Գրականություն

Ձևը և հոգին

Կարդում ենք Թումանյանի հոդվածները՝ Ձևը և հոգին։ 

Դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողեր, հատվածներ և գրավոր մեկնաբանիր։ 

«Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։»
Մարդիկ հաճախ կարևորում են ձևը, բայց մոռանում դրա իրական իմաստը՝ հոգին։

«Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում…»
Մարդիկ սխալ են հասկանում եկեղեցու բնույթը, իսկապես այն ունի ավելի խորքային իմաստ։

«Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։»
Թատրոնի կյանքը կախված է ստեղծագործողների հոգածությունից, ոչ թե շենքից։

Ո՞րն է հոդվածի ասելիքը, ի՞նչ է ուզում ասել Թումանյանը։ 

Թումանյանը կարծում է, որ պետք է ոչ միայն արտաքին ձևերին, այլև երևույթների ներքին իմաստին ուշադրություն դարձնել։ Նա ասում է, որ առանց ներսի բովանդակության արտաքին ձևերը կդառնան դատարկ և անիմաստ, բայց մարդիկ այս փաստը արհամարում են։