Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

Ագեվազ (կենգուրու)-արագավազ, կակղամորթ-թուլամորթ, մարտունակ-գործունակ, արճճապատ-ասվալտապատ, մեծասքանչ-հիասքանչ, հողածին-նորածին, փառամոլ-խաղամոլ, ատոմակայան-էլեկտրակայան:

2. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:

Հեռախոս-հեռատես, հանրածանոթ-հանրաին, ձյունածածկ-ձնեմարդ, երկրագունդ-երկրագույն, կենսակերպ-կենսաբան, հնավանդ-հնադարյան, մտահոգ-մտացածին, բարենպաստ-բարեգութ, ակնթարթ-ակնաբույժ, լուսանցք-լուսամուտ:

3. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

ա) Այգեբաց, այգաբաց:
բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել — նայել)
գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց:
դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -փնտրել): 

Գրականություն

Կոմիտաս

1. Դիտել տեսանյութը։

2. Կարդացե՛ք Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրե՛ք մեկը, գրավոր մեկնաբանեք բլոգում։ 

ԵՍ ՍԻՐԵՑԻ ԱՆՓՈՒՇ ՎԱՐԴ
Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Այս բանաստեղծության իմաստ այն էր, որ արտաքինը կարող է գեղեցիկ լինել, բայց խափուսիկ: Իսկ այն կարմիր բուրավետ փշոտ վարդը ծակում և ցավեցնում էր, բայց նրա բույրը այնքան անուշ էր, որ սեր առաջացրեց:

3. Պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ ՝ ընտրելով Կոմիտասի բանաստեղծություններից մեկը։ 

Հասարակագիտություն

Մարդու պահանջմունքները

Պահանջմունքն ինչ–որ բանի կարիքն է, որ զգում է մարդը: Առանց դրա մարդու կենսագործունեությունն ու զարգացումը կկորցնեին իրենց արդյունավետությունը: Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, մարդու զարգացմանը զուգընթաց: Գերպահանջմունքներն էլ դառնում են գործունեության դրդապատճառներ:

Սա Մասլոուի պահանջմունքների բուրգն է։ 1943 թ.-ին Մասլոուն ներկայացրեց մարդկային շարժառիթների տեսությունը և մեկնաբանեց, որ մարդու գործողություններն ուղղված են նպատակների իրականացմանը։ Մասլոուն այն հազվադեպ հոգեբաններից մեկն էր, որը ուշադրություն դարձրեց ոչ թե միայն անձի բացասական կողմերին, շեղումներին, դժվարություններին, այլ նաև դրական կողմերին: Նա առաջինն էր, ով ուսումնասիրեց անձնական փորձի ձեռքբերումները, բացահայտեց ցանկացած մարդու համար ինքնակատարելագործման և ինքնազարգացման ուղիները:

Բուրգը բաղկացած է հինգ մակարդակից՝ ամենացածր մակարդակը ասոցացված է ֆիզիոլոգիական պահանջմունքներով, իսկ ամենաբարձր մակարդակը՝ ինքնաիրականացման (ինքնադրսևորման) պահանջմունքներով, հատկապես նրանք, որոնք վերաբերվում է ինքնության և նպատակին։

Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու
պահանջմունք)։

Մարդու պահանջմունքները լինում են՝ նյութական և հոգևոր: Նյութական՝ ուտելիք, ջուր և այլն: Հոգևոր՝ սեր, ընկերություն և այլն:

Կան նաև կենսաբանական պահանջմունքներ։ Մարդու կենսաբանական պահանջմունքները բազմատեսակ են՝ սննդի, ջրի, քնի, ցրտից ու տապից պաշտպանվելու, ցավը հաղթահարելու, սերունդ ունենալու և այլն: Նման պահանջմունքներ ունեն նաև մյուս կենդանի արարածները: Մարդը այդ պահանջմունքների մեծ մասն ունենում է ծննդյան պահից սկսած, ինչպես կենդանիները: Սակայն կան շատ տարբերություններ մարդու և մնացած կենդանի արարածների միջև: Դրանք պայմանավորված են ոչ միայն մեծանալու, հասունանալու արագության տարբերությամբ: Կա շատ կարևոր մի գործոն ևս, որը պայմանավորված է մարդու՝ հասարա- կական էակ լինելով, նրա մշակութային կյանքի առանձնահատկությամբ։

Հասարակագիտություն

Մարդու խառնվացքները

Մարդու խառնվածքը բնութագրում է մարդու հոգեբանական և վարքային հատկանիշները, որոնք դրսևորվում են նրա արձագանքներում, վարքագծում և զգացմունքային դրսևորումներում։ Խառնվածքի տեսությունը հիմնված է հին բժշկական ուսմունքների վրա, սակայն այն պահպանում է իր կիրառությունը հոգեբանության մեջ։ Այս ուսմունքի համաձայն, մարդկանց խառնվածքը կարելի է բաժանել չորս հիմնական տեսակների՝ ըստ նրանց հիմնական հոգեբանական հատկանիշների։

Խառնվածքի չորս հիմնական տեսակները

  1. Սանգվինիկ
    • Սանգվինիկները ակտիվ և էներգիայով լի մարդիկ են, ովքեր հեշտությամբ են շփվում ուրիշների հետ։ Նրանք օժտված են բարձր ինքնավստահությամբ, արագ հարմարվող են և հեշտությամբ են հաղթահարում դժվարությունները։
    • Հիմնական հատկանիշներ՝ կենսուրախություն, ակտիվություն, լավատեսություն, արագ հարմարվողականություն։
  2. Քոլերիկ
    • Քոլերիկները բնութագրվում են զգացմունքների ուժեղ և արագ արտահայտմամբ։ Նրանք կրքոտ և էներգետիկ են, բայց կարող են դառնալ անհամբեր և բռնկվող։
    • Հիմնական հատկանիշներ՝ ուժեղ զգացմունքներ, մեծ էներգիա, անհամբերություն, արագ և հաճախ կտրուկ գործողություններ։
  3. Ֆլեգմատիկ
    • Ֆլեգմատիկները հանգիստ և չհուզվող մարդիկ են։ Նրանք դանդաղ են արձագանքում իրադարձություններին, բայց ցուցաբերում են մշտական և համբերատար վարք։ Հաճախ նախընտրում են սառը և տրամաբանված որոշումներ կայացնել։
    • Հիմնական հատկանիշներ՝ հանգստություն, զգացմունքների սակավ արտահայտություն, համբերատարություն, երկարատև և մշտական աշխատանք։
  4. Մելանխոլիկ
    • Մելանխոլիկները խոցելի և զգայուն մարդիկ են, որոնց զգացմունքները խորն են և հաճախ արտահայտվում են տխրությամբ կամ մտահոգությամբ։ Նրանք ավելի զգայուն են և հաճախ մտածկոտ։
    • Հիմնական հատկանիշներ՝ խորը զգացմունքներ, վախեցողություն, մտահոգություն, հոգևոր զգացմունքայնություն։

Խառնվածքի տեսության կիրառությունը

Մարդու խառնվածքի այս տեսակները հազվադեպ են հայտնվում մաքուր ձևով, մարդիկ հաճախ ունենում են խառնվածքների որոշակի խառնուրդներ։ Խառնվածքը կարևոր դեր է խաղում մարդու միջանձնային հարաբերություններում, աշխատանքային ոճում, ինչպես նաև նրա ինքնազգացողության մեջ տարբեր իրավիճակներում։

Պատշաճ ինքնագիտակցությունը մարդու խառնվածքի մասին կարող է օգնել նրան ավելի լավ հասկանալ իր վարքագիծը, հաղթահարել բարդությունները և բարելավել հարաբերությունները ուրիշների հետ։

Հանրահաշիվ 8

Հանր դասարանական/տնային 02.10.2024

Դասարանական առաջադրանքներ՝  12-ա,գ,ե,է; 13-ա,գ,ե,է; 14-ա,գ,ե,է; 15-ա,գ,ե,է

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 12-բ,դ,զ,ը; 13-բ,դ,զ,ը; 14-բ,դ,զ,ը; 15-բ,դ,զ,ը

ա.Ունի

բ.Ունի

գ.Չունի

դ.Ունի

ե.Չունի

զ.Ունի

է.Ունի

ը.Ունի

ա.32=9մ

բ.92=81կմ

գ.200սմ=2մ

22=4մ

դ.802=6400դմ

ե.1.3սմ=13մմ

132=169

զ.502=2500մ

է.2.8սմ=28մմ

282=784

ը.36մ2

ա.12=1×1=18888888

գ.1.22=1,44

ե.(√5)2=5

է.(√14)2=14

ա.√25=5մ2

գ.√64=8դմ2

ե.√144=12սմ2

է.√0.01=0,1սմ2

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:

Զուր չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե որևէ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը չի թաքնվում, զոհի վրա գաղտագողի  չի հարձակվում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:
Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իրոք  տիրակալ էին: Մարդիկ հազվադեպ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ  ուժն ու համարձակությունը, ո՛չ   ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին փրկում հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները պակասեն, կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին:  Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց շատ չեն: Սակայն մարդկանց սպասածի հակառակն  եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ,թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում:
Այժմ առյուծների որսն արգելված է:
Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են  ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում:

Ճիշտ է, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե ոչ ոք համեմատվի նրա հետ: Առյուծը, զոհի վրա բացահայտ է հարձակվում: Նա չի լռում՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:
Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն սխալ չէ, որ տիրակալ էին: Մարդիկ հաճախ չէին առյուծի որսի ելնում: Բայց և  ուժն ու համարձակությունը, և   ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին փրկում հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները չավելանան, կճղակավոր կենդանիների քանակը չի պակասի: Ու առյուծներին ամբողջությամբ չպահպանվեցին:  Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց քիչ են: Սակայն մարդկանց սպասածի չեղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ,ուժեղ կենդանիներին չէին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում:
Այժմ առյուծների որսն թույլատրված չէ:
Առյուծի նորածին ձագուկները մեծ չեն ու խայտաբղետ են, հետո, մեծանալով, միագույն են դառնում:

2. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Վարել-Ես չեմ կարող վարել մեքենա: Նա չհասկացավ՝ ինչպես հողը վարել:
հարկ-Գնա առաջին հարկ: Պետության բյուջեն հիմնականում կազմում են հարկերը:
տալ-Նա ուզում է ինձ փող տալ: Ես իմ տալին չեմ սիրում:
մատ-Նա իր բութ մատը կորցրել է: Քանի՞ հատ խաղողի մատ գնեմ:

3. Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից  յուրաքանչյուրում:

Ա. Թվական=թիվ+ական, պատմություն-պատմ+ություն,  գրիչ-գիր+չ, ազդեցություն-ազդել+ություն, խորություն-խոր+ություն:
Այս խմբում բոլոր բառերը ածանցավոր են:

Բ. Արևելք-արև+ելք, արևմուտք-արև+մուտք, կենսագիր-կենս+գիր, օտարամուտ-օտար+մուտք, ծովագնաց-ծով+գնաց, ինքնատիպ-ինքը+տիպ:

Այս խմբում բոլոր բառերը բարդ են:

Գ. Արևելյան-արև+ելք+յան, կենսագրություն-կենս+գիր+ություն, արևադարձային-արև+դառնալ+ային, անուշահոտություն-անուշ+հոտ+ություն, բազմատեսակություն-բազմ+տեսակ+ություն:

4.Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
 Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, աթոռ:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, գեղեցկություն:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, արևածաղիկ:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, բարդածանցավոր: