1. Փորձի´ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:
Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ գույների եմ ուզում նայել: Գոյական
Կապույտը կբերեմ, դա քեզ շատ է սազում: Գոյական
Խոսում էր աշխարհի չարից ու բարուց: Գոյական
Ավելի լավին ու կատարյալին է ձգտում: Գոյական
Մեղավորները կանգնել էին գլխահակ ու ամոթահար: Գոյական
Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում էր բոլորին: Ածական
Կանգնել ու մեղավոր ժպտում էր: Ածական
2. Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):
Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Մի հաստ շապիկ հագավ բաճկոնի տակից, բայց էլի մրսում էր:
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Վրան խոսել էին քրոջ երեսից:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
3. Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:
Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:
Պարզ – գազան, ուժ, զոհ, նավ, ճամփա
Բարդ – մայրացամաք, նախաճաշ, արտասահման, նավահանգիստ, մայրաքաղաք, վերադարձ
Ածանցավոր – գոյություն, գետին, ցնցում, նավակ, հայրենիք
Բարդ ածանցավոր – ողբերգություն, օտաևամոլություն
4.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:
Հայ – Հայուհի, Հայաստան, Հայոց, Հայություն
Դպիր – դպրոց,
Այգի – այգաստան
Հնոց – հնություն
Բույր – բուրաստան
Ծառ – ծառաստան
Բժիշկ – բժշկուհի, բժշկություն
Պարսիկ – Պարսկուհի, Պարսկաստան
5.Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:
Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել, հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:
Նկարիչ, գրիչ, զարթուցիչ, թափոն, ուսուցիչ, քերիչ, վարիչ, հաճախորդ, բախում, հնչյուն, վազորդ, շարժիչ, մոտիկ, կոշտացում։



