Ռուսաց լեզու

Проект »Слово»

  • Выбери какое- нибудь слово, любое.
    Отражение
  • Посмотри все словари и исследуй, что означает это слово, откуда( из какого языка) оно пришло.
    Отражение-изменение направления распространения света, звука или другого излучения при столкновении с поверхностью.
    Слово «отражение» происходит от латинского reflectere, состоящего из приставки re-, «назад», и flectere, «сгибать». То есть это сгибание чего-либо назад: ваше отражение в зеркале — это световые волны, которые отражают ваше изображение обратно к вам.
  • Сколько у него значений, подбери к нему синонимы, антонимы.
    Передача сути, характеристик, эмоций.
    Ответные меры на нападение.
    Синоним-зеркальность, отблеск
    Антонимы-поглощение искажение
  • Составь с этим словом словосочетания.
  • 1.Чёткое отражение
  • 2.Лёгкое отражение
  • 3.Отражение в воде
  • 4.Искривлённое отражение
  • 5.Зеркальное отражение
  • 6.Отражение света
  • 7.Отражение реальности
  • 8.Отражение удара
  • Составь предложения с этим словом: с точкой, вопросительным знаком, в разных формах.
    В реке отразилось ясное небо.
    Почему твоё отражение кажется мне странным?
    Какое красивое отражение в озере!
  • Где чаще всего используется это слово ( например, в речи, в худ. произведении,…).
    Я думаю что это слово используется всегда. Оно имеет как художественное значение так и обычное, то есть его исползуют все.
  • Какие эмоции вызывает у тебя это слово?
    Никакие.
  • Фразеологические обороты со словом ( из фразеологического словаря)
    «Зеркальное отражение» – точная копия чего-либо.
  • «Отражение эпохи» – передача духа времени.
  • «Дать достойное отражение» – оказать сопротивление.
  • Пословицы, поговорки, сказки, загадки со словом
    Каков мир, таково и отражение – жизнь отвечает нам тем, что мы в неё вкладываем.
    Чистая вода даёт ясное отражение – честный человек всегда открыт.
  • Слово в названиях картин художников, художественных фильмов
    «Отражение в воде» (Клод Моне)
    «Зеркальное отражение» (Рене Магритт)
    «Отражение» (2021, Украина) – драма.
    «Отражение» (2014) – мистический триллер.
Հասարակագիտություն

Հավասարություն

Հավասարություն նշանակում է բոլոր մարդկանց նկատմամբ հավասար վերաբերմունք, անկախ նրանց ազգից, կրոնից կամ ղեկավարական դիրքից: Բայց կատարյալ հավասարություն անհնարին է լինել, քանի որ մարդիկ իրանցից ամենասովորական բաներով տարբերվում են: Հավասարությունը կարող է լինել տարբեր ձևերի։ Իրավական հավասարություն այն նշանակում է, որ բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են։ Քաղաքական հավասարությունը, որ բոլորն իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին։ Տնտեսական հավասարությունը, որ մարդիկ պետք է ունենան հավասար հնարավորություններ աշխատանքի և եկամուտ ստանալու համար։ Սոցիալական հավասարությունը ապահովում է, որ բոլորն ունենան հավասար հնարավորություն օգտվելու կրթությունից և առողջապահությունից։

Հավասարությունը կարևոր է, քանի որ այն օգնում է ստեղծել արդար հասարակություն, որտեղ մարդիկ կարող են զարգանալ հավասար իրավունքներով:

Գրականություն

Աղավնու վանքը

Կարդա՛ ,,Աղավնու վանքը,, բալլադը:
Համացանից պարզի՛ր՝ ինչ է բալլադը: 
Բալաադը պատմողական բանաստեղծություն՝ հիմնված լեգենդների կամ պատմական իրադարձությունների վրա։
Հետազոտական աշխատանք. հայկական որ վանքների կամ եկեղեցիների մասին է այս ավանդույթը: 
Սևանա լճի ափին գտնվող Օհանավանք (Սուրբ Կարապետ վանք)։
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 
Բալլադում պատմական կերպարներ կա՞ն: 
Լենկթեմուր (Թամերլան), հայր Օհանը։

