Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Կամքի ուժ

Կամքի ուժը այնպիսի բան է, առանց որի դու չես կարող հասնել այն ինչ ուզում ես: Կամքի ուժը նման է աշխատասիրությանը, ուղղակի կամքի ուժը ավելի լավ բան է, որովհետև եթե դու կամքի ուժ ունես դու ամպայման աշխատասեր ես նույնպես, բայց եթե աշխատասեր դա չի նշանակում, որ քո կամքի ուժը ուժեղ է: Այս իմ ասածը նրանից է, որ կամքի ուժով կարող ես վատ սովորություններդ դադարեցնես, բայց ոչ աշխատասիրությամբ: Այսպիսի ասացվածք կա՝ ուրիշի ձեռքին նայողը սոված կմնա: Այս ասացվածքը միայն աշխատասիրության մասին չէ, այս ասացվածքը նաև չնախանձելու մասին է, իսկ դրա համար մեծ կամքի ուժ պետք է ունենաս: Կամքի ուժը տաղանդ է, որը թանկ է այլ տաղանդներից անգամներ: Հույսով եմ կամքի ուժ ունեք, մեր հայրենիքին կամքի ուժ ունեցողներ ցավոք սրտի մեր տարիներին շատ են պետք: