ֆիզիկա 8

Լաբորատոր աշխատանք․<<Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը>>

Աշխատանքի նպատակը․

Հաշվել ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդիյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը։

Համառոտ տեսություն․

Համաձայն Արքիմեդի ՝ հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է հեղուկի կշեռին։ Արքիմեդիյան ուժը կարելի է որոշել տարբեր եղանակներով։

1. Եթե չափենք որևէ մարմին կշիռը օդում ՝ ρ0 ջրում ՝ ρ1, ապա արքիմեդիյան ուժը հավասար կլինի այդ երկու կշիռների տարբերությանը՝ FԱ = ρ0 — ρ1:

2. Արքիմեդիյան ուժը կարելի է որոշել նաև FԱ = ρհgVմ որտեղ ρհ = հեղուկի խտություն, g = 9,8 ն/կգ 10 ն/կգ հաստատուն թիվ է, Vմ= 100 սմ3։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․

Ամրակալան կցորդիչով, չափագլան, ուժաչափ, պինդ մարմին իր ծավալով բաժակ, ջրթափ անոթ, վերամբարձ սեղան և ջուր։

Առաջին փորձի արդյունքները՝
ρ0 = 1,5ն FԱ = ρ0 — ρ1 = 1,5ն — 0,5ն = 1ն
ρ1 = 0,5ն
————
FԱ-?

Երկրորդ փորձի արդյունքները՝
Vմ=100սմ3 | 1մ3=1մ*1մ*1մ=100սմ*100սմ*100սմ=1000000սմ3
ρհ=1000 կգ/մ3 | 1սմ3=0,000001մ3
g10ն/կգ | Vմ=100սմ3=100*0,000001մ3=0,0001մ3
| FԱ=ρհ*gVմ=1000 կգ/մ3*10 ն/կգ*0,0001մ3=1ն
—————————————————-
FԱ-?

Եզրակացություն

Հաշվեցի ջրում ընկղմված մարմինն դուրս մղող արքիմեդիյան ուժը և փորձով ստուգեցի ստացված արդյունքը: Երկու դեպքում էլ FԱ=1ն