Գրականություն

Խոսք սկսնակ բանաստեղծներին

Առաջադրանքներ

  1. Ո՞ր գրողների մասին է խոսում Թումանյանը այս հոդվածում։ 

Ռափայել Պատկանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Վահան Տերյան:

  1. Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող հատվածները։ 

«Ազդեցությանը էն սանդուղքն է, որով սկսնակը բարձրանում է դեպի ինքնուրույնությունը»։
«Քննադատը ոչ բանաստեղծ կարող է ստեղծել և ոչ բանաստեղծ կարող է սպանել»։
«Մի քննադատ կա, որ վերջնականապես որոշում է ապրող և մեռնող գործերը, դա ժամանակն է»։
«Լավ բանաստեղծություններ քիչ կան նույնիսկ նշանավոր բանաստեղծների մեջ»։
«Դուք էս տանիցն եք, էս գերդաստանից և էս տեղից եք մեկնում դեպի կյանք»։

  1. Ինչպե՞ս է բնորոշում իր տեղը գրականության զարգացման շրջաններում։

Թումանյանը նշում է, որ ինքը պատկանում է երկրորդ շրջանին, այսինքն՝ Հովհաննես Հովհաննիսյանի ժամանակաշրջանին։ Նա իր տեղը տեսնում է որպես կամուրջ հին (առաջին) և նոր (երրորդ) շրջանի միջև՝ ունենալով մտերիմներ երկու կողմերից էլ։

  1. Ի՞նչ է ասում Թումանյանը ընթերցող- հասարակության վերաբերյալ։

Նա նշում է, որ նախկինում նման գրական հասարակություն, նոր ճաշակ ու պահանջներ ունեցող ժողովուրդ չկար։ Նախկին գրողները ստիպված էին ինքնուրույն կրթել իրենց ընթերցողներին։ Ժամանակակից հայ ժողովուրդն արդեն ոգևորված է գրականությամբ, նույնիսկ աղետալի օրերին շարունակում է մտածել գրականության պահպանման մասին։

  1. Ի՞նչ է ասում Թումանյանը ազդեցության մասին։

Բոլոր բանաստեղծներն էլ ինչ-որ չափով ազդված են իրենց նախորդներից։Ազդված լինելը բնական և անհրաժեշտ քայլ է դեպի ինքնուրույնություն։

  1. Ի՞նչ է ասում Թումանյանը քննդատության մասին։ 

Նոր քննադատները հարգանքով են մոտենում գրականությանը, բայց կարող են սխալ գնահատականներ տալ։ Քննադատը չի կարող ստեղծել կամ ոչնչացնել բանաստեղծին։ Վերջնական գնահատականը տալիս է ժամանակը։ Գրողները պետք է լսեն քննադատներին, բայց չշփոթվեն և վստահեն իրենց բնազդին։

  1. Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ ժամանակակից գրողներին, ի՞նչ խոհուրդ կտայիք՝ որպես ընթերցող։  

Ժամանակակից գրողներին անհրաժեշտ են հետևողական աշխատանք, ինքնատիպություն, հասարակության ձայնը լսելու ունակություն և համարձակություն արտահայտելու ճշմարտությունը։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: 

Այնքան ուժեղ, ինչքան (որքան) Հերկուլեսը:

Այնպես գեղեցիկ, ինչպես բնությունը:

Այնտեղ տեղի ունեցավ եզրափակիչ խաղը, որտեղ (ուր) կիսաեզրափակիչ խաղը տեղի ունեցավ 5 տարի առաջ:

Երբ զանգեցիր, հենց այդ ժամանակ նա դուռը թակեց:

Հենց որ նրա մասին սկսեցին պատմել, ես հիշեցի նրան:

Մյուս անգամ կպատժեմ, այնպես որ քեզ խելոք պահիր:

Ես որոշեցի մնալ, մինչդեռ ընկերներս գնացին:

Քանի դեռ պարապում ես, քեզ ֆիզիկապես լավ ես զգալու:                                          

Ես չեմ ընտրել, թե որ համալսարանն ընտրեմ:

Գրաֆիկ դիզայն և ծրագրավորում

Ծրագրավորման լեզուների համեմատում

Python

Python-ը բարձր մակարդակի, ինտերպրետացվող ծրագրավորման լեզու է, որն առանձնանում է իր պարզությամբ և ընթեռնելիությամբ։ Այն ստեղծվել է Գվիդո վան Ռոսումի կողմից և թողարկվել է 1991 թվականին։ Python-ը լայնորեն կիրառվում է վեբ ծրագրավորման, տվյալագիտության, արհեստական բանականության (AI), մեքենայական ուսուցման (ML), ավտոմատացման և սքրիպտավորման ոլորտներում։ Այն ունի մեծ գրադարանային էկոհամակարգ, ներառյալ Django, Flask (վեբ ծրագրավորման համար), TensorFlow, NumPy, Pandas (AI/ML-ի համար) և Selenium (ավտոմատացման համար)։

PHP

PHP (Hypertext Preprocessor) սերվերային կողմի սցենարային լեզու է, որը հիմնականում նախատեսված է վեբ ծրագրավորման համար։ Այն ստեղծվել է Ռասմուս Լերդորֆի կողմից և թողարկվել 1995 թվականին։ PHP-ն ինտեգրվում է HTML-ի հետ և լայնորեն օգտագործվում է դինամիկ վեբ էջերի ստեղծման, տվյալների բազաների կառավարման և ձևերի մշակման համար։ Հայտնի PHP ֆրեյմվորքներից են Laravel, CodeIgniter և Symfony։ Այն հաճախ օգտագործվում է MySQL-ի հետ՝ որպես հետնամասի (backend) ծրագրավորման լեզու։


Python-ի և PHP-ի համեմատություն

ՀատկությունPythonPHP
ՆպատակԸնդհանուր կիրառություն (AI, ML, վեբ, ավտոմատացում և այլն)Հիմնականում վեբ ծրագրավորում
ՍինթաքսՊարզ, ընթեռնելի, հեշտ ուսուցանվողԱվելի բարդ, մոտ է C-ոճի լեզուներին
ԱրտադրողականությունԱրագ, բայց դանդաղ է կոմպիլացվող լեզուների համեմատԱվելի արագ վեբ հավելվածների համար, բայց ոչ AI/ML-ի
Վեբ ծրագրավորումDjango, Flask (ուժեղ, բայց վեբում PHP-ն ավելի տարածված է)Laravel, WordPress և այլն (հաղթում է վեբ ոլորտում)
AI և MLՈւժեղ աջակցություն (TensorFlow, PyTorch և այլն)Սահմանափակ աջակցություն
ՀամայնքՄեծ և ակտիվ, արագ զարգացողՈւժեղ վեբ ծրագրավորման մեջ, բայց ավելի փոքր AI/ML-ում
Ուսուցման հեշտությունՀեշտ սկսնակների համարՄի փոքր ավելի բարդ
ԱնվտանգությունԸնդհանուր առմամբ ավելի անվտանգՊահանջում է զգույշ մոտեցում խոցելիություններից խուսափելու համար
ՕգտագործումՏվյալագիտություն, AI, ավտոմատացում, վեբ, սքրիպտավորումՀիմնականում վեբ ծրագրավորում

Եզրակացություն

  • Եթե ցանկանում եք կայքեր ստեղծել, ապա PHP-ն լավ ընտրություն է, քանի որ այն հենց այդ նպատակի համար է ստեղծվել։
  • Եթե հետաքրքրված եք արհեստական բանականությամբ, ավտոմատացմամբ և ընդհանուր ծրագրավորմամբ, ապա Python-ը գերազանց ընտրություն է։
  • Python-ն ավելի հեշտ է սովորել և ավելի բազմաֆունկցիոնալ է, ինչը նրան դարձնում է սկսնակների համար լավագույն տարբերակը։
  • PHP-ն դեռևս օգտակար է վեբ ծրագրավորման համար, հատկապես WordPress-ի և Laravel-ի հետ աշխատելու համար։