Քիմիա

Քիմիա

Տնային

  1. Պատմի՛ր դասարանում կատարած փորձերի մասին:

2. Ինչպիսի նյութեր են տեղակալման ռեակցիայի ելանյութերը. ա) երկու պարզ, բ) երկու բարդ, գ) մեկ պարզ, մեկ բարդ, դ) մեկ պարզ, երկու բարդ: 

3. Համապատասխանեցրո՛ւ ռեակցիաների ելանյութ(եր)ը վերջանյութ(եր)ի և ռեակցիայի տեսակի հետ. Վերջանյութ Ռեակցիայի տեսակ 

4. Ավարտի’ր քիմիական ռեակցիաների հավասարումները և որոշիր յուրաքանչյուր ռեակցիայի տեսակը.

  1. Zn + 2HBr = ZnBr2 + H2;տեղակալման
  2.   Zn(OH)2 + 2HCl = ZnCl2 + H₂Օ;փոխանակում 
  3. Zn (OH) 2 =ZnO+H2Օ; քայքայման
  4. Zn +Br = ZnBr; միացման
  5. ZnCl + 2AgNO3 = Zn(NO)3 + 2AgCl; փոխանակում
Աշխարհագրություն

Իրան

  1. Գնահատե՛ք Իրանի աշխարհագրական դիրքը: Ցո՛ւյց տվեք դրա ուժեղ և թույլ կողմերը:

Իրանի ռազմավարական դիրքը թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտվել նավթի ու գազի պաշարներից: Սակայն երկրաշարժերի վտանգը լուրջ խնդիր է երկրի համար։

2. Ներկայացրե՛ք Իրանի պետական կարգը, ցո՛ւյց տվեք դրա առանձնահատուկ գծերը:

Իրանը իսլամական հանրապետություն է, որտեղ իշխանությունը կառավարում է հոգևոր առաջնորդը նաև հիմնական քաղաքական որոշումները։

3. Գնահատե՛ք Իրանի բնակլիմայական պայմանները՝ տնտեսության տարբեր ոլորտ ների տեսանկյունից:

Իրանի բնակլիմայական պայմանները բազմազան են, բայց երկիրը ավելի շատ շոգ և անապատային է: Իրանում նաև կան խոնավ տարածաշրջաններ: Այս պայմանները ազդեցություն ունեն տնտեսության վրա՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում՝ ջրային ռեսուրսների սահմանափակությամբ: Հատկապես տուժում են հացահատիկային մշակաբույսերը, բայց սաստիկ շոգը նպաստում է նավթարդյունաբերությանը և էներգետիկ ոլորտին:

4. Նշե՛ք Իրանի՝ համաշխարհային նշանակության օգտակար հանածոները:

Իրանը մեծ նշանակություն ունի, քանի որ Իրանը ունի բավականին մեծ նավթի և գազի պաշար ինչպես նաև աղ և բազմազան մետաղներ օրինկ՝ պղինձ, ալյումին և այլն:

5. Ցո՛ւյց տվեք Իրանի կլիմայի ազդեցությունը երկրի բնական ու տնտեսական պայմանների վրա:

Իրանի կլիման ունի մեծ ազդեցություն երկրի բնական և տնտեսական պայմանների վրա: Դաշտերն ու անապատները սահմանափակում են գյուղատնտեսությունը, իսկ ջրի պակասը դժվարացնում է տարածքների մշակումը: Բայց տաք և չոր կլիման նպաստում է նավթի և գազի վրա: Իսկ այդ ոլորտները կարևոր են երկրի տնտեսության համար:

https://online.fliphtml5.com/fumf/pzox/ էջ 113-115

Գրականություն

Վ. Տերյան; Ամփոփում

Վահան Տերյանը շատ յուրահատուկ գրող է: Ես գրող չգիտեմ, որը ունենա ՛՛իր անձնական բառերը՛՛, հայ գրականությունը այդքան ուժեղ և արագ փոխած լիներ: Սովորաբար գրողները գրում են իրենց զգանցմունքները, բայց Տերյանը հաճախ գրում էր այն ինչ չի զգացել, բայց այնքան լավ էր գրում կարծես հենց հիմա նա այդքանի միջով է անցնում: Ինչպես ասացի նա ունի իր բառերը, և ամեն տարի գնալով, ես նրա բառապաշարից մի քանի բառ եմ սովորում: Այս տարի կարդացինք և քննարկեցինք ՛՛Մթնշաղի անուրջներ՛՛ ժողովածուն, որտեղից ես անգիր եմ սովորել ՛՛Հրաժեշտ՛՛ բանաստեղծությունը: Նաև կարդացել ենք Տերյանի մասին: Ամեն տարի այս գրողի բանաստեղծությունները ավելի և ավելի եմ սկսում հասկանալ և հավանել:

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ձմեռ

Ձմեռը տարվա ամենառանձնահատուկ եղանակներից մեկն է: Օդը սառն է, իսկ երկինքը հաճախ մռայլ ու ամպամած է: Ձյունը ծածկում է ամեն ինչ՝ ծառերը, տան տանիքները, ճանապարհները։ Երբ գնում ես դուրս, ամեն քայլիդ ձյունը ճռճռում է։ Տանը մարդիկ սուրճ կամ տաք շոկոլադ են խմում, վառարանից ջերմություն են ստանում և դիտում են նոր տարվա ֆիլմեր՝ վայելելով արձակուրդը: Ձմռանը եղանակը հաճախ փոխվում է՝ մի պահ քամոտ և ցուրտ կարող է լինի, հետո կարող է տաքանալ ու մի փոքր արև հայտնվել: Ձմեռը իր հմայքով ու հանգստությամբ առանձնանում է:

Անգլերեն

Class work

Exercise 1: Convert the sentences into the past passive voice.
The chef cooked the meal.-The meal was cooked by the chef.
The team won the match.-The match was won by the team.
The teacher explained the lesson.-The lesson was explained by the teacher.
The company launched the new product.-The new product was launched by the company.
They repaired the road.-The road was repaired by them.
The artist painted the picture.-The picture was painted by the artist.
The workers built the house.-The house was built by the workers.
The students wrote the report.-The report was written by the students.
The children ate all the cookies.-All the cookies were eaten by children.
The director made the movie.-The movie was made by the director.
Exercise 2: Choose the correct passive form.
The book was written by an unknown author.
The car was repaired yesterday.
The cake was eaten by my friend.
The email was sent last night.
The movie was watched by millions of people.
Exercise 3: Fill in the blanks with the correct form of the verb in past passive voice.
The song was composed by a famous musician.
The house was built last year.
The homework was finished by the students.
The speech was delivered by the president.
The decision was made last week.

Հայոց լեզու

Պատմություն

Պատմություն հորինի՛րորն ավարտվի այսպես`

Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև որ նոր տեղին հարմարվի:

Փոքրիկ գյուղից մի տղա տեղափոխվեց մեծ քաղաք։ Նա մեծացել էր բնության գրկում, որտեղ բոլորը ճանաչում էին իրար, իսկ կյանքը հոսում էր խաղաղ ու հանգիստ։ Բայց նոր վայրում ամեն ինչ այլ էր՝ աղմկոտ փողոցներ, անհայտ դեմքեր, դպրոց, որտեղ իրեն օտար էր զգում։ Առաջին օրերը դժվար էին։ Դասընկերները քիչ էին խոսում նրա հետ, դասերը բարդ էին թվում, իսկ քաղաքի արագ տեմպը շփոթեցնում էր։ Դպրոցի բակում նա հաճախ մենակ էր մնում՝ կարոտելով գյուղի ծանոթ ձայներն ու հոտերը։ Մի օր, դասամիջոցին, նրա կողքին կանգնեց մի տղա։

— Նոր աշակե՞րտ ես, — ժպտալով հարցրեց նա։

Նա լուռ գլխով արեց։

— Ես էլ մի քանի տարի առաջ եմ այստեղ եկել։ Սկզբում դժվար էր, բայց հետո սովորեցի։ Գնա՞նք՝ մնացածին ծանոթացնեմ։

Այդ պահից սկսած ամեն ինչ փոխվեց։ Նա նոր ընկերներ ձեռք բերեց, սկսեց սիրել քաղաքի անկյունները, ու օտարությունը կամաց-կամաց վերացավ։

Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև որ նոր տեղին հարմարվի։

Հասարակագիտություն

Արդարություն

Ի՞նչ է արդարությունը: Բոլորս էլ հանդիպել ենք արդարությունների և անարդությունների: Արդարությունը և անարդուրությունը հազնյակ տարիներով ձևավորված հասկացություն են, որոնք տարբեր ազգերի մոտ և տարբեր ժամանակաշրջաններում տարբերվել են: Արդարությունը բաժանվում է երկու մասի՝ իրավական և բարոյական: Իրավականը օֆիցիալ օրենքներ է, որոնք խախտելիս ստանում ես պատիժ: Բարոյական արդարությունը ոչ մի օրենք էլ չէ, և դու այն խախտելիս ոչ մի օրենքի արջև պարտաճանաչ չես: Բայց, բարոյական արդարությունը ձևավորված է մարդկանց մեջ, որոնք խախտելիս քո մասին կարող են վատ բաներ խոսել և քո արժանապատվությունը կիջնի:

Գրականություն

Բանաստեղծություններ

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ..

  1. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրեք և բացատրեք ձեր ընտրած վերնագիրը:

՛՛Հիշողություն՛՛: Ես որոշեցի այսպես վերնագրել, քանի որ բանաստեղծը հիմա վատ իրավիճակում է, բայց միակ բանը, որը իրեն էներգիա է տալիս ապրելու համար՝ հիշողությունն է իր սիրելիի մասին:

  1.  Բացատրի՛ր բառերը՝ անուրջ, անեղծ, անհաստատ, բեկում, փարոս:

Անուրջ-երազանք
Անեղծ-մաքուր
Անհաստատ-ոչ կայուն
Բեկում-կտրուկ փոփոխություն
Փարոս-առաջնորդող լույս

  1. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, ո՞ր տողերից է դա զգացվում:

Բանաստեղծությունը արտահայտում է նոստալգիկ տխուր տրամադրություն:

Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.

  1. Ինչպիսի բառեր են մգեցված բառերը, դրանք փոխարինիր համարժեք այլ բառերով, այնպես որ բանաստեղծությունն ավելի ուրախ տրամադրություն արտահայտի: 

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Ուրախ օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Ճշմարիտ կյանքի և քաղցր մահու դեմ..

  1. Բացատրի՛ր՝ 
    Իմ խաղաղ երեկոն է հիմա:

    Անունդ թող փարոս լինի ինձ:

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

  1. Առանձնացնել բնության նկարագրությունները:

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.

Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,

  1. Բացատրեք բառերը՝  պատել, վարսաթափ, տագնապ:

Պատել-շրջապատել
Վարսաթափ-մազաթափություն
Տագնապ-անհանգստություն

  1. Ո՞ր տողերում է արտահայտված բանաստեղծի անձնական ապրումը:

— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։