Քիմիա

Հարցեր կրկնության համար Քիմիայից

  1. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:

Ֆիզիկական մարմինը դա ծավալ, զանգված ունեցող ցանկացած առարկա է:

Մարմինները լինում են կենդանի եւ անկենդան :

  1. Ի՞նչ է նյութ : 

Նյութն այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները

  1. Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

  1. Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:

Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային
մասնիկներ (մոլեկուլ, ատոմ, իոն):

  1. Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:

Խառնուրդները լինում են համասեռ և անհամասեռ:

  1. Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:

Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

  1. Ո՞ր երևույթն է կոչվում  քիմիական:

Քիմիական երևույթների ընթացքում նյութերը փոխարկվում են այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր են առաջանում:

  1. Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:

1) ջերմության կլանվելը կամ անջատվելը, 2) հոտի առաջանալ, 3) գույնի փոփոխություն, 4) նստվածքի առաջանալը, 5) գազի անջատվելը, 6) համի փոփոխություն

  1. Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի  սկսվելու պայմանները:

 1. մանրացում, 2. խառնում, 3. տաքացում

  1. Ասա՛  նյութի ֆիզիկական հատկությունները:

Ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները:

  1. Ի՞նչ է ատոմը:

Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է։

  1. Ի՞նչ է քիմիական տարրը:

Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։

  1. Ո՞ր նյութերն են կոչվում պարզ:

Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:

  1. Պարզ նյութերի ի՞նչ տեսակներ գիտես:

Կան պարզ նյութերի 2 տեսակներ՝ մետաղական և ոչ մետաղական:

  1. Ո՞ր նութերն են կոչվում բարդ։

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:

  1. Ի՞նչ է մոլեկուլը:

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից: 

  1. Ի՞նչ է քիմիական բանաձև:

Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսներով:

  1.   Ի՞նչ է  հարաբերական ատոմային զանգվածը(Ar ):

Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես միավոր ընդունված ջրածնի ատոմի զանգվածից:

  1.   Ի՞նչ է  հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը։

  1. Ի՞նչ է քիմիական կապ, թվարկի՛ր տեսակները:

Քիմիական   կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, 
որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:

Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:

Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:

Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում։