Բոլորս էլ ունենք մեր նպատակները՝ շատ-քիչ, փոքր-մեծ և այլն: Նաև բոլորս էլ գիտենք, որ այդ նպատակներին հասնելու համար պետք է միջոցներ կիրառենք: Բայց արդյո՞ք միշտ են այդ միջոցները արդարացված: Եթե մարդու նպատակը իր համար մեծ է, և նա իսկապես այդ նպատակին ուզում է հասնել, ապա գրեթե բոլոր միջոցները արդարացված են, եթե իհարկե այդ միջոցները ինչ-որ մեկին վնաս չեն տալիս: Միջոցները կարող են վնաս տալ այդ միջոցների կիրառողին: Ավելին ասեմ, եթե նպատակը իսկապես արժեքավոր է և կարևոր, ապա վնաս ստանալուց մարդը վատ իրեն չի զգա: Վնաս ասելով ես նկատի ունեմ ուղղակի ժամանակավոր ցավ, որը անցնելուց հետո հաճույքով ետ ես նայելու և ասելու ես՝ Ինչպե՞ս ես այս ճանապարհը անցա: Ես ինքս այդ փորձը ունեմ, և ես վստահ եմ, որ ապագայում նույն ձև նայելու եմ ետ և նույն խոսքերն եմ ասելու: Այնպես որ մի՛ մտածեք ձեր միջոցները արդարացված են, թե՝ ոչ, ուղղակի գնացեք առաջ և ոչ մեկին մի՛ լսեք, բայց միևնույն ժամանակ աշխատեք ոչ մեկին չվնասեք: