Տերյանից անգիր սովորել որևէ բանաստեղծություն, պատրաստել տեսանյութ, հրապարակել բլոգում:
Դավիթ Հովհաննիսյանի ուսումնական բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց 8.8 դասարան
Տերյանից անգիր սովորել որևէ բանաստեղծություն, պատրաստել տեսանյութ, հրապարակել բլոգում:
,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից կարդալ բանաստեղծությունները, մեկն ընտրությամբ սովորել անգիր։ Ընթերցածները ներկայացնել բլոգում՝ մեկնաբանությամբ։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
Բանաստեղծությունը արտահայտում է բաժանման և տխրության զգացմունքները: Երկու հերոսները գնում են իրենց ճանապարհներով՝ մեկը լուռ ու տխուր, մյուսը՝ մենակ ու տրտում և նրանց սրտերում մշտական ցավ ու վիշտ է մնացել:
Տնային
1.Նշի՛ր ռեակցիայի տեսակը և հավասարեցրու .
1.Fe + Cl2 → FeCl3; միացման
2. CuOH → Cu2O + H2O; քայքայման
3. NaOH + H2SO4 → Na2SO4 + H2O; փոխանակման
4. KClO4 → KCl + O2; քայքայման
5. Al + H2SO4 → Al2(SO4)3 + H2; տեղակալման
6. CuO + HCl → CuCl2 + H2O; փոխանակման
7. Ca + O2 → CaO; միացման
8. Mg(OH)2 + HNO3 → Mg(NO3)2 + H2O փոխանակման
2.Դասակարգի՛ր անօրգանական նյութերը.
| NaCl | աղեր |
| SiO2 | օքսիդ |
| H₂O | օքսիդ |
| H2SO4 | թթու |
| K₂O | օքսիդ |
Ինչու՞ են մի քանիսը բախտավոր, իսկ մի քանիսը ոչ: Դուք հավանաբար ունեք ծանոթ, ով կարծես թե ունի աշխարհի բախտը, իսկ մի քանիսը նույնիսկ չունեն մի կաթիլ բախտ: Այս տեքստում ես կփորձեմ ձեզ բացատրել, թե ինչու են մի քանիսը բախտավոր, իսկ մի քանիսը ոչ: Իհարկե, կան բաներ որոնցից չես կարող խուսափել, եթե Աստվածը այդպես է որոշել՝ մահ, կորուստ, առողջական խնդիրներ և այլն: Բայց, այն ինչ քեզնից է կախված դու կարող ես կառավարել՝ ապագա, ընտանիք, գիտելիք և այլն: <<Բախտավոր>> և <<անբախտ>> մարդիկ իրարից մի քանի բանով են տարբերվում: Բախտավոր մարդիկ ավելի բաց են և ուզում են անել և փորձել անել տարբեր բաներ, իսկ անբախտ մարդկանց հերիք է այն ինչ ունեն և չեն ուզում ձգտել կամ գոնե փորձել նոր բաներ: Նաև, բախտավոր մարդիկ ամեն ինչին լավ տեսանկյունից են նայում, նախքան անբախտները նայում են ամեն ինչին վատ տեսանկյունից են նայում: Եթե նույն բանը պատահի անբախտի և բախտավորի հետ, բախտավորը լավը կմտածի, իսկ անբախտը վատը կմտածի: Այսպիսով, բախտավոր և անբախտ մարդիկ իրարից տարբերվում են ՄԻԱՅՆ մտածելակերպով, որը ձեր մեջ կարող եք հեշտ փոխել, եթե անհրաժեշտությունը զգում եք:
Մխիթար Սեբաստացու ծննդի առթիվ բառարանային ֆլեշմոբի շրջանակներում որոշել եմ ստեղծել իմ անձնական անձնանունների բառարանը, որտեղ կբացատրեմ մի քանի անունների և ազգանունների բացատրություն:
Արփինե-արև, արեգակ
Գևորգ-երկրագործ, հողագործ
Գոհար-թանկագին քար
Դավիթ-սիրելի, սիրեցիալ
Հմայակ-օրհնյալ
Մարիամ-համեստ կին
Սիրարփի-սիրո արեգակ
Վարուժան-արու թռչուն
Վարդուհի-վարդի թերթ
Օֆելիա-օձ
Դասարանական առաջադրանքներ՝206;208;210;212


S(ABCD)=35
S1=h*2x/2=hx
S2=h*3x/2=1,5hx
hx+1,5hx=35
2,5hx=35
hx=14
S1=14
S2=35-14=21


AM=CK=6
AMBCK=ABCD
S(AMBCK)=9*6=54
5/5+6/5+7/5+8/5+9/5=35/5=7
Սկզբից տասը-տասներկռւ նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:
Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով։ Տղան կանգնել էր բլրի գագաթին ու նայում էր ներքև: Քաղաքը հեռվից շատ գեղեցիկ էր թվում՝ լույսերը փայլում էին աստղերի պես: Քամին մեղմ փչում էր, խաղում նրա մազերի մեջ: Ամեն ինչ խաղաղ էր, և թվում էր, թե ժամանակը կանգնել է: Տղան փակեց աչքերը և փորձեց լսել քաղաքի ձայները: Շատ հեռվից լսվում էին մեքենաների թույլ աղմուկները, մարդկանց ձայները, բայց այստեղ՝ բլրի վրա, ամեն ինչ լուռ էր: Միայն տերևներն էին շշնջում քամու հետ: Նա զգում էր, որ քաղաքը հրավիրում է իրեն, բայց դեռ պատրաստ չէր գնալ այնտեղ: Այստեղ, լեռների գրկում, ամեն ինչ ավելի ազատ ու մաքուր էր: Հանկարծ հեռվում ժամացույցը խփեց կեսգիշերը: Տղան ժպտաց, նայեց լուսնին ու մտածեց, որ դեռ ժամանակ ունի: Մի օր նա կիջնի քաղաք, բայց այսօր ուզում էր մնալ այստեղ ու վայելել այս խաղաղ գիշերը:

Նոր հասարակության ձևավորման ասիական ուղին, Ճապոնիա,/պատմել էջ 76-82, հարցերին պատասխանել/

1.Սյոգունությունը Ճապոնիայում ռազմական դիկտատուրա էր, որտեղ իրական իշխանությունը սյոգունի ձեռքում էր։
2.Հեղափոխությունը սկսվեց 1867-1868 թթ.։
3.Կայսր դարձավ Մուցուհիտոն:

3.Սահմանադրությունը Ճապոնիայում ընդունվել է 1889 թվականին։
4.Ճապոնիան դարձավ սահմանադրական միապետություն, որտեղ կայսրը ուներ լայն լիազորություններ։
5.Ճապոնացիները կայսրին վերաբերվում էին որպես սրբազան և անձեռնմխելի անձ, հավատալով, որ նա սերում է արևի աստվածուհի Ամաթերասուից։

6.Արդյունաբերության զարգացում, տնտեսական աճ, կրթական բարեփոխումներ, ուժեղ բանակ, գաղութային տերություն դառնալը։
7.Դասային հավասարություն, կենսամակարդակի աճ, բնակչության թվի աճ (72 մլն), խոշոր քաղաքների զարգացում (Տոկիո, Օսակա)։

1.Ճապոնիային չհաջողվեց պահպանել «փակ պետության» կարգավիճակը, քանի որ արևմտյան երկրները (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) ստիպեցին նրան բացել նավահանգիստները և ընդունել առևտրային պայմանագրեր։
2.1867-1868 թթ. հեղափոխության նշանակությունը կայանում էր սյոգունության տապալման, կայսերական իշխանության վերականգնման և երկրի արդիականացման հիմքերի ստեղծման մեջ։
3.«Անիրավահավասար պայմանագիր» ասվում է այն միջազգային համաձայնագրերին, որոնք պարտադրված էին թույլ պետություններին՝ տալով առավելություններ ուժեղ երկրներին (ինչպես Ճապոնիայի դեպքում՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային)։
4.Սահմանադրական միապետությունը կառավարման ձև է, որտեղ միապետը ղեկավարում է սահմանադրության սահմաններում՝ հաճախ ունենալով խորհրդարանի հետ կիսված իշխանություն։
5.Նման կառավարման համակարգ XIX-XX դարերում կար Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ եվրոպական երկրներում։
6.Ճապոնիայի արդիականացման արդյունքները․ արդյունաբերական զարգացում, տնտեսության աճ, ռազմական հզորացում, կրթական բարեփոխումներ, ազգային տարադրամի (իենի) ստեղծում, արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդում։
7.Ճապոնիայի արդիականացած հասարակությունը դինամիկ էր, դասային խտրականությունը վերացել էր, կրթվածությունը աճել էր, տնտեսությունը հիմնված էր արդյունաբերության և առևտրի վրա, իսկ հայրենասիրությունն ու կայսեր հանդեպ հավատարմությունը կարևոր արժեքներ էին։
Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը
Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները//
Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման արդյունքները:
Մեյձիի հեղափոխությունը: Թռիչքային անցում ֆեոդալիզմից իմպերիալիզմ:
Առաջադրանք 2
Ավանդական հասարակությունների ճգնաժամը/ պատմել էջ 82-88, հարցերին պատասխանել/

1.Ավանդական հասարակությունը հիմնված է սովորույթների, ժառանգական արժեքների և համայնքային կարգերի վրա։
2.Ավանդական էին համարվում Օսմանյան տերությունը, Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը, Ճապոնիան և այլ երկրներ։

1.Պահպանողականություն, կայուն սոցիալական կառուցվածք, տեխնոլոգիական հետամնացություն, տնտեսության դանդաղ զարգացում, պետության մեծ վերահսկողություն։
2.Չինաստան, Հնդկաստան, Իրան, Օսմանյան կայսրություն։ Հայաստանը, որպես այս երկրներում գտնվող տարածք, մասամբ համապատասխանում էր ավանդական հասարակության ձևերին։
3.Եվրոպական պետությունների պայքարը Օսմանյան կայսրության փլուզման հետևանքով առաջացած տարածքների վերահսկման համար։
4.Ռուսաստանի դեմ պարտություններ (XVIII-XIX դդ.), եվրոպական ազդեցության աճ, ներքին անկայունություն, բարենորոգումների անարդյունավետություն։
5.Օսմանյան կայսրություն, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա։
6.Անգլիան վերահսկողություն հաստատեց Իրանի տնտեսության վրա, և երկիրը վերածվեց կիսագաղութի։
7.Կաստային համակարգ, եվրոպական ներխուժում, արդյունաբերության բացակայություն, ներքին մասնատվածություն։
8.Տնտեսական հետամնացություն, տեխնոլոգիական զարգացման դանդաղում, արտաքին առևտրի սահմանափակում, եվրոպացիների կողմից ճնշում։