ֆիզիկա 8

Արքիմեդի մասին

Արքիմեդը ծնվել է մ․թ․ա․ 287  թվականին Սիցիլիա կղզու Սիրակուզա նավահանգստային քաղաքում, այն ժամանակ Մեծ Հունաստանի ինքնակառավարվող գաղութ էր, տեղակայված Հարավային Իտալիայի ափի երկայնքով։ Արքիմեդը Հին Հունաստանի խոշորագույն գիտնականներից է: Նա իր կյանքը նվիրել է ֆիզիկայի և երկրաչափության ուսումնասիրությանը։ Արքիմեդը ստեղծել է նոր տիպի բազմաթիվ մեխանիզմներ: Արքիմեդը հարուստ քաղաքացի էր և Սիրակուզայի կառավարչի բարեկամը: Ըստ ավանդազրույցի՝ մի անգամ թագավորն իր մոտ է կանչել Արքիմեդին և հանձնարարել ստուգել՝ արդյո՞ք իր թագը մաքուր ոսկուց է պատրաստված: Արքիմեդին երկար ժամանակ չէր հաջողվում լուծել այդ խնդիրը, մինչև որ մի անգամ լողատաշտ մտնելիս նկատեց, որ որքան խորն է ինքը ընկղմվում ջրում, այնքան ավելի շատ է բարձրանում ջրի մակարդակը: Նա մերկ դուրս ցատկեց լողատաշտից՝ բղավելով «էվրիկա, էվրիկա» («գտա, գտա»): Այնուհետև նա լողատաշտի մեջ ընկղմեց թագը և դուրս մղված ջրի զանգվածով հաշվեց դրա ծավալը: Ապա լողատաշտի մեջ ընկղմեց թագի քաշով մաքուր ոսկու ձուլակտորը: Տեսնելով, որ երկրորդ դեպքում ջուրն ավելի քիչ բարձրացավ, Արքիմեդը հասկացավ, որ թագը մաքուր ոսկուց չէ, և խարդախ ոսկերիչը մահապատժի ենթարկվեց: Արքիմեդն ուսումնասիրել է նաև լծակների գործողության օրենքները: Այդ առիթով հայտնի է նրա հետևյալ ասացվածքը. «Տվեք ինձ հենման կետ, և ես կտեղաշարժեմ Երկիրը…»: Գիտնականին վերագրվող ամենահայտնի գյուտերից է Արքիմեդի պտուտակը, որն օգտագործվում էր ոռոգման նպատակով ջուր բարձրացնելու համար: Սակայն իրականում այդ պտուտակը Արքիմեդից շատ առաջ հայտնագործել էին հին եգիպտացիները: Իր հայրենի քաղաք Սիրակուզան հռոմեացիների ներխուժումից պաշտպանելու համար Արքիմեդն ստեղծեց ռազմական զարմանահրաշ մեքենաներ, որոնք ջրասույզ էին անում, կամ տաշեղների վերածում թշնամու նավերը, ոչնչացնում ռազմիկներին: Դրանց մեջ կային նաև հսկա հայելիներ, որոնք արևի ճառագայթները կիզակետում էին թշնամու նավերի վրա և այրում դրանք: Երբ հռոմեացիներին, այնուհանդերձ, հաջողվեց գրավել Սիրակուզան, գիտնականի տուն ներխուժած ռազմիկը տեսավ ավազով լի արկղի վրա խոնարհված ծերունուն, որ երկրաչափական պատկերներ էր գծում:

– Չդիպչես իմ գծագրերին,– գոչեց Արքիմեդը:

Պատասխանի փոխարեն հռոմեացի ռազմիկը թափահարեց սուրը, և մեծ գիտնականն ընկավ ավազին՝ իր արյամբ ցողելով գծագրերը:

ֆիզիկա 8

Արքիմեդյան ուժ

Քննարկվող հարցեր․

1․Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը

Հեղուկում արքիմեդյան ուժի հիմնական պատճառը կատարավում է այն ժամանակ, երբ մենք հեղուկի մեջ գցում կամ մտցնում ենք մարմին․

2․Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը

Արքիմեդյան ուժը կախված է՝ հեղուկի խտությունից ρ, մարմնի ծավալից v

3․Ձևակերպել Արքիմեդի օրենքը

Հեղուկն իր մեջ ընղկմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին․

FԱ=ρ.v.g

4․Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։

ա․ մարմնի խորասուզվում է հեղուկի մեջ երբ մարմնի խտությունը ավելի մեծ է հեղուկի խտությունից․ Օրինակ՝ եթե ալյումինե մարմինը գցեն ջրի մեջ մարմինը կիջնի ներքև(Ալյումինի խտություն=2700, ջրի խտություն=1000 2700>1000)

բ․ մարմինը կլողա հեղուկի ներսում երբ մարմնի ու հեղուկի խտությունները հավասար են

գ․ Մարմինը կլողա հեղուկի մակերևույթին երբ մարմնի խտությունը ավելի փոքր է հեղուկի խտությունից․

Գրականություն

Վելվետե շալվարը

Կարդա՛ Սարոյանի ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը։ 

1.     Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Կարծում եմ, որ ստեղծագործությունը ունի փոխաբերական իմաստ։ Յուրաքանչյուրը իր սեփակա՛ն տեղը պետք է ունենա աշխարհում, որին նա հասել է իր ուժերով, այլ ոչ թե ձեռք է բերել ուրիշների բարեգործության շնորհիվ։

2.     Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։ 

Եթե նրանք հանկարծ խղճան ինձ, մտածում էի ես, եթե հանկարծ ուզենան ինձ մի հին շալվար նվիրել: Այդ մտքից անգամ ես ուղղակի խենթանում էի: Միայն թե չփորձեք տալ ինձ ձեր հին շալվարը, կգոռամ ես նրանց երեսին: Չփորձեք բարի լինել իմ նկատմամբ: Ես չեմ ուզում ձեր հին շալվարը, ես ոչ էլ ձեր նոր շալվարն եմ ուզում: Ես ուզում եմ խանութից գնված իմ սեփական շալվարն ունենալ, բոլորովին նոր, ճիշտ իմ վրայով, պիտակը, անվանումը, ամեն ինչ տեղը-տեղին: Ես ուզում եմ իմ սեփական գրողի տարած շալվարն ունենալ, այլ ոչ թե որևէ մեկի: Ես աշխարհ եմ եկել և ուզում եմ իմ շալվարն ունենալ:

Այստեղ հեղինաը չի ուզում ոչ ոքի խղճանքը կամ օգնությունը, այլ ուզում է ինքը աշխատել և հասնել իր նպատակին՝ սեփական ուժերով։

Քիմիա

Քիմիա տնային

Տնային.
Սովորի՛ր
Էջ 67 — 69 Թթվածին

Պատասխանի՛ր հարցերին
1.Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) Նատրիումի երկու եւ ծծմբի մեկ ատոմ, Na2S
բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ: CO

2.

Ջրում եւ ջրածնի պերօքսիդում թթվածնի օքսիդացման աստիճանը համապատասխանաբար հավասար է.
ա) -2 -2 բ) -2 +2 գ) -2 -1 դ) +2 0
3.

Քրոմի ու թթվածնի միացություններից մեկում քրոմը +3 օքսիդացման աստիճան է ցուցաբերում: Ո՞րն է այդ միացության քիմիական բանաձեւը.
1)CrO 

2) Cr2O3 

3) CrO2 

4) CrO3

Երկրաչափություն 8

Երկրաչափություն դասարանական 16.09.2024

Դասարանական առաջադրանքներ՝14; 16;18; 20;22;24

Ըստ սահմանման, եթե հանդիպակած կողմերը իրար զուգահեռ են ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

P=6+6+10+10=32սմ

Քանի որ, AD=BC, AB=DC և BMPOD-ը պատկանում է երկու մասերին, ապա պարագծերը նույնպես հավասար են:

<A=x
<B=2x
<C=x
<D=2x

x+2x+x+2x=360
6x=360
x=60o
<A=<C=60o
<B=<D=120o

AO-ն ABD եռանկյան միջնագիծ է: