Պատմություն

Համաշխարհային պատմություն

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել .«Համաշխարհային պատմություն»/էջ 7-10-ը պատմել, էջ 10-ի հարցերը գրավոր/

Այդ ժամանակվա տեխնիկական միջոցները օգտագործում էին հանքային արդյունաբերության, մետաղագործության, նավաշինության, զինագործության և գրատպության մեջ։

Եռադաշտային համակարգը ՝ հողը վարելու ձև էր, որը օգտագործելու դեպքում հողատարածքը բաժանում ես երեք մասի։ Մեկում ցանում գարնանը աճող բերքը, մյուսում աշնանը, իսկ մյուսըը թողնում հանգստի հող, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության կամ ավելցուկի դեպքում։

Առևտրային կապիտալ էր երբ առևտրականները փող էին դնում մանուֆակտորային արտադրության մեջ, քանի որ նրանց փող էր անհրաժեշտ։

Ապրանքային արտադրությունը արտադրության մի ձև է, որի արտադրանքը ստեղծված է, որպեսզի վաճառվի շուկայում։

Կարծում եմ, որ ապրանքային արտադրության աճը կարող էր հանգեցնել մրցակցության և ավելի լայն տեսականու։

Գրականություն

Արբե՛ք

Շարլ Բոդլեր
Արբե՛ք
Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։

Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…

  1. Գրավոր մեկնաբանե՛ք ստեղծագործությունը։
    Այս ստեղծագործությունը նրա մասին է, որ արբելով կտրվում ես իրական աշխարհից, բայց անպայման չէ ինչպես բոլորդ կարծեցիք ալկոհոլային խմիչքներով, այլ նրանով ինչ սիրում ես, բայց քեզ վնաս չի տալիս: Գիրք կարդալով միաժամանակ արբում ես, որովհետև կտրվում ես իրական աշխարհից, բայց նույնիսկ օգուտ ես ստանում վնասի փոխարեն: Կամ կարող ես զբաղվել սպորտով, կտրվում ես իրական աշխարհից, բայց ստանում ես օգոտ: Պետք է սովորել ճիշտ արբել և քո կյանքը շատ ավելի լավը կլինի: Բայց կարող ես չկտրվել իրական աշխարհից, քո կյանքի նպատակով կարող ես արբել ոչ թե հոբբիով, ինչպես նոր ասեցի: Մեկ-մեկ պետք է կտրվել իրական աշխարհից, բայց չափուսահմանով, որովհետև կտրվելով իրական աշխարհից մոռանում ես իրականության մասին և արդեն չես ապրում կյանքդ, ապրում ես կտրվելով աշխարիհց: