Նախնադարյան մարդիկ որպես հագուստ օգտագործել են բույսերի տերևներ, հետագայում՝ գազանների մորթիներ, շատ ավելի ուշ բրդից ու զանազան կենդանիների մազերից գործել են նաև տարբեր զգեստներ։ 19-րդ դարում մանածագործության զարգացման հետ սկսվել է հագուստի մեքենայական արտադրությունը, և հագուստն ստացել է ավելի բարետես, ժամանակակից տեսք։ Հագուստի առաջին տարրը թզի տերևն է, որով Ադամն ու Եվան ծածկել են իրենց մերկությունը։ Ավելի ուշ օգտագործվել են ծառի կեղևը, կենդանական մորթին, ձկան կաշին և այլն։ Ուշ քարի դարի հուշարձաններից հայտնաբերվել են քարե ամրակներ և ոսկրե ասեղներ, որոնցով մշակել ու կարել են մորթին։ Նոր քարի դարում մանածագործության գյուտը հեղաշրջեց մարդու կենցաղը. հագուստի համար մարդն սկսեց օգտագործել բամբակե, վուշե, բրդե և այլ թելեր։ Կարված հագուստի առաջին նմուշները եղել են մորթե թիկնոցները, ազդրակալները, տրեխները և այլն։ Հասարակության զարգացմանը զուգընթաց տարբերակվել են տղամարդու և կնոջ, աղջիկների ու տղաների հագուստները, ստեղծվել են առօրյա, տոնական, հարսանեկան, սգո հանդերձներ։
День: 1 октября 2024
Անհատական նախագիծ/Պատմություն
Նախագծի վերնագիր ՝ Հին երկրների հագուստներ
Նախագծի մասնակիցը ՝ Դավիթ Հովհաննիսյան
Նախագծի ժամանակահատվածը ՝ Շուրջտարյա, ամենամսյան ներկայացմամբ:
Նախագծի նպատակը ՝ Ծանոթանալ հին երկրների մշակույթի և շորերի հետ:
Նախագծի ընթացքը ՝ Ուսումնասիրություն համացանցից:
Նախագծի ամփոփում ՝
Ներածություն։Անհավասարաչափ շարժում։Միջին արագություն։
1․Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։
Մեխանիկական շարժումը մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմնի նկատմամբ։
2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։
Ավտոմեքենայի շարժումը
Ճոճանակի շարժումը
Գնդակի թռիչքը
3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Որի նկատմամբ դիտարկվում և չափվում է այլ մարմնի շարժումը։
4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Նյութական կետը մարմին է, որի չափերը տվյալ պարագայում կարող ենք անտեսել։
5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,ո՞ր դեպքում՝ոչ։
Մարմինը կարելի է համարել նյութական կետ, երբ դրա չափերն աննշան են տվյալ խնդրի պայմաններում:
6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։
Շարժման հետագիծը մարմնի այն ճանապարհն է, որը նա անցնում է ժամանակի ընթացքում իր շարժման ընթացքում։
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը։
8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:
9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։
Այն շարժումը, որի ժամանակ մարմինը հավասար ժամանակում անցնում է հավասար ճանապարհ։
10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Այն մեծությունը, որը ցույց է տալիս անցած ճանապարհի և ժամանակի հարաբերությունը, կոչվումը է արագություն։v=s/t
11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
մ/վ
12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
s=vt
13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
t=s/v
14․Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը
Կինեմատիկա մեխանիկայի այն բաժինն է, որը ուսումնասիրում է մարմինների շարժումը առանց նրանց շարժման պատճառների դիտարկման։
15․Սահմանել աանհավասարաչափ շարժման միջին արագություն։
Անհավասարաչափ շարժման միջին արագությունը (Vm) սահմանվում է որպես մարմնի անցած ճանապարհի (S) և դրա համար անցած ժամանակի (Δt) հարաբերակցություն։
16․Գրել միջին արագության բանաձևը։
Vm = S/t
Գույների փոփոխություն


