Շալվա Ամոնաշվիլի ,,Շտապե՛ք, երեխաներ, թռչել ենք սովորելու,,
Կարդա՛ , ընտրի՛ր 3-4 պատմություն և մեկնաբանի՛ր բլոգումդ՝ ներկայացնելով ասելիքը։
Մենք հարցրինք ուսուցչին.
- Ովքե՞ր են քո երեխաները:
Նա պատասխանեց մեզ. - Իմ երեխանե՞րը:
Նա է, ով կապված չէ նյութական իրերին և չի հիշում դրանց գները:
Ով թռչուն է սիրում:
Ով գնահատում է առավոտյան թարմ օդը:
Նա է, ում համար գործողությունն ավելին է, քան ժամանակը:
Ով հասկանում է ծաղիկներին:
Ով քաջ է՝ առանց նկատելու այն:
Ով չի սիրում անիմաստ շաղակրատել:
Ով գնահատում է գեղեցկության ուրախությունը:
Ով հասկանում է կյանքը տեսանելիից անդին:
Ով զգում է, ինչ և երբ պետք է վերցնել իր իսկ Գավաթից:
Ով շտապում է կատարել իր համար նախատեսվածը:
Այս պատմվածքում ասվում է, որ երեխաները առանց մտահոգությունների և կյանքը վայելող էակներն են: Ովքեր անում են այն ինչ ուզում են անմտածված, և վայելում այդ պահը:
Նստել էր ծերունին ճամփեզրին ու նայում էր ճանապարհին: Տեսնում է՝ գալիս է
մի մարդ, իսկ նրա ետևից՝ փոքրիկ մի տղա: Մարդը կանգ է առնում, տղային
պատվիրում ծերունուն իրենց ունեցածից հաց ու ջուր տալ:
- Ի՞նչ ես անում այստեղ, ծերո՛ւկ,- հարցնում է անցորդը:
- Սպասում եմ քեզ,- պատասխանում է ծերունին: Քեզ են, չէ՞, վստահել այս
երեխայի դաստիարակությունը: - Ճի՛շտ է,- զարմանում է մարդը:
- Ուրեմն վերցրու այս իմաստությունը.
Եթե ուզում ես մեկի համար ծառ տնկել՝ տնկի՛ր պտղատու ծառ:
Եթե ուզում ես մեկին ձի նվիրել՝ նվիրի՛ր լավագույն նժույգը:
Իսկ, եթե քեզ վստահել են դաստիարակության գործ, ապա հավատա՛ երեխայի
թռիչքին: - Ինչպե՞ս ես կարող եմ դա անել, ծերո՛ւկ, եթե ինքս թռչել չգիտեմ,- զարմացավ
մարդը: - Այդ դեպքում տղային դաստիարակության մի՛ վերցրու,- ասաց ծերունին՝
սևեռուն հայացքն ուղղելով երկինք:
Անցան տարիներ:
Ծերունին նստել էր նույն տեղում և նայում էր երկնքին:
Տեսնում է՝ թռչում է տղան, իսկ ետևից՝ նրա ուսուցիչը:
Իջնելով ծերունու մոտ՝ նրանք խոնարհվեցին: - Ծերո՛ւկ, հիշո՞ւմ ես, դու ինձ պատվիրեցիր տղային թևեր տալ: Ես գտա
ճանապարհը… Տեսնո՞ւմ ես՝ ինչպես են նրա թևերը աճել,- հպարտությամբ ասաց
ուսուցիչը՝ քնքշորեն նայելով իր աշակերտի թևերին:
Բայց ծերունին թեթևակի հպվեց ուսուցչի թևերին, շոյեց ու շշնջաց. - Ինձ ամենաշատը ուրախացրին քո´ փետուրները…
Այս պատմվածքի ասելիքը այն է, որ երեխային ինչ-որ բան սովորացնելիս կան դաստիարակելիս դու ինքդ պետք է դա իմանաս: Իսկ իմանալով այն ինչ սովարցնում ես երեխային, ինքդ ես կատարելագործվում այդ ճյուղում:
Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:
Ի ՞նչ է մեզ հարկավոր, որպեսզի թևեր աճեն:
Հարկավոր է ձգտում:
Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մրջյունները մրջնանոցում աշխատում: Նրանք
տքնաջան կերպով կառուցում են իրենց պետությունը:
Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մեղունե րը փեթակ ստեղծում, ինչպես են բզզալով
հավաքում մեղրը: Մեղուները ձգտում ունեն:
Տեսե ՞լ եք՝ ինչպես են կռունկները սեպաձև թռչում: Կռունկները ձգտում ունեն:
Իսկ ինչպես է առվակը սարն ի վար իջնո ՞ւմ: Առվակը նույնպես ձգտում է:
Ոչ մի բան, նույնիսկ՝ քարը, գոյություն չունի առանց ձգտումի:
Ձգտում է Բնությունը, ձգտում է Տիեզերքը:
Մարդկության զարգացումը ձգտման արդյունք է:
Կանգառը մահ է, ռիթմից ընկնելը՝ սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝ նորի
սկիզբ:
Մեզանից յուրաքանչյուրը գիտի՝ ինչ ասել է ձգտման ուժ, իսկ մեր ներսում կա
նաև այն իրագործելու ուղեցույցը:
Ձգտումն է ստեղծում գեղեցկություն և ներդաշնակություն ինչպես Երկրում,
այնպես էլ՝ Երկնքում:
Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:
Ձեր մաքուր ձգտումները ապագայի մասին հուշումներ են մեզ համար.
հասկանում ենք, թե ինչ պետք է մենք անենք:
Տեսեք՝ ինչ գեղեցիկ են ասել իմաստունները:
Ձգտումը Բարձրագույն Մտքի զարդն է:
Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է:
Ձգտումը արծվի թև է:
Այս պատմվածքի ասելիքը այն է, որ առանց ձգտումի նույնիսկ գոյություն ունենալն է անհնարին: Ձգտումով են մարդիկ հասնում իրենց նպատակներին, ապրում, զարգանում: Կենդանիները և բնությունը նույնպս գոյություն ունեն ձգտումի շնորհիվ: