Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար-քարանալ, անուն-անվանել, քարոզ-քարոզել, ձև-ձևավորել:
Բ. Մեծ-մեծանալ, բարձր-բարձրանալ, կարմիր-կարմրել, տափակ-տափակել, սուր-սրել:
Գ. Ոչինչ-ոչնչացնել, բոլոր-բոլորել, նույն-նույնացնել, ամբողջ-ամբողջացնել:
Դ. Կրկին-կրկնել, արագ-արագանալ, դանդաղ-դանդաղանալ, հաճախ-հաճախանալ:
Ե. Վա՜յ-վայել, մկըկը-մկըկալ, տը՜զզ-տըզզալ, թրը՛խկ-թրըխկալ:

2.Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր: 

Վերանայել, վերակառուցել, վերագրել, արտագրել, հակագրել, մակագրել, ստորագրել, հակաճառել, անդրադառնալ, վերադառնալ, արտահայտել:

3. Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:
Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:
Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Ա շարքի բայերը ունեն մեկ արմատ, բ շարքի բայերը ունեն երկու արմատ, գ շարքի բայերը գրված են հարադիր:

կենսաբանություն

Լսողական վերլուծիչ

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթվա անելիքները շատ են, ամփոփելու ենք նոյեմբեր ամիսը, խնդրում ենք կրկնել նոյեմբեր ամսվա առաջադրանքները նաև ներկայացնելու եք հետևյալ թեման, որը քննարկել ենք դասարանում․

Լրացուցիչ աշխատաքնք- պատասծանել հարցերին․

1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:
Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:
2.Ի նչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:
Ականջախեցին հավաքում է ձայնը և ուղարկում լսողական անցուղի: Ձայնային ալիքները հարվածում են թմբկաթաղանթին, որը սկսում է տատանվել:Մուրճիկը, սալակը և արահետը ուժեղացնում են ձայնը: Տատանումները շարժում են խխունջի հեղուկը: Այս բջիջները ձայնային տատանումները վերածում են էլեկտրական ազդակների: Էլեկտրական ազդակները փոխանցվում է լսողական նյարդով դեպի ուղեղ, որտեղ ձայնը վերլուծվում է
3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:

Արտաքին, միջին և ներքին:
4.Որ տե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:
Ուղեղի քունքային բլթում:

Գրականություն

Ծերունին և ծովը; չորրորդ մաս

Կարդա՛ ,,Ծերունին և ծովը,, պատմվածքի չորրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։
Ամփոփում

1. Բնութագրի՛ր ծերունուն:

Ծերունին խիզախ, փորձառու, բարի ձկնորս էր, որը համարում էր ծովն իր ընտանիքը:

2. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը: 

Ինձ առաջին երկու մասերը դուր չեն եկել, որովհետև նկարագրությունները և իրար հաջորդող չավարտված մտքերը շատ էին, բայց հետո ստեղծագործությունը սկսեց ինձ գրավել իր ինտրիգայով, շատ էի ուզում հասնել ավարտին, որպեսզի իմանայի ինչով է ծերուկի այսքան տանջանքը ավարտվելու:

Հասարակագիտություն

Ի՞նչ է արժեքը: Մարդը որպես արժեք

Արժեք ասելով, ես հասկանում եմ մարդկային որակները։ Յուրաքանչյուր ոք կարևորում է տարբեր արժեքներ մարդու մեջ։ Մեկն ասում է, որ կարևորը ազնիվ, հարգալից լինելն է, իսկ մյուսը՝ բարի և օգնող։

Ընդհանրապես արժեքը դա մարդու համար ամենաթանկ բանն է։ Մենք բոլորս էլ ունենք մեզ համար ամենաթանկ բաները և այն համարում ենք արժեք։ Օրինակ՝ ամեն մեկս ծնվել ենք տարբեր մտածելակերպով ընտանիքներում և մեր ընտանիքի ստացած ամեն ինչը համարում ենք ամենաթանկը։ Այսինքն՝ ինչպես բոլոր տարբեր բաներում, այնպես էլ արժեք հասկացողության մեջ տարբեր կարծիք ունենք։ Իմ տեսանկյունով ինձ համար կարևորագույն արժեքը կարող է ուրիշի համար արժեքավոր չլինել, և այդպես բոլորի դեպքում։

Ինձ համար մարդու մեջ ամենակարևոր արժեքը դա ազնիվ լինելն է։ Կարծում եմ, պետք չէ մեզ կեղծել, պետք է ցույց տալ բոլորին մեր իսկական ոք, պետք չէ կաշկանդվել մեր որևէ բնավորության գծից և փոխել այն՝ նմանվելով ուրիշին։

Այո, կարծում եմ պետք է։ Գիտելիք ասելով՝ նկատի ունեմ կյանքի գիտելիք։ Այսինքն՝ կյանքի նկատմամբ մեր տեսանկյունն արդեն ձևակերպված լինի, ունենանք մեր հստակ կարծիքը։ Կարծում եմ, այստեղ կենսափորձն ու գիտելիքը հոմանիշներ դարձան։

Կյանքի գիտելիքի պաշար ունենալուց, ավելի խորը մտածելուց հետո կարող ենք ասել, թե որ արժեքն ենք կարևորում։ Իհարկե, կենսափորձ ստանալու ճանապարհին ևս ունենում ենք արժեքի մասին մեր կարծիքը, բայց ինչքան մեծանում ենք, այնքան շատ բաներ են փոխվում մեր մտածելակերպի հետ։ Այսինքն՝ պետք չէ ասել, որ տարիքով փոքր մարդիկ չեն կարող գնահատել, կարևորել արժեքը, ուղղակի կարծիքը տարիների ընթացքում փոփոխվում է։

Իմ կարծիքով՝ բացի նյութական արժեքներից, այլ արժեքներ երբեք չեն կորցնի իրենց նշանակությունը։ Ինչքան էլ դասը վերաբերվում էր մարդկային արժեքների մասին, կան մարդիկ, ովքեր հենց մարդու մեջ նյութական արժեքներ են փնտրում՝ շքեղ շորերը, հարդարված լինելը, աշխատավարձը և այլն։ Ես այդպես չեմ մտածում, այդ նյութական իրերը մանր բաներ են կյանքում։ Կարևորը, մեզ լավ զգանք, այդ արժեքները պահելով։

Հաշվետվություններ, Պատմություն

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Ստորև տեղադրել ձեր բլոգում կատարված առաջադրանքների հղումները:

Առաջադրանք, 8-րդ դաս., նոյեմբերի 17-23-ը

Առաջադրանք, 8-րդ դաս., նոյեմբերի 10-17-ը

Պատմություն

Պատմություն

Առաջադրանք, 8-րդ դաս., նոյեմբերի 3-10-ը

Պատմություն

Առաջադրանք , 8-րդ դաս., հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը

Համաշխարհային պատմություն

Պատմություն

Անհատական նախագիծ

Սիրադեղյանական օրեր

Թարգմանություններ

Գնահատաիր այս ամսվա քո գործունեությունը 10 բալանոց համակարգով:

Ես ինձ կգնահատեի 8 կամ 9, որովհետև մասնակցել եմ քննարկումներին, պատասխանել եմ գրքի առաջադրանքներին: 10 կամ վստահ 9 չեմ կարող գնահատել, որովհետև ամեն օր առաջին դասերից ուշանում եմ, իսկ պատմության դասերից մեկը հենց առաջին դասին է:

Պատմություն

Սիրադեղյան օրեր

Սիրադեղյանական օրերի շրջանակում ուսումնասիրության նյութեր՝

-Վանո Սիրադեղյան․կենսագրություն

Հոդվածները

Հոդվածները վերլուծում ենք հետևյալ կետերին անդրառանալով՝:

ՀՈԴՎԱծԻ ՎԵՐԼՈՒծՈՒՄ

1.Տեղադրել նախընտրած հոդվածի հղումը  :

Այս ուրվական քաղաքի բնակիչները ապրում են…

 2.Ներկայացնել հոդվածի հեղինակին/հակիրճ/:

Վանո Սիրադեղյան (1946–2021) հայ պետական գործիչ, գրող և հրապարակախոս էր։ Նա եղել է «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ հիմնադիր անդամ, եղել է ՀՀ ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ։ 1990-ականներին Սիրադեղյանը ակտիվ քաղաքականություն էր վարում, սակայն 1999 թվականին սկսվեց քրեական հետապնդում նրա դեմ։

3.Հոդվածի վերնագիրը. հարկավոր է ուշադիր կարդալ հոդվածը, անգամ մեկից ավելի անգամ: Առաջին հերթին ուսումնասիրեք վերնագիրը ՝ որքանով է այն ճշգրիտ արտացոլում հոդվածում բարձրացված թեման: Եվ նաև, թե որքանով է նշանակալից թեման ինքնին: Ինչպես  է հեղինակը հասկանում ու բացահայտում : Խնդիրը նորույթի տեսանկյունից վերլուծելու նրա մոտեցումը:

Այս հոդվածի վերնագիրը համապատասխանում է բովանդակությունը, թեև <<ուրվական քաղաքը>> կփոխեի <<ուրվական երկիրը>>, քանի որ հեղինակը խոսում է այն խնդիրների մասին, որոնք կապված են մեր ամբողջ երկրի հետ, ոչ թե ինչ-որ կոնկրետ քաղաքի:

4.Անդրադառնալ հետազոտական թեմայի արդիականությանը:

Հոդվածի թեման շատ կարևոր է, քանի որ խոսվում է հասարակության խնդիրների և երկրի անկման մասին, ինչպիսի իրավիճակներ հաճախ հանդիպում են պատերազմից կամ սոցիալական անգործությունից հետո: Այս հարցերը շատ մարդկանց են հետաքրքրում, քանի որ դրանք ազդում են մեր կյանքին:

5.Հիմնավորել փաստական ​​նյութի նորությունը, հուսալիությունը, ճշմարտացիությունը:

Օր.՝ Բացահայտելով իր դիրքն ու տեսակետները ՝ հեղինակը ապավինում է միայն իր ապրած դարաշրջանի փաստերին: Ներկայացվում է միայն փաստական ​​նյութ `անուղղակիորեն հաստատելով արված եզրակացությունների և առաջարկությունների ճիշտությունը: Այնպես որ, իմ կարծիքով, բավարար տվյալներ չկան, որոնք հաստատում են օգտագործված փաստերի իսկությունը:

Հոդվածում հեղինակը ներկայացնում է իր կարծիքները և այն, ինչ ինքն է տեսել ու ապրել: Այն հիմնված է փորձի վրա, բայց որոշ բաներ չեն ապացուցվում փաստերով, այսինքն իր ներկայացրածը իր կարծիքն է և իր փորձը, բայց ոչ փաստեր:

6. Հոդվածում կոնկրետացնել ուսումնասիրվող թեմաները: Հաճախ հոդվածում մի քանի թեմաներ են արծարծվում, և պատահում է, որ հեղինակը մեկից մյուսը ցատկում է, և ի վերջո երկուսն էլ  ավարտվուն չեն: Նյութի բոլոր թեմաները պետք է բացահայտվեն հաջորդաբար `վերջում դրանցից յուրաքանչյուրի տրամաբանական եզրակացությամբ:

Հոդվածում մի քանի թեմաներ են քննարկվում՝

  1. Կորսված անցյալը, որը դեռ հսկում է ներկան:
  2. Պատճառները, թե ինչու հասարակությունը կտրված է իր հողից:
  3. Քաղաքականության կեղծ խոստումները:
  4. Զինված ուժերի խնդիրները:

1-ին և 4-րդ թեմաները ավարտված են:

Պատճառները, թե ինչու հասարակությունը կտրված է իր հողից:

Թեև հոդվածը նկարագրում է, թե ինչպես են մարդիկ մի կողմից հեռանում իրենց երկրից, իսկ մյուս կողմից մահանում՝ հիասթափված իրենց ապագայից, այն չի տալիս ամբողջական պատկերացում այն մասին, թե ինչ գործոններ են նպաստել այս քայքայմանը: Նույնպես չի քննարկվում, թե ինչ մեխանիզմներ կարող են կանգնեցնել այս գործընթացը: Հեղինակը անդրադառնում է, որ երիտասարդները զոհվում են, բայց չի բացատրում, թե ինչու են խաղաղ պայմաններում մահերը նույնքան շատ, որքան պատերազմի տարիներին: Այս խնդիրները լուծելու համար պետք է զարգացնել կրթությունը, սոցիալական աջակցությունը և վերականգնել վստահությունը ժողովրդի և իշխանության միջև:

Քաղաքականության կեղծ խոստումները:

Հեղինակը նկարագրում է, թե ինչպես քաղաքական ղեկավարները շարունակում են խոսել ապագայի պայծառության մասին, բայց իրականում չեն անում մի բան էլ: Այս թեման չի բացահայտվում լիարժեքորեն, քանի որ ոչ բոլոր քաղաքական գործողություններն են մանրամասնորեն նկարագրված: Ավարտելով կասեմ, որ իշխանությունը սուտի խոստումներով ստում է ժողովրդին, որովհետև ավելի հեշտ է ոչ մի բան անել և լավ ապրել ժողովրդին ստելու հաշվին, քան անել խոստումները, շինել երկիրը, բայց այդքան լավ չապրել:

7. Վերոնշյալ չափանիշներին համապատասխան այս կարևոր կետերը վերանայելուց հետո դուք պետք է որոշեք թեման ամբողջությամբ բացահայտվա՞ծ է: Պատահում է, որ հեղինակը հատուկ չի բացահայտում ամեն ինչ մինչև վերջ ՝ թողնելով հարցը բարձրացված ՝ ընթերցողին ստիպելու մտածել և վերլուծել ինքն իրեն: Սրանք որոշակի նյութեր են, որոնք իրենց առջև խնդիր են դնում չբացահայտել և լիովին չվերլուծել նկարագրված խնդիրները, այդպիսով, հետաքրքրում են ընթերցողին ՝ հնարավորություն տալով ինքնուրույն եզրակացնել: Եթե ​​նման հոդվածի եք հանդիպում, ապա այն պետք է նշել նյութը ուսումնասիրելիս:

Ինչպես նշեցի վերևում, երկու թեմա ավարտված չէին՝ <<Պատճառները, թե ինչու հասարակությունը կտրված է իր հողից>> և <<Քաղաքականության կեղծ խոստումները>>: Ես կարծում եմ, որ այս հարցերը լուծելու համար նախ պետք է վերականգնել վստահությունը իշխանության և ժողովրդի միջև: Դա ապացուցում է նաև պատմությունը: Այսքան հազարամյակների ընթացքում ոչ մի երկիր կայուն, ուժեղ և լավը չի եղել, երբ իշխանության և ժողովրդի հանդեպ վստահություն չի եղել, միշտ լավ երկրներում իշխանության և ժողովրդի միջև վստահություն է եղել: Իսկ վստահությունը վերականգնելու համար, պետք է կատարել խոստումները և զարգացնել երկիրը:

8. Դուրս գրել ձեզ համար կարևոր հատվածները, ձեր տեսակետը հիմնավորել:

«Մարդիկ հավատում են: Հետո դադարում են հավատալ: Հետո էլի հավատում են…»

Այս հատվածով հեղինակը ընդգծում է ժողովր դիանվերջ սպասումների ու հիասթափությունների ցիկլը:

«Այս երկիրը իր հաղթական բանակը զրկել է զորապետերից…»

Հավասարակշռված բանակի գաղափարը կործանվում է, քանի որ երկրի ղեկավարները չկարողացան ճիշտ կառավարել բանակը:

«Այս երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը…»

Սա խոսում է երկրի՝ ապագա սերունդներ չունենալու մասին:

ֆիզիկա 8

Խնդիրների լուծում

Կատարել Է. Ղազարյանի դասագրքից. էջ177-178 խնդիրներ29․30,31,32,33,37-ից մինչև 46-ը

m-3 կգ          |  a=F/m=6Ն/3կգ=2մ/վ2

F-6Ն              |

—————-

a-?

m-60տ        |  a=F/m=90կՆ/60տ=1.5մ/վ2

F-90կՆ |

—————

a-?

a-2մ/վ2         |  m=F/a=6000Ն/2մ/վ2=3000կգ

F-6կՆ=6000      |

—————

m-?

a-0,2մ/վ2    |  F=ma=200կգ·0,2մ/վ2=40Ն

m-200կգ      |

—————

F-?

F=2Ն |  m=F/a=2/8=0,25կգ

a=8մ/վ2 | 

—————

m=?

F1=60Ն |  m=F1/a1=60/8=7,5կգ

a1=8մ/վ2 |  F2=ma2=7,5 * 2 =15Ն

a2=2մ/վ2 | 

m1=m2=m |

 —————

F2-?

m1=10կգ | F=m1*a1=10*2=20Ն

a1=2մ/վ2 | a2=F/m2=20/5=4մ/վ2

m2=5կգ |

 —————

a2-?

m1=400կգ | a1/a2=m1/m2

m2=600կգ | a1/a2=600/400=1,5

F1=F2=F |

 —————

a1/a2=?

F1=40Ն | F2=m*a2

a1=0,8մ/վ2 | m=F1/a1=40/0,8=50կգ

a2=0,15մ/վ2 | F2=50*0,15=7,5

 —————

F2-?

m=100Կգ | F=m*a=100*1,2=120

a=1,2մ/վ2 | F=120-50=70Ն

Fշփ=50Ն |

 —————

Fք-?

V=36կմ/ժ=10մ/վ

m=2տ=2000կգ

t=40վ


F-?


F=ma

a=v/t=10/40=0,4մ/վ2

ma=0,4*2000=800Ն

F=800Ն

m=2տ=2000կգ

F=16կՆ=16000Ն

S=50մ


V-?


a=F/m=16000/2000=8մ/վ2

V=√(2*a*S)

V=√(2*8*50)=900=30մ/վ

V=30մ/վ

Պատ․՝ 3Ն֊ով ըստ Նյուտոնի 3րդ օրենքի․

Ըստ Նյուտոնի երրորդ օրենքի՝ երկու մարմինների փոխազության դեպքում մարմինների ուժերը միշտ իրար հակազդում են։

m1=40կգ a1=F/m1=10Ն/40կգ=0,25

m2=50 a2=F/m2=10Ն/50կգ=0,20

F=F1=F2=10ն


a1=?
a2=?

Պատ.՝ 0 ըստ Նյուտոնի երրորդ օրենքի:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

1.Դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն իր ոտքով եկավ:
Որսս իր ոտքով եկավ:
Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Ծովափի բնակիչներս ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Դու ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Դուք շնորհալի տղաներդ, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Սիրտդ քա՛ր է, քար:
Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:
Ձեռքդ ընկնողին պրծում չկա:

2.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ  է նշանակում.

ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր.
 բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ ձեր.

Երկրի բնակիչներս շատ  անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:
Մենք

Մեծերդ մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում: Դուք
Շուրջս ոչինչ չեմ նկատում: Ես
Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում: Ես
Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա: Դու
Աչքներդ լույս լինի: Ձեր

3. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա իր սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում նրա (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Բոլորը չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի բոլոր ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Ամբողջ
աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Կարդա՛

Դերանուններն ըստ կազմության լինում են պարզ (ես, այս, ուրիշ) և բաղադրյալ (այստեղ, ինչպես): Բաղադրյալ դերանուններից մի քանիսն ունեն հարադիր գրություն (մի քանի, ոչ ոք և այլն):

Գոյականին փոխարինող դերանունները հոլովվում են հիմնականում գոյականների նման: Գոյականներից տարբեր կերպ են հոլովվում ես, դու, նա, ինքը, մենք, դուք, սա, դա, ով դերանունները:

Դերանունների գործածությունը խոսքն ազատում է կրկնություններից և խճողումներից: