Կարդա՛ ,,Ծերունին և ծովը,, պատմվածքի առաջին մասը և պատասխանի՛ր հարցերին։
Առաջադրանքներ
1. Բնութագրի՛ր տղային՝ տեքստից մեջբերումներ անելով:
«Տղան ամբողջ ժամանակ ժպտում էր»:
Այս տողից հասկանում ենք, որ տղան կենսուրախ էր:
«Նա ուզում էր ծերունուց ամեն ինչ իմանալ, ամեն ինչ հասկանալ»:
Այս տողից հասկանում ենք, որ տղան հետաքրքրասեր էր:
2. Առանձնացրո՛ւ ծերունու նկարագրությունը:
«Ծերունին նիհար էր, բայց ուժեղ»:
«Նրա մաշկը արևից ճաքճքած էր, ձեռքերը՝ կոշտացած»:
«Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։ »:
3. Մեկնաբանի՛ր միտքը՝ Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։
Ծերունու աչքերը նրա հոգու ուժն էին ցույց տալիս։ Թեև նա ծեր էր, նրա աչքերն ուրախ էին ու տոկուն, ինչպես ծովը՝ խոր ու անսահման։
4. Մեկնաբանի՛ր՝
Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։
Ծերունին հասկացել էր, որ հեզ լինելը ամոթ չէ։ Հեզությունը ոչ թե թուլություն է, այլ իմաստության և արժանապատվության նշան։
Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…
Այս միտքը ցույց է տալիս, որ երբ սկսում ես ուրիշներից օգնություն խնդրել, հետո կարող ես ամբողջությամբ կախված դառնալ նրանցից և կորցնել քո ինքնուրույնությունը։