Գրականություն

Վ. Տերյան; Ամփոփում

Վահան Տերյանը շատ յուրահատուկ գրող է: Ես գրող չգիտեմ, որը ունենա ՛՛իր անձնական բառերը՛՛, հայ գրականությունը այդքան ուժեղ և արագ փոխած լիներ: Սովորաբար գրողները գրում են իրենց զգանցմունքները, բայց Տերյանը հաճախ գրում էր այն ինչ չի զգացել, բայց այնքան լավ էր գրում կարծես հենց հիմա նա այդքանի միջով է անցնում: Ինչպես ասացի նա ունի իր բառերը, և ամեն տարի գնալով, ես նրա բառապաշարից մի քանի բառ եմ սովորում: Այս տարի կարդացինք և քննարկեցինք ՛՛Մթնշաղի անուրջներ՛՛ ժողովածուն, որտեղից ես անգիր եմ սովորել ՛՛Հրաժեշտ՛՛ բանաստեղծությունը: Նաև կարդացել ենք Տերյանի մասին: Ամեն տարի այս գրողի բանաստեղծությունները ավելի և ավելի եմ սկսում հասկանալ և հավանել:

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ձմեռ

Ձմեռը տարվա ամենառանձնահատուկ եղանակներից մեկն է: Օդը սառն է, իսկ երկինքը հաճախ մռայլ ու ամպամած է: Ձյունը ծածկում է ամեն ինչ՝ ծառերը, տան տանիքները, ճանապարհները։ Երբ գնում ես դուրս, ամեն քայլիդ ձյունը ճռճռում է։ Տանը մարդիկ սուրճ կամ տաք շոկոլադ են խմում, վառարանից ջերմություն են ստանում և դիտում են նոր տարվա ֆիլմեր՝ վայելելով արձակուրդը: Ձմռանը եղանակը հաճախ փոխվում է՝ մի պահ քամոտ և ցուրտ կարող է լինի, հետո կարող է տաքանալ ու մի փոքր արև հայտնվել: Ձմեռը իր հմայքով ու հանգստությամբ առանձնանում է: