Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ամուր ու անսասան, երկճյուղ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեզու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:

Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ   չէր` սերունդներ կունենա , ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց:
Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

Չնայած պարսից ամուր ու անսասան արքա Դարեհը աշխարհակալ տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր՝ սերունդներ կունենա, ու նրանք իրեն կհիշեն: Նա անկրկնելի ու հավիտենական հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա լավագույն հուշարձանի համար ինքնատիպ տեղ ընտրեց: Քերմանշահի նեղ հովտում ձգվում է մի երկճյուղ լեռնաշղթա, որի ուղղաբերձ գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթունյան լեռն է: Այնտեղ` այդ եզակի ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի բնական հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի հարթ մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է եռալեզու արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև երախտագետ պատմաբաններին, քանի որ այն ամենախոշոր ու ամենամանրամասն փաստն է նրա ժամանակաշրջանի մասին:

Այս ածականներով տեքստը ավելի շատ նկարագրություններ են ստանում որոնք գեղեցկացնում են տեքստի ոճը:

2. Տրված տեքստում ավելացրո՛ւ մտքին համապատասխանող ածականներ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ֆլորիդայի էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:

Ֆլորիդայի մեծ էլեկտրակայանի մի փորձառու աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց մետաղյա ձեռքն ու սկսեց ուժեղ հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի անհավատալի «ինքնասպանության»՝ աշխարհում առաջին դեպքին: Այս բարդ կառուցվածք ունեցող էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի ստորացնող և անշնորհակալ սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը, հավանաբար, նվաստացված և ծանրաբեռնված էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար գեղեցիկ հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա բարդ սխեմայի մեջ անսպասելի անսարքություն էր առաջացել: