Գրականություն

Ուսումնական աշուն

Ես աշնան արձակուրդների ընթացքում կարդացել եմ Ռ.Դալի <<Վհուկները>>: Ստեղծագործությունը վհուկների մասին էր, և թե ինչպես են տատիկ և թոռնիկ ապրում և փորձում ոչնչացնել վհուկներին: Գրքի գլխավոր հերոսները տատիկն էին, թոռնիկը, Գերագույն վհուկը: Գերագույն վհուկը բացասական հերոսներից գլխավորն էր, վհուկների առաջնորդն էր: Գիրքը ինձ համար հեշտ էր կարդացվում, բայց չեմ կարող ասել, որ գիրքը ինձ այդպես դուր եկավ: Ինձ թվում է գիրքը մնաց անավարտ: Գրքում ես հետաքրքիր գաղափար տեսա, որը մեր դարի երեխաներին շատ պետք է: Գրքում ներկայացված էր, որ երեխաները վհուկների ձեռքը հիմնականում ընկնում էին հավատալով, որ վհուկները իրենց պետք է լավ բան անեն, կոնֆետ տան և դրա տիպի բաներ: Երեխաները հավատում էին, գնում էին վհուկի հետևից և հավերժ կորում էին: Մեր դարում այդպես շատ է, երբ անծանոթը երեխային գայթագղում է կոնֆետներով, որ առևանգի նրան: