Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Անցյալի դասերը

Անցյալը, թե՛ անձնական, թե՛ մեր երկրի լի են գիտելիքով, հետաքրքիր պատմություններով, սխալ և ճիշտ որոշումներով, փորձություններից և այլ կարևոր բաներից: Մենք եթե ուզում ենք կառուցել լավ ապագա, պետք է նայենք մեր անցյալին, բայց կախված մեր նպատակներից: Եթե ուզում եք կառուցել ձեր անձի լավ ապագան, ավելի ճիշտ է նայել քո անցյալին, որպեսզի հասկանաք ձեր սխալները և չկրկնեք դրանք, հասկանաք թե ինչն եք ճիշտ արել և այդ ուղղով շարունակեք: Բայց եթե ուզում եք ձեր երկրի ապագան կառուցեք, ձեր անցյալին նայելն անիմաստ է, որովհետև ձեր անցյալից քաղում եք ձեր անձնական դասերը ոչ թե ձեր երկրին պետքական: Երկրի ապագայի համար պետք է նայել հենց իր անցյալը, որպեսզի հասկանաք ինչ սխալներ են արել անցյալում մարդիկ և չկրկնեք դրանք, հասկանաք թե ինչ ճիշտ արարարքներ են արել և փորձեք կրկնեք այն: Ընդհանրապես անցյալին նայելով անհնարին է անսխալ շարժվել առաջ, բայց պետք չէ խուսափել սխալներից, և անիմաստ էլ է, որովհետև բոլորին սխալներ և պարտություններ սպասվում են: Մեկ-մեկ, լինում են նույնիսկ պահեր, երբ սխալվելը և պարտվելը քո ապագայի համար ավելի շատ օգուտ կտա քան հաղթանակը: Անցյալից այնքան դասեր է կարելի քաղել, որ ես տասներեք տարեկան տղա լինելով կարող եմ հարյուրից ավել օրինակներ բերեմ իմ անձնական փորձից, երբ ես հենվել եմ անցյալին և ճիշտ եմ դուրս եկել, սկսած սպորտային իրավիճակներից ավարտված կյանքի իրավիճակներից: Անցյալին նայելով շատ բան կսովորեք, քաղեք անցյալի դասերը և դժվար վատ իրավիճակում հայտնվեք:

Ուսումնական ճամփորդություններ

Պատում. Եռօրյա ճամփորդություն դեպի Իջևան

Մենք հոկտեմբերի 11-13 գնացել ենք եռօրյա ճամփորոդության դեպի Իջևան՝ ընկեր Տաթևի և ընկեր Նառայի հետ։

Առաջին օր
Ճանապարհին կանգնեցինք Հրազդան գետի և Սևանի լճի մոտ: Առաջին կանգառից հետո գնացինք Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական դպրոց: Մեզ այնտեղ պատմեցին այդ դպրոցի մասին, ցույց տվեցին դպրոցը, ցույց տվեցին, որ սովորողները մնում են դպրոցում: Նաև խախացինք նրանց հետ բասկետբոլ: Դպրոցից հետո գնացինք Գոշավանք և լսեցինք վանքի պատմությունը: Գոշ գյուղից հետո գնացինք Իջևանի «Մուշ» հյուրատուն: Իրերը դասավորեցինք, խաղացինք խաղեր, նայեցինք ֆուտբոլ և քնեցինք։

Երկրորդ օր
Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք և գնացինք Ճռվիզի վանք, այնտեղ լսեցինք վանքի պատմությունը, իսկ հետո խաղացինք վանքի այգում։ Վանքից հետո եկանք ետ հյուրանոց, իսկ երեկոյան գնացինք Դենդրոպարկ։ Օրվա վերջում զբոսնեցինք Իջևանով և խաղացինք խաղեր: Երբ զբոսանքից հետո վերադարցանք հյուրանոց, խաղացինք խաղեր, նորից ֆուտբոլ նայեցինք և քնեցինք

Երրորդ օր
Արթնանալուց հետո նախաճաշեցինք, իրերը հավաքեցինք, հյուրանոցը հանձնեցինք և գնացինք Հաղարծին որտեղ նունպես լսեցինք նրա պատմությունը: Հետո գնացինք Թաքնված ջրվեժ, որտեղ տեսանք ուղղաի հիանալի բնության վայրեր: Եվ վերադարցանք հետ Երևան:

Ինձ դուր եկավ այս ճամփորդությունը: Ես ինձ համար նոր վայրերում եղա և ընկերներիս հետ լավ ժամանակ անցկացրեցի: