Հայոց լեզու

Գործնական քերականություն

  1. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում (եփվել)էր, բայց նա չէր նկատում:
Բարկությունից արյունը եռում(բորբոքվել) էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել(ընկերություն անել) է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ:
Ընկերացան(միանալ), որ միասին անեն իրենց ուժերից վեր այդ գործը:
Մինչև քաղաք ընկերանամ(ուղեկցեմ) քեզ, որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել(գանահարել) խեղճին, որ ձին թողել ու փախել էր:
Այնպես համառորեն է ծեծում(թակել) դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում(կռել):
Այդ հարցն այնքան ծեծեցին(քննել), որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց(ավարտել) հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել(վերջը տալ) էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

  1. Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:
    Նա ուզում է դառնալ մարզիկ:
    Նա իմ կանչից հետո ետ դարձավ:
  2. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:
    Մեր տունը շատ հարմարավետ է:
    Տուն եմ վաճառում, կգնե՞ս:
    Տունդ շինվի:
  3. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր: Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրություն է տվել հողագնդի ջրային ծածկոցի վրա երկնային մարմինների ձգողության պատճառը: Դա եղել է այն նույն տարին, երբ հայտնի էր դարձել տիեզերական ազդեցության մասին օրենքը:

ֆիզիկա 8

Լաբ. աշխատանք

Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը.
Աշխատանքի նպատակը.
Հաշվել ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը:
Համառոտ տեսություն.
Համաձայն Արքիմեդի օրենքի՝ հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին: Արքիմեդյան ուժը կարելի է որոշել տարբեր եղանակներով՝
1.Եթե չափենք որևե մարմնի կշիռը օդում՝ P0, ջրում P1 ապա արքիմեդյան ուժը հավասար կլինի այդ երկու կշիռների տարբերությանը՝ FԱ = P0 — P1:
2.Արքիմեդյան ուժը կարելի է որոշել նաև FԱ = ՌօհgVմ, որտեղ Ռօհ = հեղուկի խտույուն, g = 9ն/8կգ 10ն/կգ հաստատուն թիվ, Vմ = մարմնի ծավալ
Սարգեր, նյութեր՝ ամրակալան կցորդիչով, ուժաչափ, չափագլան, պինդ մարմին իր ծավալով բաժակ, ջրթափ անոթ, վերամբարձ սեղան, ջուր:

Գրականություն

Հրաշալի ձայնասկավառակը

Կարդա՛ ,,Հրաշալի ձայնասկավառակը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Ինչպիսինն էր պատմվածքի հերոսը։ 

Վիլլին նուրբ հոգի ունեցող, զգայուն, սիրառատ տղա էր։

3. Ի՞նչ ես կարծում , Վիլլին ճիշտ էր ծախսել իր փողերը։ 

Վիլլին իր փողերը ծախսում էր իր ներաշխարհին համեմատական կարգով։ Նրա համար հոգևոր արժեքները ավելին էին, քան նյութականը։

4. Մեկնաբանի՛ր միտքը․  Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Ինձ թվում է, երբ մի անգամ Վիլլին անիմաստ գնում արեց, բայց մեծ նվեր տվեց մորը, նա էլ չեր կարող նրա վրա զայրանալ անմիտ գնումների համար:

5. Երբևէ երաժշտությունը այսպիսի կախարդիչ աղդեցություն թողել է քեզ վրա, պատմի՛ր սիրելի երաժշտության, երգի մասին։ 

Անկեղծ ասած ես երգ լսել չեմ սիրում, փոքր տարիքում էի սիրում միայն: Հիմա չեմ կարող ասել այն ժամանակ ինչ տպավորությունն էի ստանում: