1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
Մ.թ.ա 28-27-րդ դար — Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորման` Արատտայի մասին հիշատակություններ
Մոտ Մ.թ.ա 830 թվականի վերջ — Տուշպա մայրաքաղաքի հիմնադրում
Մ.թ.ա 782 թվական — Արգիշտի Առաջինը հիմնադրում է Էրեբունի ամրոցը
Մ.թ.ա 185 թվական — Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրում
Մ.թ.ա 95-55 թվական — Տիգրան Մեծի գահակալում
Մ.թ.ա 94 թվական — Ծոփքի միացումը Հայքին
Մ.թ.ա 69 թվականի գարուն — Հայ-հռոմեական պատերազմի սկիզբ
Մ.թ.ա 68 թվական — Արածանիի ճակատամարտ
Մ.թ.ա 66 թվական — Արտաշատ պայմանագրի կնքում
Մ.թ.ա 62 թվականի գարուն — Հռանդեայի ճակատամարտ
2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:
Սարդուրի I — Տուշպա մայրաքաղաքի հիմնադրումը
Արգիշտի I — Էրեբունի ամրոցի հիմնադրումը
Տիգրան Մեծ — Տիգրանակերտ քաղաքի հիմնադրում, Հայաստանի հարավային սահմանը հասցրեց մինչև Պարսից ծոց
Վաղարշ I — Վաղարշապատ քաղաքի հիմնադրումը
Շամ (Սամոս) Երվանդական — Սամոսատի հիմնադրումը
3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:
1. Քրիստոնեության ընդունումը – 301 թվական, Հայաստանը առաջին պետությունն է, որը մինչև օրս դավանում է քրիստոնեությունը։
2. Գրերի ստեղծումը — 405 թվական — Ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը ապահովելու նպատակով ստեղծվում է հայերենի այբուբենը. հայկական բանահյուսությունը, հունարեն, արամեերեն և պարսկերեն կատարվող արքունի գրագրությունը, ինչպես նաև կրոնական ծեսերը, սկսեցին արվել հայերենով։ Կա տեսակետ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն։ Ենթադրվում է, որ դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին։
3. Տիգարն Մեծի գահկալությունը – մթա․ 95-55 թվականներ — Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։
4. Խաչակրաց արշավանքներ 1095-1291թթ — Կրոնների մինչև ընթացող ամենածանր ճակատամարտերից մեկն է։
5. Հռանդեայի ճակատամարտը – 62 թվական — Հռանդեայի ճակատամարտի արդյունքում հռոմեական դիրքերը տարածաշրջանում թուլացան, որի արդյունքում 63 թվականին նորից հռոմեական բանակի ղեկավար նշանակվեց Կորբուլոնը, որը ուներ պատերազմելու և բանակցելու արտակարգ լիզորություններ։ Նա 64 թվականին ներխուժում է Հայաստան, սակայն չի համարձակվում պատերազմ սկսել, այլ Վաղարշ Ա-ի հետ բանակցությունների մեջ է մտնում և նրանից խնդրում, որ Տրդատը ներկայանա Հռոմ և հենց Ներոն կայսրից ստանա Հայաստանի թագը։
4. Ներկայացնել 5 ամենակարևոր հայտնագործությունները:
Կողմնացույց — մ.թ.ա. 206թ.
Թուղթ — մ.թ.ա. 105 թ.
Դանակ Պատառաքաղ — X դար
Ատրճանակ — 1128թ․
Օդապարիկ — 852թ․