Ես իմ ընկերներին շատ եմ կարևորում, և նրանք ինձ համար հանդես են գալիս որպես իմ կյանքի մի մեծ մասնիկ: Ես ունեմ ընկերներ շատ տեղերում: Մի քանի ընկեր բակից են, մի քանիսը՝ դպրոցից, մի քանիսը՝ պարապունքներից և այլն: Իմ կարծիքով, տարբեր ընկերներ ունենալը լավ է, այսինքն նրանց բնավորությունները տարբեր են: Մի քանի ընկերոջ հետ կարող եմ խոսել սպորտի մասին, մյուս մի քանիսի հետ կարող եմ խոսել դպրոցի/դասերի մասին, մի քանիսի հետ՝ առողջ ապրելակերպի և այլն: Ես իմ կյանքն առանց նրանց չեմ կարող պատկերացնել, որովհետև ես նրանց հետ շատ եմ ժամանակ անցկացնում: Իհարկե, ընտանիքիս արժեքը չեմ կարող համեմատել ընկերներիս արժեքի հետ, բայց ես չեմ կարող ունենալ տարբեր ընտանիքներ, իսկ տարբեր ընկերներ կարող եմ: Ես ընդհանրապես չեմ նախանձում նրանց, ովքեր ընկերներ չունեն, կամ ունեն շատ քիչ, որովհետև ես շատ քիչ մարդկանց գիտեմ, ում հետ կարող եմ գրեթե ամեն ինչ անել, իսկ երբ ընկերներդ իրարից տարբերվող են, մեկի հետ արա սա, մյուսի հետ արա ուրիշ բան: Ես ընկեր չեմ համարում միայն այն մարդկանց, ում հետ շատ եմ շփվում: Ես ունեմ ընկեր, ում երկու տարի չեմ հանդիպել, բայց դեռ շարունակում եմ նրա հետ օնլայն շփվել և վստահ եմ՝ մենք, երբ նորից հանդիպենք, շատ բան կունենանք խոսելու, և երբ պետք է, նա ինձ ամեն հնարավոր ձև կփորձի օգնել: Հույսով եմ՝ դուք էլ ունեք ընկերներ, բայց եթե չունեք, վստահ եղեք, որ օրերից մի օր կունենաք: