Գրականություն

Ամառային ընթերցանություն

Ես կարդացել եմ Հ.Ուելսի <<ԱՆտեսանելի մարդը>>: Այդ գիրքը նրա մասին էր, թե ինչպես է գիտնական, որը ինքն իրեն դարձրել է անտեսանելի, ապրում: Իդեպ, Անտեսանելի մարդու իսկական անունը Գրիֆին է: Օրերից մի օր բոլորը իմանում են նրա մասին, և քանի որ լսել են, որ նա իր անտեսանելիությունը ուզում է օգտագործել չարագործությունների համար, և բռնում են նրան: Այս ստեղծագործության մեջ ամենագլխավոր երկու հերոս կար՝ Անտեսանելի մարդը(Գրիֆինը) և Քեմփը: Քեմփն ու Գրիֆինը սովորել էին մի ինսիտուտում(Քիմիա-Ֆիզիկա համալսարանում), Քեմփը Գրիֆինից մի կուրս բարձր էր սովորում: Քեմփը բնականաբար բացասական հերոս է, որովհետև նա որս հայտարարեց Գրիֆինի դեմ, որովհետև Գրիֆինը նրա հետ կիսվել էր նրա հետ իր մտածմունքները, իսկ նրա մտածմունքներն էին:
1.Սպանել մի քանի մարդկանց, ովքեր չեն լսել նրան և միշտ եղել են նրա դեմ:
2.Վախով իշխել ամբողջ Բրիտանիան:
Քեմփը իդեպ բժիշկ էր, բայց Գրիֆինը օգտագործելով իր ինսիտիտուտում սովորածը դարձրեց նրան անտեսանելի: Գրիֆինը իրականում այդպես չար չէր, ուղղակի բոլոր մարդիկ, որ իմացել էին նրա մասին, Գրիֆինը մտածում էր, որ նրան կուզենան սպանել կամ էլ չեն թողնի հանգիստ ապրել: Այդ պատճառով նա չարացավ: Այս ստեղծագործության մեջ ես երկու ասելիք գտա: Մեկը այն է, որ մենակով մարդ շատ թույլ է, նա պետք է ունենա գոնե մեկ ուղեկցող, որը նրան կոգնի: Այս ասելիքը հենց Անտեսանելի մարդն է ասել (կոնկրետ չեմ կարող հիշել ինչ էր ասել նա).
-Քեմփ, ինչ հիմար գտնվեցի, որ մենակով որոշեցի անտեսանելի դառնալ գոնե մեկ հոգու հետ պետք է այդ փորձարկումները անեի, որ ինձ օգներ, ինչ վատ է, որ ես քեզ ավելի շուտ չգտա:
Երկրորդ ասելիքը այն է, որ եթե դու բոլորի վատն ես ուզում ոչ մեկ քո լավը չի ուզի: Այս ստեղծագործությունը իմ դուրը եկավ, չեմ կարող բացատրել այս գիրքը ինչ ոճի է, բայց իմ բոլոր կարդացած գրքերից ամենազարմանալի ոճը ուներ: