Տեխնոլոգիաները մեծ փոփոխություններ են բերել մեր կյանքում։ Ժամանակի ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես են համակարգիչները, սմարթֆոնները և ինտերնետը փոխել մեր աշխատանքը, ուսումը և առօրյան։ Այսօր մարդիկ կարող են աշխատել տանը, սովորել ցանկացած վայրից և կապ հաստատել ուրիշների հետ ցանկացած պահի։
Տեխնոլոգիաները նաև հնարավորություն են տալիս ավելի հեշտ և արագ լուծել խնդիրներ։ Օրինակ, մենք կարող ենք գտնել անհրաժեշտ տեղեկություն մի քանի վայրկյանում և կատարել տարբեր գործեր՝ չբարձրանալով մեր տեղից։ Սակայն, տեխնոլոգիաները ունեն նաև որոշ բացասական կողմեր։ Դրանք կարող են կրել անվտանգային ռիսկեր, երբ տվյալները կամ անձնական ինֆորմացիան անօրինական կերպով օգտագործվում են։
Բայց եթե մենք ճիշտ օգտագործենք տեխնոլոգիաները, ապա դրանք կարող են օգնել մեզ ավելի արդյունավետ աշխատել ու զարգանալ։ Մասնավորապես, ուսումնական գործընթացում տեխնոլոգիաներն օգնում են մեզ ավելի շատ բան սովորել և դառնալ ավելի բաց մտածող։ Դեռ այսպես կարող ենք օրերով անդադար խոսել տեխնոլոգիաների դրական և բացասական կողմերի մասին, բայց ես այսքանով կավարտեմ:
Месяц: Февраль 2025
Ձևը և հոգին
Կարդում ենք Թումանյանի հոդվածները՝ Ձևը և հոգին։
Դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողեր, հատվածներ և գրավոր մեկնաբանիր։
«Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։»
Մարդիկ հաճախ կարևորում են ձևը, բայց մոռանում դրա իրական իմաստը՝ հոգին։
«Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում…»
Մարդիկ սխալ են հասկանում եկեղեցու բնույթը, իսկապես այն ունի ավելի խորքային իմաստ։
«Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։»
Թատրոնի կյանքը կախված է ստեղծագործողների հոգածությունից, ոչ թե շենքից։
Ո՞րն է հոդվածի ասելիքը, ի՞նչ է ուզում ասել Թումանյանը։
Թումանյանը կարծում է, որ պետք է ոչ միայն արտաքին ձևերին, այլև երևույթների ներքին իմաստին ուշադրություն դարձնել։ Նա ասում է, որ առանց ներսի բովանդակության արտաքին ձևերը կդառնան դատարկ և անիմաստ, բայց մարդիկ այս փաստը արհամարում են։
Գործնական քերականություն
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:
Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:-Ոչ ոք չէր վազում հոսանքի ուղղությամբ:
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:-Այդպիսի երևույթները բավականին հաճախ չեն նկատվում:
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:-Լիովին հնարավոր չէ ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
Քամին դեռ փչում էր:-Քամին էլ չէր փչում:
Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:-Ոչ ոք լուսամուտներին թուղթ չէր կպցրել:
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:-Պատերազմը չէր քայքայել ամբողջ տնտեսությունը:
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:-Այստեղ տարվա ոչ մի տեղումներ չեն լինում միայն գարնանը:
2. Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:
Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:-Ցանկացած հնար նրան կօգներ կրճատել ժամանակը։
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:-Ցանկացած առագաստանավ կարող է քամուն հակառակ շարժվել:
Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:-Բոլորն էլ զբոսնելու ցանկություն ունեն։
Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:-Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս էր տալու այլ կենդանի էակների:
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:-Այդ փաստարկներն ամենևին համոզեցին մարդկանց:
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:-Բոլորը հիացած էին այդ փոշով:
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:-Վաղուց ամեն ինչ լսել ենք այդ մասին:
Գործնական քերականություն
Աշխատանք դասարանում
Կապ
- Դուրս գրի՛ր կապերը:
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:
Մասին, վրա, բացի: - Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:-համար
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:-վրա, մեջ
Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին
Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:
3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):
Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:-առաջ
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:-վրա, մեջ
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո. այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի Արամից, Արամից բացի….
- Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ:-տակ, հետադրական
Ամպի տակից ջուր է գալիս…-տակից, հետադրական
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ:-Առանց, նախադրություն - Ուղղի՛ր սխալները:
Նվագում է դաշնամուրի վրա:-Դաշնամուր է նվագում:
Այդ որոշման հետ բոլորը ծանոթացան:-Այդ որոշմանը բոլորը ծանոթացան:
Կանգնել է մայթի վրա:-Կանգնել է մայթին:
Ինձ մոտ ոչ մի նորություն չկա:-Ես ոչ մի նորություն չունեմ: - Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ-առ, դեմ, մեջ, մոտ, ըստ:
բարդ-դեպի, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, նկատմամբ: - Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը:-Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը: (կետադրություն չենք դնում)
Իբրև ճանաչված վիրաբույժ Սուրենի քեռին մրցակից չուներ:-Իբրև ճանաչված վիրաբույժ՝ Սուրենի քեռին մրցակից չուներ:
Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները որպես անդավաճան եղբայրներ:-Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները՝ որպես անդավաճան եղբայրներ:
Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ իր սրտի ուզածի համաձայն:-Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ՝ իր սրտի ուզածի համաձայն:
Ինֆարկտ, ինսուլտ
Դասագիրքը՝տես այստեղ:
Փետրվարի 24-ից մարտի 2
- Սրտամկանի ինֆարկտ, առողջ սիրտ,
- Ինսուլտ՝գլխուղեղի կաթված- այս նյութը դասարանում քննարկել ենք․-էՋ 107-110:
Լրացուցիչ աշխատանք․
- Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։
Սրտամկանի ինֆարկտը (հայտնի է նաև որպես սրտի կաթված) առաջանում է, երբ սրտի որևէ հատված արյան հոսքի խանգարման պատճառով մնում է առանց թթվածնի և սննդանյութերի։ Դա սովորաբար տեղի է ունենում պսակաձև զարկերակների խցանման հետևանքով, որն առաջանում է հետևյալ պատճառներով՝
- Աթերոսկլերոզ – զարկերակներում խոլեստերինի և ճարպային նստվածքների (աթերոմա) կուտակում, ինչը նեղացնում է անոթները։
- Թրոմբ (արյան մակարդուկ) – եթե աթերոման ճաքում է, դրա վրա կարող է ձևավորվել արյան մակարդուկ, որը կարող է ամբողջովին փակել զարկերակը։
- Սպազմ – երբ զարկերակը ժամանակավորապես կծկվում է (սեղմվում է), խոչընդոտելով արյան հոսքը։
- Ինչպե՞ս է առաջանում գլխուղեղի կաթվածը։
Գլխուղեղի կաթվածը տեղի է ունենում, երբ գլխուղեղի արյան մատակարարումը խաթարվում է, ինչը բերում է ուղեղի բջիջների վնասման կամ մահվան։ Կան երկու հիմնական տեսակներ՝
- Իսխեմիկ ինսուլտ (առավել տարածված) – երբ գլխուղեղի զարկերակները խցանվում են աթերոսկլերոզի, թրոմբի կամ էմբոլիայի պատճառով։
- Հեմորագիկ ինսուլտ – երբ գլխուղեղում արյունահոսություն է տեղի ունենում զարկերակի պատռման հետևանքով, որը հաճախ պայմանավորված է բարձր ճնշմամբ կամ անևրիզմայով։
Լաբ. աշխ. Թելավոր ճոճանակի տատանումների ուսումասիրում
Նպատակը․ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախվածության պարզաբանումը:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր․անցքով կամ կեռիկով գնդիկ,թել,ամրակալան՝կցորդիչով և թաթով,վայրկենաչափ կամ վայկենացույց,չափման ժապավեն, մկրատ։
Աշխատանքի ընթացքը․Չափաժապավենով չափեցի 100սմ երկարությամբ թել, մկրատով կտրեցի: Թելից կապեցի կեռիկով մետաղյա գնդիկը(ստացվեց թելավոր ճոճանակ): Այն կախեցի ամրակալանի կցորթիցիչ, այնպես,որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի: Չափաժապավենը դրեցի գնդիկի տակ, և գնդիկը շեղեցի հավասարակշռության դիրքից 8-ից 10սմ, և բաց թողեցի, նույն պահին միացրեցի վարկյենաչափը: Չափեցի 40 լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեցի տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Փորձի արդյունքները՝
l=100սմ T=t/N T=77/40=1,9վ
t=77 վարկյան
ν=N/T=40/1,9=21,1 հց
N=40
————
T,ν-?
Փորձը կրկնեցի՝ կարճացնելով թելը չորս անգամ` 25սմ,տատանումների լայնույթը դարձրեցի 2սմ- ից 3սմ:
Փորձի արդյունքները՝
l=25սմ T=t/N=38վ/40=0,95վ
t=38վ
ν=N/T=40/0,95վ=42,1 հց
N=40
————
T,ν-?
Անել եզրակացություններ՝ ճոճանակի թելի երկարությունիցտատանումների պարբերության և հաճախության կախումների վերաբերյալ։
Փորձը տեսագրել ,պատրաստել տեսանյութ,տեղադրել բլոգներում
Проект »Слово»
- Выбери какое- нибудь слово, любое.
Отражение - Посмотри все словари и исследуй, что означает это слово, откуда( из какого языка) оно пришло.
Отражение-изменение направления распространения света, звука или другого излучения при столкновении с поверхностью.
Слово «отражение» происходит от латинского reflectere, состоящего из приставки re-, «назад», и flectere, «сгибать». То есть это сгибание чего-либо назад: ваше отражение в зеркале — это световые волны, которые отражают ваше изображение обратно к вам. - Сколько у него значений, подбери к нему синонимы, антонимы.
Передача сути, характеристик, эмоций.
Ответные меры на нападение.
Синоним-зеркальность, отблеск
Антонимы-поглощение искажение - Составь с этим словом словосочетания.
- 1.Чёткое отражение
- 2.Лёгкое отражение
- 3.Отражение в воде
- 4.Искривлённое отражение
- 5.Зеркальное отражение
- 6.Отражение света
- 7.Отражение реальности
- 8.Отражение удара
- Составь предложения с этим словом: с точкой, вопросительным знаком, в разных формах.
В реке отразилось ясное небо.
Почему твоё отражение кажется мне странным?
Какое красивое отражение в озере! - Где чаще всего используется это слово ( например, в речи, в худ. произведении,…).
Я думаю что это слово используется всегда. Оно имеет как художественное значение так и обычное, то есть его исползуют все. - Какие эмоции вызывает у тебя это слово?
Никакие. - Фразеологические обороты со словом ( из фразеологического словаря)
«Зеркальное отражение» – точная копия чего-либо. - «Отражение эпохи» – передача духа времени.
- «Дать достойное отражение» – оказать сопротивление.
- Пословицы, поговорки, сказки, загадки со словом
Каков мир, таково и отражение – жизнь отвечает нам тем, что мы в неё вкладываем.
Чистая вода даёт ясное отражение – честный человек всегда открыт. - Слово в названиях картин художников, художественных фильмов
«Отражение в воде» (Клод Моне)
«Зеркальное отражение» (Рене Магритт)
«Отражение» (2021, Украина) – драма.
«Отражение» (2014) – мистический триллер.
Երկրաչափություն դասարանական 25.02.2025
Դասարանական առաջադրանքներ՝228; 230; 232;234; 237

S=16√3=64√3/4
a=8
8x/2=16√3
8x=32√3
x=4√3


KC^2=


S=6*5=30
Հավասարություն
Հավասարություն նշանակում է բոլոր մարդկանց նկատմամբ հավասար վերաբերմունք, անկախ նրանց ազգից, կրոնից կամ ղեկավարական դիրքից: Բայց կատարյալ հավասարություն անհնարին է լինել, քանի որ մարդիկ իրանցից ամենասովորական բաներով տարբերվում են: Հավասարությունը կարող է լինել տարբեր ձևերի։ Իրավական հավասարություն այն նշանակում է, որ բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են։ Քաղաքական հավասարությունը, որ բոլորն իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին։ Տնտեսական հավասարությունը, որ մարդիկ պետք է ունենան հավասար հնարավորություններ աշխատանքի և եկամուտ ստանալու համար։ Սոցիալական հավասարությունը ապահովում է, որ բոլորն ունենան հավասար հնարավորություն օգտվելու կրթությունից և առողջապահությունից։
Հավասարությունը կարևոր է, քանի որ այն օգնում է ստեղծել արդար հասարակություն, որտեղ մարդիկ կարող են զարգանալ հավասար իրավունքներով:
Աղավնու վանքը
Կարդա՛ ,,Աղավնու վանքը,, բալլադը:
Համացանից պարզի՛ր՝ ինչ է բալլադը:
Բալաադը պատմողական բանաստեղծություն՝ հիմնված լեգենդների կամ պատմական իրադարձությունների վրա։
Հետազոտական աշխատանք. հայկական որ վանքների կամ եկեղեցիների մասին է այս ավանդույթը:
Սևանա լճի ափին գտնվող Օհանավանք (Սուրբ Կարապետ վանք)։
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
Բալլադում պատմական կերպարներ կա՞ն:
Լենկթեմուր (Թամերլան), հայր Օհանը։