Հոկտեմբերի 14-20
Սիրելեի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․
- Նյարդային համակարգ
- նյարդային համակարգի կառուցվածքը և ֆունկցիան
- Նյարդային համակարգի հիվանդությունները:
Պատասխանել հարցերին․
1. Ի՞նչ նշանակություն ունի նյարդային համակարգը:
Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։
2. Ի՞նչ բաժիններից է կազմված նյարդային համակարգը:
Կենտրոնական և ծայրամասային:
3.Ո՞ր բաժիններն են մտնում կենտրոնական նյարդային համակարգի ﬔջ:
Կենտրոնական-գլխուղեղ, ողնուղեղ
Ծայրամասային-մարմնական, վեգետատիվ:
4. Ներյոնների ինչպիսի՞ տեսակներ գիտեք:
Ձգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում ԿՆՀ: Նրանց մարմինները տեղադրված են գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդային հանգույցներում:
Շարժողական նեյրոնները գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին օրգաններին:
Միջադիր նեյրոնները տեղադրված են ԿՆՀ-ում և կապ են հաստատում զգայական և շարժողական նեյրոնների միջև:
5. Ի՞նչ է նյարդը:
Նյարդը նյարդային համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ միավորն է, որն ապահովում է ազդակների փոխանցումը մարմնի տարբեր հատվածների միջև։ Նյարդը բաղկացած է ներյոններից, որոնք պաշտպանված են իմելինի շերտով և համատեղված են միաձուլված հյուսվածքով։
6. Որո՞նք են նյարդերի տեսակները:
Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ:
Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին:
Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր:



