Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ապագան սկսվում է այսօր

Դուք կարող է մտացեք՝ Ինչպե՞ս է ապագան սկսվում այսօր, եթե այսօրը ներկան է, իսկ ապագան միայն վաղն է: Կփորձեմ բացատրել: Այսօր ինչով զբաղվես, վաղը դրա արդյունքը կստանաս: <<Այսօրը>> և <<վաղը>> կոնկրետ այսօր և վաղը չեն, այլ այսօրը՝ այս շաբաթ, ամիս, տարի…: <<Վաղը>> <<այսօրվա>> ժամանակահատվածից հետո է: Եթե դու <<այսօր>> ոչ մի բան չանես, չզբաղվես քեզանով, չզարգանաս, ապա <<վաղը>> դու կլինես շատ վատ վիճակում և քեզնով հպարտ չես լինի: Եթե <<այսօր>> զարգանաս, զբաղվես քեզանով, հետևես քեզ <<վաղը>> կլինես լավ վիճակում և հպարտ կլինես քեզանով: Ասում են՝ Ճանապարհը դեպի դժոխք դրախտի տեսք ունի, իսկ ճանապարհը դեպի դրախտ՝ դժոխքի: Ես միանգամայն համաձայն եմ այս մտքի հետ: Եղեք աշխատասեր, հավատացեք ինքներդ ձեզ և <<վաղը>> դուք կտեսնեք արդյունքը: