1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը:
Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է ներկայացնում (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի աղտոտումը (կեղտոտումը, աղտոտումը), որովհետև (քանզի, որովհնտև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի յուրաքանչյուր (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի ընդարձակ (մեծ, ընդարձակ) ցուցակից կարելի է առանձնացնել (ջոկել, անջատել, առանձնացնել) մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական մեծ (մեծ, խոշոր, կարևոր) քաղաքների մթնոլորտում:
2. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:
Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:
արագընթաց-սրընթաց
Ընչազուրկ-աղքատ
դյուրաթեք-ճկուն
անընկճելի-անկոտրում
հերոսական-դյուցազնական
3. Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին հրապուրում (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի չքնաղագեղ (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի կերտվածք (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք գոյության էր կոչել (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի զմրուխտ (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր: Տոթակեզ (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ թախիծը (տխրությունը, թախիծը, վիշտը) փարատելու (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ հողածինների (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք արքայական (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր ահարկու (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիանալի (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային գեղեցկություն (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:
4. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տարբեր հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատիր:
Հեքիաթային աշխարհ է բացվում մեծ քարանձավ ընկած մարդու առջև: Աշխարհի ամենամեծ քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն ապշեցնում են բոլորին: Քարանձավում ստորերկրյա լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:
Հեքիաթային աշխարհ է բացվում հսկա քարայր ընկած մարդու առջև: Աշխարհի ամենաընդարձակ քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն զարմանեցնում են բոլորին: Քարանձավում ընդերկրյա լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է: