Գրականություն

Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի ,,Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են,, ստեղծագործությունը։ 

Ստեղծագործական աշխատանք ՝ Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ․․․․

Գրականություն

Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ․․․․

Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ դաստիրակված, բարեկիրթ, խելացի և լավն են: Այն իմ ընտանիքի մասին է: Իմ կյանքում իմ ամենամեծ ազդեցությունը ունի իմ ընտանիքը: Նաև ասում են, որ <<Երեխան ընտանիքի արտացոլանքն է>>, և ես դրա հետ համաձայն եմ: Ինչպիսի ընտանիքում երեխան ծնվի, հավանաբար այդպիսին էլ նա կմեծանա: Ասացի հավանաբար, որովհետև ընկերները նույնպես շատ մեծ ազդեցություն ունեն մարդու վրա: Երեխան կարող է լինել լավ ընտանիքից, բայց ընկնել վատ շրջապատ և նա կարող է դառնալ ոչ թե իր ընտանիքի անդամների նման այլ իր ընկերների: Ես նման եմ թե՛ իմ ընկերներին, թե՛ իմ ընտանիքի անդամներին: Ես տեսնելով, որ իմ ոչ հարազատ մեծ եղբայրները իրար հետ լավ են, ինչպես և իմ հետ են լավ, մնում եմ այդպիսի լավ նրանց հետ և իմ փոքր եղբոր հետ նույնպես: Տեսնում եմ, որ ընկերներս լռչկվում են ես էլ եմ լռճկվում: Տեսնում եմ, որ ծնողներս հարգում են մեծերին ես էլ եմ նրանց հարգում: Մարդ ինչպիսի ընտանիքից էլ լինի, հավանաբար նա այդպես էլ կլինի:

Գրականություն

Իրանական պոեզիա

Խոսլո Գոլեսոխռի

Կարդա՛ և մեկնաբանի՛ր

 Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել, 

ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր,

 արմատս ի՞նչ կանեք:

 Ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին

, թռիչքն արգելում եք, 

բնում նստած ճտերին ի՞նչ կանեք 

Ենթադրենք սպանում եք, 

Ենթադրենք կտրում եք,

 Ենթադրենք խփում եք,

 Անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք:

Ինձ թվում է բանաստեղծությամբ բանաստեղծը փորձում է ընթերցողին հասկացնել, որ գործը անհնարին է անավարտ թողնել, եթե նույնիսկ այդ գործը սկսողը մահանա, մեկ է իր ընկերները, երեխաները և թոռները կշարունակեն այդ գործը:

 ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ

 Պատուհանս թակեց, 

ասացի.

 – Ո՞վ ես: 

Ասաց. 

– Արևը: 

Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց: 

Ասացի.

 – Ո՞վ ես:

 Ասաց. 

– Լուսինը:

 Անտարբեր ձգեցի պարանը… 

Պատուհանս թակեցին:

 Ասացի. 

– Ո՞վ եք: 

Ասացին. 

– Աշխարհի բոլոր աստղերը:

 Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց:

 Ասացի. 

– Ո՞վ ես: 

Ասաց.

 – Մի ազատ թռչուն:

 Խանդավառ բացեցի պատուհանս…

Կարծում եմ բանաստեղծության մեջ պարանը բացել կամ չբացելը նշանակում է դուռը բացել կամ չբացել։ Եվ այս բանաստեղծությամբ բանաստեղծը փորձում է մեզ ցույց տալ, որ մեզ ամենաօգտակար մարդիկ կամ արարածերը կլինեն նրանք, ովքեր մեծացել են ազատության մեջ։

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Նյութական և հոգևոր արժեքներ

Լինում է չի լինում մեկ շատ հարուստ մարդ է լինում: Այդ հարստականը շատ ժլատ և ագահ է լինում, և ուզում է ավելի հարստանալ: Նա կին չի ունենում, և որոշում է հայտարարություն անել՝ <<Այս քաղաքի ամենահարուստ կինը կդառնա իմ հարսը>>: Եվ շատ տիկնայք գալիս էին, որ ամուսնանային: Բնականաբար շատերը կեղծ ոսկե մատանիներով էին գալիս, բայց եկավ մեկը ով լիովին իսկական ոսկի մատանիներ ուներ և սիրուն հագնված էր: Այդ հարստականը 7 օր/7 գիշեր հարսանիք է անում նրա հետ: Բայց պարզվում է նա ոչ մի հարստական էլ չէ, նա ուղղակի գող էր, որը գողացել էր այդ շորերը և մատանիները, որպեսզի գնա հարստականին հարս և նրա ունեցվածքը թալանի: Այդպես, ամուսնանլուց մի քանի օր հետո, գող հարսը գիշերը կանչում է իր ծանոթներին որոնց հետ թալանում է ամբողջ ունեցվածքը: Առավոտը, երբ թագավորը արթնացավ տեսավ որ թալանած և քանդած տան մեջ է, իսկ իր օգնականները և պաշտպանները կամ մահացած կամ ուշքները տարած պառկած էին գետնին: Եվ իր համար ամենազարմանալին այն էր, որ իր կողքը պարկած էր ոչ թե հարսը այլ ծրայր: Նա այդ ծրայրը բացեց և զարմանքից բերանը բաց մնաց.
-Հարգելի հարստական, ավելի ճիշտ անցյալ հարստական, քո հարսը և իր ընկերներն են այս ամենը կազմակերպել: Երբ դու քեզ հարս էիր ման գալիս, դու ստուգում էիր նյութական արժեքները ուղղակի քո ժլատության և ագահության պատճառով: Դու լռիվ մոռացար, որ ինչքան էլ կինդ հարուստ լինի նա կարող է քո կողքը ամբողջ կյանքդ չլինել, իսկ նյութական արժեքներով ոչ հարուստ կինը, որի հոգևոր արժեքներն են հարուստ ամբողջ կյանքդ հետդ կլինի, եթե իհարկե այսպիսի հիմար և անխելք չմնաս: