1. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
Ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ (սնունդ) եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ (գյուղ) խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
Իր կյանքի բոլոր (տարի) անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր (բժիշկ) (ասել), թե դա բացառիկ ու անհավանական դեպք է:
Քնաբեր դեղերից ոչ մեկը (չազդել):
Քառասուն տարի է, որ իր բոլոր (գիշեր) (նվիրել) իր անձի զարգացմանը:
Ամբողջ (գիշեր) կարդում է, գրում ու նկարում:
Այդ օրը ոչ մի (վթար) (չգրանցվել):
Նոր մեքենան առայժմ ոչ մի (հաջողություն) չունի:
Ամբողջ (արձակուրդ) նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:
Ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ սնունդն եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ գյուղին խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
Իր կյանքի բոլոր տարիները անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր բժիշկները ասել են, թե դա բացառիկ ու անհավանական դեպք է:
Քնաբեր դեղերից ոչ մեկը չազդեց:
Քառասուն տարի է, որ իր բոլոր գիշերները նվիրել էր իր անձի զարգացմանը:
Ամբողջ գիշեր կարդում է, գրում ու նկարում:
Այդ օրը ոչ մի վթար չգրանցվեց:
Նոր մեքենան առայժմ ոչ մի հաջողություն չունի:
Ամբողջ արձակուրդը նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:
2. Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեք-չորս դերանուն ավելացրո՛ւ:
Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի, նրանք, ովքե՞ր, ինչ-որ:
Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ, ոչ ոք, բոլորը, ի՞նչ, միմյանց, սա:
Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը, ոչ մեկ, ոչինչ, որևե:
Դերանունները խմբավորվել են հետևյալ կերպ՝
Ա.Անձնական դերանուններ, հարցական և անորոշ դերանուններ
Բ.Ժխտական դերանուն, որոշյալ դերանուն, հարցական դերանուն, փոխադարձ դերանուն և ցուցական դերանուն
Գ.Ժխտական դերանուններ, անորոշ դերանուններ
3. Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրի՛ր նա կամ ինքը դերանունները:
Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը նրա ստվերից էլ է վախենում:
Այդ վախկոտն ինքն իր ստվերից էլ է վախենում:
Որսորդն իր հրացանն էր թփի տակ թողել:
Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր նրա հրացանն էր թփի տակ թողել:
Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:
Նա հյուրերին ողջունեց նրա իմացած բոլոր լեզուներով, բայց նրան կարծես թե նորից չհասկացան:
Գնչուն ասում էր, որ նա ամբողջ աշխարհում ման է եկել:
Հայրը որդու մասին ասում էր, որ նա իր տեսած ամենախելացի երիտասարդն է:
Որդուն ուղղված նամակում գրում էր, որ իրեն հետաքրքրվողներին թող նրանց ասի, որ նա շուտով գալու է:
Երգչի մասին ասում էր, որ նրան շատ վաղուց է ճանաչում, Նա իր մանկության ընկերն է եղել:
ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ նա անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստեղով նրա նավերն են անցել: