Թրինիտի քոլեջի գրադարանը, որը գտնվում է Իռնալդիայի մայրաքաղաք Դուբլինում, աշխարհի ամենագեղեցիկ և հին գրադարաններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1592 թվականին: Գրադարանի ամենահայտնի հատվածը «Long Room»-ն է (երկար սրահը), որը 65 մետր երկարություն ունի և պարունակում է ավելի քան 200,000 հին գրքեր։
Առանձնահատկությունները՝
1.Այստեղ պահվում է 9-րդ դարի հայտնի իլյումինացված ձեռագիր Ավետարանը։
2.Հին գրքեր – գրադարանում պահվում են հազվագյուտ միջնադարյան ձեռագրեր ու հնատիպ գրքեր։
3.Կառույցի ճարտարապետությունը – փայտե բարձր գրապահոցներ, հոյակապ կամարաձև առաստաղ։
4.Զարմանալի օդ ու մթնոլորտ – երբ ներս ես մտնում, թվում է՝ տեղափոխվել ես մեկ այլ դարաշրջան։





