Պատմություն

Պատմություն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1. Ի՞նչ նոր երևույթներ առաջացան Եվրոպայի տնտեսության մեջ և ինչի՞ հետ էին դրանք կապված։

Եվրոպայի տնտեսության մեջ սկսեցին նկատվել մի շարք փոփոխություններ, ինչպիսիք են առևտրի և բանկային համակարգի զարգացումը, կապիտալի կուտակումները, և նոր շուկաների բացահայտումը: Այս նոր երևույթները հիմնականում կապված էին աշխարհի լայնածավալ հայտնագործությունների, նոր տարածքների հետ առևտրային հարաբերությունների, ինչպես նաև քաղաքների տնտեսական կենտրոնացման հետ։

2. Հիմնավորի՛ր, որ նոր ժամանակների շեմին գյուղատնտեսությունը տնտեսության առաջատար ճյուղն էր։

Այս ժամանակաշրջանում գյուղատնտեսությունը մնաց Եվրոպայի հիմնական տնտեսական ճյուղը, քանի որ հիմնական եկամուտն ու ապրանքները արտադրվում էին գյուղատնտեսական մթերքներից։ Բնակչության մեծ մասը գյուղատնտեսությամբ զբաղված լինելով, ապահովում էր նաև ռազմական և տնտեսական կայունությունը։

3. Ներկայացրո՛ւ գյուղատնտեսության զարգացման արդյունքները։

Գյուղատնտեսության զարգացմամբ սկսեցին ավելի շատ ապրանքներ արտադրվել, ինչը նպաստեց բնակչության աճին և առևտրային հարաբերությունների լայնացմանը։ Գյուղատնտեսության զարգացումը նաև խթանեց մանուֆակտուրային արտադրության զարգացումը՝ ապահովելով հումք և մթերքներ։

4. Վերհանի՛ր գյուղատնտեսական և մանուֆակտուրային արտադրության աճին նպաստող գործոնները։

Գյուղատնտեսական արտադրության աճին նպաստող գործոններից էին նոր տեխնոլոգիաների կիրառումը (օրինակ՝ ջրաղացների օգտագործումը), հողերի բարելավումը և դաշտերի ընդլայնումը։ Մանուֆակտուրային արտադրության աճին նպաստեցին աշխատանքի բաժանումը, կապիտալի կուտակումները և քաղաքների աճը։

5. Համաձա՞յն ես հետևյալ դատողության հետ. «Աշխարհագրական մեծ հայտնագործություններն ունեցել են դրական և բացասական հետևանքներ»։ ա) Փաստերով հիմնավորի՛ր քո պատասխանը։ բ) Փորձի՛ր ներկայացնել դրանք՝ 1) եվրոպացիների տեսանկյունից, 2) գաղութացված ժողովուրդների տեսանկյունից։

ա)Եվրոպացիների համար՝ նոր շուկաներ բացվեցին, հարստացան ռեսուրսներով և հումք ավելացավ, ինչը նպաստեց տնտեսական աճին։ Գաղութացված ժողովուրդների համար՝ ավերվեցին իրենց մշակույթները, ճնշումներ եղան տեղական բնակչության վրա և ռեսուրսները շահագործվեցին։

բ)1.Նոր տարածքների հայտնաբերումը և նվաճումը ապահովում էր նոր ապրանքներ և հարստություն:
2.Նրանց ավանդական կյանքը խախտվեց, ունեցան կորուստներ և շատերը ստրկության կամ բռնաճնշման ենթարկվեցին։

6. Քարտեզից և այլ նյութերից օգտվելով՝ ինքնուրույն պարզի՛ր, թե հետագայում որ երկրները և ինչ տարածքներ են հայտնագործվել։

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանում հայտնաբերվեցին Ամերիկան (Քրիստափոր Կոլումբոսի կողմից՝ 1492թ․), Հնդկաստան (Վասկո դա Գամա՝ 1498թ․), և այլ տարածքներ։ Կենտրոնական ու Հարավային Ամերիկան հայտնագործվեցին իսպանացիների և պորտուգալացիների կողմից, իսկ Աֆրիկայի հարավային հատվածները և Հնդկական օվկիանոսի ուղիները նույնպես քարտեզագրվեցին։ Նաև հայտնաբերել են Ավստրալիան և Նոր Զելանդիան:

ԱՇԽԱՏԱՆՔ ՔԱՐՏԵԶՈՎ

1. Օգտվելով էջ 14–ի քարտեզից՝ ներկայացրո՛ւ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների հիմնական ուղիները։

Իսպանական ուղիներ՝ գլխավորապես կապույտ գույնով, որոնք ընդգրկում են Ատլանտյան օվկիանոսը դեպի Ամերիկա:

Պորտուգալական ուղիներ՝ նարնջագույն գծերով, որոնք անցնում են Աֆրիկայի շուրջ՝ Հնդկական օվկիանոսում, հասնելով Հնդկաստան և Ասիայի այլ հատվածներ:

Հյուսիսային ուղղությամբ ուղիներ՝ մանուշակագույն գույնով, որոնք հետազոտվել են բրիտանացիների, ֆրանսիացիների և հոլանդացիների կողմից դեպի հյուսիսային Ամերիկա:

2. Ի՞նչ երկրներ ու աշխարհամասեր հայտնաբերվեցին և ո՞ւմ կողմից։

Ամերիկան՝ հայտնաբերվեց իսպանացի Քրիստափոր Կոլումբոսի կողմից 1492 թվականին: Հետագա տարիներին իսպանացիները և պորտուգալացիները սկսեցին յուրացնել Կենտրոնական և Հարավային Ամերիկան:

Հնդկաստան՝ հայտնաբերվեց պորտուգալացի Վասկո դա Գամայի կողմից 1498 թվականին՝ շրջանցելով Աֆրիկան:

Հյուսիսային Ամերիկա՝ հետազոտվեց անգլիացի Ջոն Քաբոտի և ֆրանսիացի Ժակ Կարտիեի կողմից՝ 15-16-րդ դարերում:

Աֆրիկայի հարավային մասը՝ հետազոտվեց պորտուգալացիների կողմից՝ Բարտոլոմեու Դիաշը առաջինը հասավ Աֆրիկայի հարավային ծայրին 1488 թվականին:

Հասարակագիտություն

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Համագործակցությունը նշանակում է, երբ երկու կամ ավելի մարդիկ խմբերի են բաժանվում և անում համատեղ աշխատանք, որը ունի է ընդհանուր նպատակ: Այն ունի համագործակցություն, ռեսուսների փոխանակման, և աջակցության հետ: Համագործակցությունը կարող է լինել տարբեր ձևերով օրինակ՝ հետազոտական աշխատանքներում այդ ժամանակ գիտնականները միավորում են իրենց գիտելիքները նոր լուծումներ գտնելու համար:

Հասկասությունը կարող է լինել այն ժամանակ, երբ երկու կամ ավել կողմեր ունեն տարբեր կարծիքներ, տեսակետներ, շահեր ու նպատակներ և նրանք կարողանում են իրար հետ լեզու գտնել:

Համակեցությունը այն է, որ ուրիշ ազգերի կամ խմբերի միջև կա խաղաղություն և պետք է ահպանել այն: Խաղաղություն զեռգ մերելու համար պետ է հարգել, զիճել դիմացինի, որը մեզ կտա համակեցություն:

կենսաբանություն

Ռեֆլեքս

Նոյեմբերի 4-10

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք նշված թեման, որը դասարանում սովորել ենք, խնդրում եմ պատրաստ գալ․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեֆլեքսային աղեղը

Դա այն ուղղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսների իրականացման ժամանակ:

  1. Ի՞նչ է ռեֆլեքսը

Ռեֆլեքսը օրգանիզմի ավտոմատ պատասխանն է արտաքին կամ ներքին միջավայրի ազդակներին, որն ապահովվում է նյարդային համակարգի միջոցով՝ առանց գիտակցական միջամտության: Օրինակ՝ մկանային արձագանքը տաք առարկայի հետ շփվելիս։

  1. Ռեֆլեքսի ի՞նչ տեսակներ գիտեք։
  1. Անպայմանական ռեֆլեքսներ՝ բնածին, բնական ռեֆլեքսներ, որոնք ժառանգաբար փոխանցվում են (օրինակ՝ շնչառություն, կուլ տալը)։
  2. Պայմանական ռեֆլեքսներ՝ որոնք ձեռք են բերվում կյանքի ընթացքում սովորելով և պայմանների ազդեցությամբ (օրինակ՝ կերակուրի հոտից սովի զգացում)։

Ռեֆլեքսները կարող են լինել նաև մոնոսինապտիկ (միայն մեկ սինապսի միջոցով անցնող) կամ պոլիսինապտիկ (բազմաթիվ սինապսների միջոցով անցնող), կախված նյարդային հաղորդակների տարանցման ճանապարհից։

Գրականություն

Սիրելու տարիք

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տևողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գործելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։«Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։Լավ կլիներ Մեծաբերանի արբանյակները լրիվ կազմով հետը լինեին։ Կտեսնեին՝ դաս կառնեին եւ այս մի կռվով գուցե թե բանը վերջանար։ Նրանք ուժից վախեցող են։ Շուն կռվացնողների նրանց ցեղը մեկի դեմ գնում է երեք հոգով, բայց երկուսի դեմ չորսով չեն գնա, երեքի դեմ տասից պակաս եղան՝ չեն գնա․․․ Թող բոլորով հավաքված կինեն, միայն թե երեք հոգուց ավելի վրա չգան, միայն թե իրենց սազական վարքով թիկունքից քարով չխփեն․․․ Ժամանակից շուտ չխփեն։Կռվի պատրվակ սարքել պետք չէր, իր ներկայությունն իսկ պատրվակ էր։ հարկավոր էր միայն սպասել։ բայց անկամ, անշարժ սպասելուց վճռականությունը կորցնելու վախ կար։ Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։Տղան նայեց կոխ բռնողներին եւ անփույթ թքեց։ Ոչ թե ոտքի տակ, որպեսզի չընկնի մեկնումեկի՝ իր շորւջը գծած ինքնասիրության շրջանի մեջ (ուժեղինն՝ արձակ, թույլինը՝ նեղ), այլ հենց այդպես՝ հեռու եւ անփույթ։ Սա արդեն վերաբերմունք էր նրանց հանդեպ, բայց պակաս թվաց, եւ տղան կոխի կպածներից մեկի գլխարկը ոտի թաթով թռցրեց օդ։ Արարքը այնքան արտառոց էր, որ կոխի մեջ տաքացածներն իսկ նկատեցին։ Եւ իսկույնեւեթ կոխը թողին։Գլխարկի տերը հեւալով նայեց տղային, նայեց իր ընկեր Մեծաբերանին՝ սա ժպտում էր քաջալերիչ։ Գլխարկի տերը սպասում էր շունչը տեղը գա, եւ միջոցը մեր օգտնին եղավ։ Նրա վրա ուժեր վատնելը անիմաստ էր։ Լավ է ուժեղը դեմդ լինի, քան թիկունքիդ, շուրջբոլորդ մի տեղ հածելիս։ Հետո, թիկունքը առավել ապահով կլինի, եթե նրանք վստահ լինեն, որ վերջիվերջո ջարդ են տալու։֊Ինչի՞ ես բերանդ ծռել,֊տղան կանխեց գլխարկի տիրոջ վրա քշելը։֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։֊Դե տեղդ կանգնի․․․Կռվելը նրա համար խաղուպար էր, նա ուրախ էր, որ առանց ջանքի գործ է բացվել, բայց մի տեսակ շփոթված էր կամ վիրավորված, որ մարտահրավերի մենաշնորհը խված է ձեռքից։Տղայի սիրտը մի պահ նվաղեց, հետո թունդ առավ, նախահարձակման անծանոթ մի կիրք համակեց նրան։ Առաջին անգամ նա իր կամքով կռիվ էր անում եւ առավելությունը իսկույն զգաց․․․ Ձախ արմունկով հարվածը առավ ու աջով խփեց, պատասխանը ստացավ կողին, բայց թույլ հարված էր։ Թափից հասկացվեց, որ խփողը աչքի առաջ հատուցում ունի, եւ դա նրա ուժը կիսել է։ Նա միշտ խփել է խաղալու նման՝ անփույթ թափով։ Հիմա այդպես չկարողացավ։Հակառակորդի թափը կոտրելը տղային գրեթե բավարարում էր, մնում էր առանց ծեծ ուտելու կռիվը դեպի վախճան տանի։Տղան իրենց օղակողների թիկունքում տեսավ ընկերոջը ու սրտապնդվեց՝ համենայնդեպս կարեկից ունի, նույն պահին էլ մտահոգվեց՝ ընկերոջ դեմ ծեծվել չէր ուզում․ առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում։ Օգնություն էլ՝ չէր սպասում։ Ընկերը նույնիսկ կռիվը թափել չէր համարձակվի, նրա չնչին շարժումը անգամ դիտվելու էր պաշտպան կանգնել եւ ոհմակը վրա էր տալու։ Ընկերը դա հասկանում էր։ Ոհմակին պատրվակ էր պետք։ Նրանց առայժմ ետ էր պահում պարագլխի գերազանցության համոզմունքը, այլապես նրանց ինչի՞ն էր պետք պատրվակի պես դատարկ բանը․․․ Այնուամենայնիվ, սառնասրտությունը չէր խանգարի։Տղայի գործը դժվարացավ։ Խնդիրը այն էր, որ շան ծեծ չուտեր եւ ընկերոջը չմղեր հուսահատ քայլի։ Իսկ թե կարենար հավասար կռվել, այդ դեպքում էլ պիտի այնպես գործը տաներ, որ հակառակորդի գերազանցության պատրանքը մնար, եւ պիտի զգույշ, աստիճանաբար կռվելու նրա կամքը մեռցներ։Տղան հարվածներ էր բաց թողնում ուսերին, կրծքին, ինքն էլ խփում կրծքին, ուսերին, վրան իջել էր մի հաշվենկատ թեթեւություն, ճշգրիտ զգում էր հարվածի պահը, հարվածից հաջող խուսափում էր, իսկ հակառակորդը անակնկալից կորցրել էր իրեն, ձեռքերը թափահարում էր թարս ու շիտակ եւ տղան հանկարծ գլխի ընկավ․ նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին․․․ Տղան զգաց, որ ուզած պահի կարող է չոքեցնել նրան։ Մի կարճ ժամանակ կռվի տարերքը նրան կալավ, հաշտվեց ջարդված քիթուբերանով աղջկա առաջ երեւալու հետ, մտահան արավ ընկերոջը, մի լիասիրտ հարվածի տենչով սիրտը ծուլ ելավ եւ անպաշտպան դեմքի վրա խոյացող ձեռքը փոքրոգաբա՞ր, ընկերո՞ջ համար, թե՞ հայի խղճով՝ վերջին պահին իր թափը կոտրեց ինչ֊որ հրաշքով․․․ Անճիշտ հարվածից սաստիկ ցավ զգաց եւ ասյտեղ կերավ աչքի տակին։ Ուշ բնազդով տղան ափը տարավ աչքին ու ետ ցատկեց գոտեմարտելու նետված դեմինից․․․ Հակառակորդը երեւելի գոտեմարտող էր, եթե բռներ մեջքը կամ ոտքը՝ ինքը կորած էր, անպատիվ ծեծից փրկություն չկար։ Աչքի տակին ստանալով՝ տղան կորցրեց հակառակորդին տարածության վրա պահելու զգոնությունը եւ երբ դեմինը երկրորդ անգամ վրա թռավ մեջքը բռնելու, ելք չտեսնելով՝ տղան բռունցքով, կարճ, դիմահար խփեց ճակատին։ Նետվողը չոքեց, զկռտոցի նման ձայն հանեց, տղան վախից մի պահ քար կտրեց՝ այդ պահին էլ ծոծրակին տվին, եւ այդ հարվածը նրան ազատեց հոգին կեղեքող կապանքներից։ Եւ մինչ վուրհայով վրա կտային, մինչ կռվի քաշված ինքն ու ընկերը կտրորվեին ոտքերի տակ, տղան մի քանի պտույտ արեց օղակի ներսում եւ մի քանիսը վայնասունով մեր քաշեցին։

Հեղինակ՝ Վանո Սիրադեղյան

Աղբյուրը
Առաջադրանքներ 

1. Գրի՛ր մգեցված բառեր բացատրությունը։ 

Սաստկացող – ուժեղացող, կտրուկ աճող:
Անքեն – անտանելի, ուժեղ:
Զարկ – հարված, բախում:
Օխակալ – ատելություն, թշնամանք:
Կորով – ուժ, խիզախություն, տոկունություն:
Շենում – գյուղում, բնակավայրում:
Հովեկ – ամառային հյուր, որը գալիս է հանգստանալու:
Հոծ – հաստ, ամուր, միաձույլ:
Թալուկ – թուլացած, կորցրած իր սովորական զորությունը:
Երիցս – բազմիցս, մի քանի անգամ:

2.  Մեկնաբանի՛ր մտքերը․ 

Ա․ Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։

Այս հատվածը ցույց է տալիս տղայի հարգանքը հակառակորդի հանդեպ և նրա խղճահարությունը: Նա գիտակցում է, որ առաջին հարվածը կարևոր է հաղթանակի համար, սակայն չի կարող առանց երկմտության քայլել դեպի այն: Սա բացահայտում է նրա ազնվությունը և թուլությունն այն հարցում, թե ինչպես է իրեն զգում բռնության մեջ:

Բ․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ 

Այս տողերը ցույց են տալիս տղայի աշխարհայացքը, որ լի է գեղեցկությամբ և հետաքրքրությամբ: Նա զգացմունքային է և բարդ աշխարհին վերաբերելու հետաքրքրություն ունի, որը նրան խանգարում է կենտրոնանալ կռվի վրա: Այս տողերը ներկայացնում են տղայի ցրվածությունն ու մաքուր հոգին:

Գ․ «Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։

Այս հատվածը կարևոր է տղայի որոշումը ցուցադրելու համար: Նա իր անցյալ խղճահարության համար արդեն վճռականորեն վերջնական որոշում է կայացնում՝ պաշտպանել իր արժանապատվությունը: Նա հրաժարվում է իր անցած մեղմ մոտեցումից և զիջումներից:

Դ․ Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

3. Ներկայացրո՛ւ տղային՝ անդրադառնալով կյանքի, արդարության վերաբերյալ նրա մտքերին, տեսակետին։ Քո տեսանկյունից գնահատի՛ր տղայի մտքերը, արարքները։ 

Տղան սկզբում իր որոշակի թուլությունն ունի, նա դժկամ է առաջին քայլն անել՝ նույնիսկ պաշտպանվելու դեպքում, բայց դա պայմանավորված է արդարության և հարգանքի արժեքներով: Կյանքի հանդեպ նրա վերաբերմունքն արտահայտվում է իր խղճահարության, քնքշության և արժանապատվության կարևորության մեջ: Նրան խանգարում է վախը կորցնել իր հոգու ազնվությունը կռվի մեջ, սակայն աղջկա նկատմամբ պատասխանատվությունը նրան մղում է որոշակի արարքների:

Անձամբ գնահատելով՝ կարող եմ ասել, որ տղայի որոշումները արդարացված են և քաջություն են արտահայտում: Չնայած նա լուրջ մարտահրավերներ է դիմագրավում, բայց չի զիջում իր սկզբունքներին ու ներքին արդարությանը:

4. Ինչպիսինն է հեղինակի պատմելու ոճը։ 

Հեղինակը իր պատմվածքում կիրառել է պարզ և պատկերավոր լեզու: Նա մանրամասն նկարագրում է հերոսի ներքին պայքարը և հուզական ապրումները, որոնք ընթերցողին թույլ են տալիս խորը մտնել նրա աշխարհը: Տեքստում առկա են ազնվության, ուժի և կյանքում արդարության գաղափարների բազմաշերտ մեկնաբանություններ:

5. Ինչո՞ւ է վերնագրված ,,Սիրելու տարիք,,։ 

«Սիրելու տարիք» վերնագիրը խորհրդանշում է մարդկանց տարիքի այն փուլը, երբ մարդը սկսում է կամաց-կամաց ձևակերպել իր սկզբունքները, արժեքներն ու սիրելի մարդկանց պաշտպանելու պատրաստակամությունը:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել,  դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

Վստահելի, համակրելի,  դյութիչ, գրավիչ, հուզիչ, բարկացկոտ, վախկոտ, ամաչկոտ, պարծենկոտ։

2. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցող, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցող, գույն ունեցող, թևեր ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

Յոթգլխանի, երկերեսանի, երկփողանի, եռանդուն, բրդոտ, գունավոր, թևավոր, եռամյա, տասնամյա:

3. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

անկենդան, չկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդու, թրթռուն, հնչուն, շաչուն, խոհուն, դողդոջուն:

4. Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով ։

 Օրինակ`

Ահեղաշաչյուն փոթորիկ – Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն  մեղեդի-քաղցր հնչյունով մեղեդի
Քնքշաշրշյուն  զգեստ-քնքուշ շրշյունով զգեստ
Բարեհնչյուն  ձայն-բարի հնչյունով ձայն
Դառնահնչյուն  ոռնոց-դառը հնչյունով ոռնոց