Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Իմ սիրելի սպորտաձևը

Մարդու համար սպորտով զբաղվելը շատ կարևոր է, որպեսզի նա պահպանի իր առողջությունը: Առողջությունը պահպանելու համար կան տասնյակ սպորտաձևեր, եթե չեք ուզում զբաղվել ինչ-որ կոնկրետ սպորտաձևով, կարող եք ուղղակի գնալ մարզասրահ: Ես ունեմ երկու սիրելի սպորտաձև, որոնք թեև լրիվ իրարից տարբերվող են, ես երկուսն էլ սիրում եմ՝ ֆուտբոլ և կարատե: Ֆուտբոլը ավելի շատ հոբբի է, իսկ կարատեյով զբաղվում եմ պռոֆեսիոնալ: Կարատե հաճախում եմ յոթ-ինը տարեկանից (կոնկրետ թիվ չեմ կարող հիշել): Այդքան ժամանակաշրջանում դարձել եմ Հայաստանի կրկնապատիկ գավաթակիր, Հայաստանի բրոնզեմեդալակիր, իսկ Երևանի առաջնությունները հաղթել եմ բազում անգամներ: Եվ այս տարի դեռ երկու մրցում ունեմ՝ Հայաստանի առաջնություն և Կովկասի առաջնություն, որին առաջին անգամ եմ մասնակցում: Կան կարատեների շատ տեսակներ և հիմնականում այդ տեսակները ցուցադրական են, այսինքն մարդիկ իրար դեմ չեն կռվում, բայց այն տեսակը, որին ես հաճախում եմ կա և ցուցադրական մաս և մարդկանց իրար դեմ կռվելու մաս, բայց մեր տեսակում ավելի շատ կարևորվում է իրար դեմ կռվելու մասը ավելի շատ: Երբ դուք լսում եք կարատե բառը, դուք հավանաբար մտածում եք մարդիկ ինչպես են օդում սիրուն հարվածներ անում, ոտը բարձրացնում մինչև գլուխ և այլն: Մեր կարատեյում դա կա, բայց ինքս ես դա մրցումներում շատ չեմ օգտագործում, իմ մոտ դա ուղղակի լավ չի ստացվում: Իմ մոտ ավելի լավ ստացվում են ուժգին հարվածները, որոնք տեսքից կարծես թե հասարակ են, բայց եթե ճիշտ և ուժգին հարվածես հակառակորդիդ կոչնչացնես: Իհարկե կան մարդիկ որոնք սիրուն հարվածներ են օգտագործում, բայց ես նախընտրում եմ հարվածների մյուս տեսակը: Լավ, խոսեմ ֆուտբոլի մասին: Ֆուտբոլով սկսել եմ հետաքրքրվել ինը տարեկանից: Ֆուտբոլ խաղալ շատ եմ սիրում, և իմ տարիքի հետ համեմատաբար, իմ կարծիքով ես ֆուտբոլից լավ եմ հասկանում, և ինչու ոչ խաղում: Կարծես թե երկու տարբեր սպորտերը անհնարին է իրար միացնել, բայց ինձ մոտ ստացվել է: Քանի որ ֆուտբոլում ոտով հարվածում ես գնդակին, ոտքիս հարվածները կարատեյում ուժեղանում են նաև ֆուտբոլի հաշվին: Վերևում, որ նշեցի սիրուն հարվածներ շատ չեմ օգտագործում կարատեյում, չի նշանակում, որ ընդհանրապես չեմ կարող, ուղղակի ինձ այլ ոճն է դուր գալիս: Լինում է, որ այդ սիրուն հարվածներով եմ հարվածում գնդակին: Այդպես, ինձ մոտ այդ երկու սպորտերը փոխկապակցված են՝ կարատեյում եմ ուժեղանում, ուժեղանում եմ ֆուտբոլում: Այսքանը իմ սիրելի սպորտաձևերի մասին:

ՙՄաթեմ ա.բ.

Մաթեմ ա.բ.

Խնդիր 2
Կենգուրուն ցատկելով բարձրանում է սարը և վերադառնում նույն ճանապարհով: Իջնելիս յուրաքանչյուր ցատկով երեք անգամ ավելի տարածություն է անցնում, քան բարձրանալիս: Բարձրանալիս մեկ ցատկով անցնում է 1 մետր։ Ընդհանուր առմամբ, կենգուրուն կատարում է 2024 ցատկ։ Որքա՞ն է կենգուրուի անցած ճանապարհը մետրերով:

3036

Խնդիր 4.
Տուփում կա 50 հատ սպիտակ, կապույտ և կարմիր գույնի աղյուս։ Սպիտակ աղյուսների
քանակը տասնմեկ անգամ մեծ է կապույտների քանակից։ Կարմիրները քիչ են սպիտակներից, սակայն շատ են կապույտներից։ Որքանո՞վ է կարմիր աղյուսների քանակը փոքր սպիտակների քանակից։

19