկատվեց, բայց հետո ամեն ինչ նույնը շարունակվեց։ Վերադարձս բոլորի համար անսպասելի էր: Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել։

Հաշվետվություններ, կենսաբանություն

Կենսաբանության ամփոփում

1.Ընտրել ճիշտ պատասխանները:

Արյունը օրգանիզմի բջիջներից հեռացնում է`

· Սննդանյութեր

· էրիթրոցնիտներ

· Նյութափոխանակության արգասիքներ

2.Լեյկոցիտների հիմնական գործառույթն է`

· Թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումը

· Արյան մակարդումը

· Պաշտպանում են օրգանիզմը մանրէներից և օտարածին նյութերից

3.Որոշել ճիշտ պատասխանները:

Անոթի պատի վնասման ժամանակ արյան էրիթրոցիտները հավաքվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ, որն ազդում է պրոթրոմբին սպիտակուցի վրա՝ վերածելով այն թրոմբինի:

4.Ի՞նչ է անում թրոմբը.

· Կանխում է անոթներում արյան մակարդումը

· Ազդում է ֆիբրինոգեն սպիտակուցի վրա

· Փակում է վնասված անոթի լուսանցքը

5.Գտեք սրտի մասերի ու անոթների համապատասխանությունը արյան մեծ և փոքր շրջաններին և ճիշտ պատասխանին համապատասխանող թվերն աճման կարգով տեղադրեք աղյուսակում:

Մեծ շրջանՁախ փորոքՎերին սիներակԱորտա Ստորին սիներակ
Փոքր շրջանԹոքային երակներԹոքային մազանոթներԹոքային զարկերակներԱջ փորոք

6.Որոշել ճիշտ պատասխանները:

Քանի՞ խոռոչ կա սրտի ձախ կեսում: Պատասխանը գրել թվով (ամբողջական թվերը գրել ստորակետերով, օր. 0,5):

Պատասխան` 2

7.Ի՞նչ փական է գտնվում սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում.

· Երկփեղկ

· Կիսալուսնաձև

· Եռափեղկ

8.Որոշել ճիշտ պատասխանը:

Շնչառական համակարգի ո՞ր օրգանն է պատկերված նկարում՝

Պատասխան՝ Թոքեր

9.Ընտրել ճիշտ պատասխանները:

Ինչի՞ց են կազմված թոքաբշտերի պատերը.

· Երկշերտ էպիթելից

· Միաշերտ էպիթելից

· Ճիշտ պատասխանը բացակայում է

10.Քանի՞ բիլթ ունի աջ թոքը.

· Չորս

· Երկու

· Երեք

11.Գրել ճիշտ պատասխանը:

Որտե՞ղ է տեղադրված ատամի արմատը.

· Լնդի վերին հատվածում

· Ճիշտ են բոլոր պատասխանները

· Ծնոտի ոսկրային ատամնաբնում

12.Ընտրել ճիշտ պատասխանը:

Ո՞ր ֆերմենտի հաշվին են մարսվում ածխաջերը ստամոքսում.

Պատասխան՝ Ոչ մի ֆերմենտ, քանի որ ածխաջրերը ստամոքսում չեն մարսվում

13.Ավելացնել ճիշտ պատասխանը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, հետհամաճարակային գեղձը,  ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

14.Մարսողական գեղձ չէ

· Վահանագեղձը

· Ենթաստամոքսային գեղձը

· Լյարդը

Գրականություն

Ֆիլմ

Դիտել Չարենցի մասին պատմող ֆիլմը,  բլոգում ներկայացնել հետաքրքիր փաստերը։ 

Չարենցը ուսուցիչ է եղել հեռավոր գյուղերից մեկում իր կամքով,որտեղ երեխաները միայն ռուսերեն և թուրքերեն էին խոսում:

1920-26թթ-եղել է Բոլշևկիյան կուսակցության անդամ , համարվելով կարմիր բանաստեղծ:

Գյուղում աշխատելու ընդացքում Կարինե Քոթանճյանից ստնում է մի նամակ,որտեղ գրված էր ,որ Նիկոլ Աղբալյանը նկատել է իր գործերը և կանչում է Երևան:

Երբ կինը մեկնում  է Պետերբուրգ ուսումը շարունակելու և բուժվելու նպատակով,Չարենցը սիրահարվում է Մարիաննային և բազում անգամ մերժվելուց հետո, սպանության փորձ է կատարում,արժանանալով 3 տարվա ազատազրկման:

Կնոջ մահից հետո՝ Եղիշեն հոգեկան խանգարումներ է ձեռք բերում:

Մորֆիից կաղվածություն ձեռք բերեց ,վիրահատությունից հետո , որպես հանգստացնող ներարկվող մորֆին նստանալիս:

1931 թ. ամուսնացել է երկրորդ անգամ Իզաբելայի հետ և ունեցել երկու դուստր:

Հանրահաշիվ 8

Հանրահաշիվ դասարանական 19.03.2025

Դասարանական առաջադրանքներ՝  196-ա,գ,ե,է; 197-ա,գ,ե; 198-ա,գ,ե; 200-ա,գ;202-ա,գ

ա.Այո

գ.Այո

ե.Ոչ

է.Այո

ա.
{2*2-3=1 {4-3=1 {1=1
{5*2=7+3 {10=10 {10=10
Պատ.՝ այո

գ.
{2+9=10 {11 հավասար չէ 10
{6=6 {6=6

Պատ.՝ ոչ

ե.
{1+1=2 {2=2
{14/5+6/5=4 {4=4

Պատ.՝ այո

ա.
{x=3 {x=3 {x=3 {x=3
{15-4y=3 {-4y=3-15 {-4y=-12 {y=3
Պատ.՝ 3, 3

գ.
{3(y+1)-2y=5 {3y+3-2y=5 {y=2
{x=y+1 {x=y+1 {x=3
Պատ.՝ 2, 3

ե.
{2x-5(x+1)=10 {2x-5x-5=10 {-3x=10 {x=-5
{y=x+1 {y=x+1 {y=x+1 {y=-5+1=-4
Պատ.՝ -5, -4

ա.
{x=y {x=y {x=-1
{2y+3y=-5 {5y=-5 {y=-1
Պատ.՝-1, -1

գ.
{x=6y-1 {x=6y-1 {x=6y-1 {x=6*5/2-1 {x=15-1=14
{2(6y-1)-10y=3 {12y-2-10y=3 {2y=5 {y=5/2 {y=5/2
Պատ.՝14, 5/2

ա.
{3x+5y=550 {3*2y+5y=550 {11y=550 {y=50
{x=2y {x=2y {x=2y {x=100

գ.
{1x+2y=75 {x+2(x+9)=75 {x+2x+18=75 {3x=57 {x=19
{y=x+9 {y=x+9 {y=x+9 {y=x+9 {y=28