Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Մարդ, ումից կարելի է անվերջ սովորել

Այս աշխարհում կան շատ տարբեր տեսակի մարդիկ՝ խելացի և անխելք, ուժեղ և թույլ, բայց ամենայուրահատուկ մարդկանցից մեկն այն է, ումից կարող ես անվերջ սովորել: Շատերը կմտածեն, որ այդ մարդը ուսուցիցչն է, բայց ես կասեմ ոչ, այդ մարդը չի կարող լինել ուսուցիչը շատ-շատ պատճառներով: Ամենատրամաբանորեն պատճառը այն է, որ զուտ տարիներով ուսուցիչները փոխվում են (նկատի չունեմ բնավորությամբ), իսկ երկրորդ պատճառը դա այն է, որ ինչքան էլ ես բոլոր ուսուցիչներին հարգեմ, ես երբեք չեմ ասի, որ ես նրանցից ավելի շատ բան եմ սովորել քան իմ հարազատներից: Ուսուցիչները մեզ սովորեցնում են մայրենի, մաթեմատիկա և այլ բաներ, բայց հարազատներս ինձ խորհուրդներ են տալիս կյանքի հետ կապված, իսկ ես հարազատներիս սովորացրածը ավելի կարևոր դաս եմ համարում քան ուսուցիչների սովորացրածը, որովհետև եթե մարդ դառնա նկարիչ նրան մաթեմատիկա պետք չի գա, բայց մարդ ինչ էլ դառնա, նրան կյանքի հետ կապված դասերը պետք կգան: Իմ մայրիկը և հայրիկը հասուն մարդ լինելով հանդերձ դեռ իմ տատիկ պապիկների խորհուրդները լսում են, սա էլ ապացույց, որ հարազատներից է կարելի անվերջ սովորել:

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ստեղծագործական աշխատանքներ

Ժամանակահատված՝ շուրջտարյա
Նպատակ՝ գրել ստեղծագործություններ և շարադրություններ՝ այդպիսով զարգացնել իմ վերլուծողական, ուղղագրական և մտքի աշխատանքի հմտությունները
Ընթացք՝ շարադրում եմ իմ կարծիքը տարբեր մտքերի հետ կապված
Արդյունք՝ զարգանում են իմ վերլուծողական, ուղղագրական և մտքի աշխատանքի հմտությունները: