Месяц: Сентябрь 2023
Անանիա Շիրակացիի մասին
Միջնադարյան հայ մատենագրության աստղաբույլում իր ուրույն տեղն ու դերն ունի 7-րդ դարի մեծահանճար գիտնական և իմաստասեր Անանիա Շիրակացին: Նա օժտված էր բնության երևույթները գիտականորեն ընկալելու և վերլուծելու բացառիկ տաղանդով: Իր իմաստասիրական երկերում նա անդրադառնում է գիտության գրեթե բոլոր բնագավառներին` մաթեմատիկային, տիեզերագիտությանը, տոմարագիտությանը, չափերին ու կշիռներին, աշխարհագրությանը, օդերևութաբանությանը, պատմագիտությանը և այլն, սակայն նախապատվությունը տալիս է բնական գիտություններին:
Զուր չէ, որ ակադ. Մ. Աբեղյանը, Շիրակացուն համարելով բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ, գրում է. «Որքան էլ Անանիայից առաջ հայոց մեջ եղել է տոմարի ծանոթություն, բայց և այնպես մեր այս «համարողնե իր բազմաթիվ գրվածքներով ռահվիրա է հանդիսացել տոմարագիտական, տիեզերագիտական և օդերևութաբանական գիտելիքների համար»:
Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղիցից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով` որոշել է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով` մեկնել է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսել է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որն ապրում էր Չորրորդ Հայքում։
Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո եկել է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանությանը։ Ապա կամեցել է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպել է այնտեղից եկող ծանոթների և լսել, թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորել է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետել համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթաել այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի։ Ապա նա վերադարձել է Հայաստան և փորձել ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացել է դպրոց և գրել դասագրքեր։
Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։
Երկրաչափություն դասարանական 22.09.2023
Դասարանական առաջադրանքներ՝ 18; 20-ա,գ; 22; 25-ա; 27; 29

OB<OA,OC>OA,OB<OC



Ա.AC-B,AE-C,CE-D
Գ.EA,AE,BD,DB


Պատ.՛Հավասար են:


Ա.AOC-OB,BOF-OD,AOE-CO



AOB,COD


Պատ.՛Այո
Օգտակար և վնասակար բակտերիաներ

Բակտերիա ասելիս մենք հիմնականում պատկերացնում ենք վնասակար, փոքր օրգանիզմներ, որոնք մեր ձեռքերի վրա հայտնվում են հաճախակի ինչ-որ առարկաների դիպչելուց հետո։ Պատահական չէ, որ փոքր ժամանակ մեր ծնողները մեզ հորդորում էին օճառով լվացվել բակից տուն գալուց կամ պարզապես որևէ կեղտոտ իրի դիպչելուց հետո։
Այս օրինակը ճիշտ, բայց ոչ լիարժեք պատկեր է մատուցում բակտերիաների մասին։
Այս հոդվածում կհասկանանք, թե․
- բակտերիաներն ինչ են,
- ինչով են տարբերվում վիրուսներից,
- արդյոք միայն բացասական երևույթներ են, թե ոչ,
- ինչ դեր են խաղում մարդու օրգանիզմում

Ի՞նչ է բակտերիան
Սկսենք ամենաշոկային փաստից։ Մեր օրգանիզմի բջիջների մեծ մասը ոչ թե մեր սեփական, այլ հենց բակտերիաների բջիջներն են։ Նրանք գերազանցում են մեր սեփական բջիջները մոտ 10 անգամ, իսկ նրանց թիվը հասնում է տրիլիոնների։
Բակտերիաները կյանքի ամենատարածված ձևն են և բաղկացած են ընդամենը մեկ բջջից։ Նրանք այնքան փոքր են, որ հնարավոր է տեսնել միայն մանրադիտակով։
Բակտերիաներն ամենուր են՝ սննդի մեջ, բերանի խոռոչում, ձեռքերի վրա, աղիներում, տերևների վրա, փոշու մեջ և այլն։ Նրանք կենսական են մոլորակի էկոհամակարգի համար և հիմնականում անվնաս են, որոշները՝ նույնիսկ օգտակար բնության ու մարդու օրգանիզմի համար։
Բակտերիաների մեծ մասը ոչնչանում է բարձր ջերմաստիճանի ներքո, օրինակ՝ եռացող ջրում։ Բայց կան այնպիսիք, որոնք չեն վախենում նույնիսկ եռացող ջրից։
Ինչ վերաբերում է ցածր ջերմաստիճաններին, ապա նույնիսկ սառելու դեպքում բակտերիաները պարզապես կանգնեցնում են իրենց գործունեությունը, բայց չեն մահանում։ Հալվելուց հետո դրանք նորից ակտիվանում և շարունակում են իրենց գործունեությունը։
Բակտերիա vs վիրուս․ Ո՞րն է տարբերությունը
Կարևոր է բակտերիաները չշփոթել վիրուսների հետ։ Եթե բակտերիաները կենդանի օրգանիզմներ են, որոնք ինքնուրույն աճում և բազմանում են, արձագանքում են արտաքին գրգռիչներին, կարող են փոխանցել գենետիկ ինֆորմացիա և այլն, ապա վիրուսները չեն համապատասխանում այս չափանիշներին։ Վերջիններս կյանքի ամենապարզունակ ձևն են, ունեն միայն ԴՆԹ կամ ՌՆԹ և, այսպես ասած, գոյատևում են կենդանի ու անկենդան բնության սահմանագծին։
Օրինակ՝ վիրուսը, ի տարբերություն բակտերիայի, չի կարող ինքնուրույն բազմանալ, նրան անհրաժեշտ են տիրոջ օրգանիզմի բջիջները։ Բակտերիալ հիվանդությունները բուժում են հակաբիոտիկների միջոցով, իսկ ահա վիրուսային հիվանդությունները՝ ոչ։
Որոշ հիվանդություններ, օրինակ՝ գրիպը, օսպան կամ պոլիոմիելիտը, վիրուսային հիվանդություններ են, իսկ, օրինակ, տուբերկուլյոզը, սիֆիլիսը, ժանտախտը՝ բակտերիալ հիվանդություններ։

Արդյո՞ք բատկերիաները միայն վատն են
Առողջ մարդու օրգանիզմում ապրում են 300-500 տեսակի բակտերիաներ, որոնց քանակը հասնում է 100 տրիլիոնի։ Այստեղ կարևոր է տարբերել լավ և վատ բակտերիաները։ Օգտակար բակտերիաները հիմնականում պատկանում են բիֆիդոբակտերիաների կամ լակտոբակտերիաների (կաթնաթթու) ընտանիքին։
Օգտակար բակտերիաներ է պարունակում հետևյալ մթերքը՝
- նարինե,
- յոգուրտ,
- կեֆիր,
- սերուցքային պանիր,
- թթու կաղամբ,
- թթու վարունգ,
- ֆերմենտացված սոյայից պատրաստված մթերք։
Այս մթերքը նպաստում է դիզբակտերիոզի կանխարգելմանը, վերականգնում է աղիների խաթարված միկրոֆլորան, մաքրում է օրգանիզմը հիվանդածին բակտերիաներից։
Վատ բակտերիաները օրգանիզմ են թափանցում բերանի, աչքերի, քթի, միզասեռական համակարգի, ինչպես նաև բաց վերքերի միջոցով։ Օրգանիզմում նրանք բազմանում են և առաջացնում ռեակցիա՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, տենդ։ Որոշները կարող են զարգանալ և վերածվել ավելի լուրջ առողջական խնդիրների։
Մահացու վտանգավոր բակտերիա է սալմոնելայի ձևերից մեկը՝ որովայնային տիֆը։ Վտանգավոր են նաև կլեբսիելլա բակտերիաները, տարբեր էնտերոբակտերիաներ, ստրեպտոկոկները, ստաֆիլոկոկը, աղիքային ցուպիկը (եթե գտնվում է աղիներից դուրս, օրինակ՝ միզուղիներում)։
Եթե մարդն առողջ է և գործում են օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմները, ապա վատ բակտերիաները չեն բազմանում։ Բայց դրանք սպասում են, որ մարդու օրգանիզմը թուլանա կամ սխալ սնունդ ընդունի, որից հետո բակտերիաների հավասարակշռությունը խախտվում է, և առաջանում է դիսբակտերիոզ։
Վատ բակտերիաներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները՝
- տաք ջրով, օճառով լվանալ ձեռքերը,
- ախտահանել հաճախակի հպման առարկաները՝ հեռախոս, գրիչ, համակարգչի մկնիկ, դռան բռնակ, ինչպես նաև խոհանոցն ու լոգասենյակը,
- հեռու մնալ հիվանդ, փռշտացող, հազացող մարդկանցից,
- չօգտագործել այլ մարդու սրբիչը, սափրիչը, սպիտակեղենը և անձնական այլ իրեր,
- ձեռքերը չտանել բերանը, աչքերը, քիթը,
- շաբաթը մեկ անգամ փոխել սպիտակեղենը, ամեն օր փոխել ներքնազգեստը, կրել թարմ լվացված, արդուկված հագուստ,
- հաճախակի լվանալ շպարի պարագաները՝ վրձին, սպունգ, փուզա,
- օրական 1-2 անգամ լվանալ ատամները մածուկով և խոզանակով։
Մյուս գլխավոր կանոնը սննդի անվտանգությանը հետևելն է՝
- առանձին տախտակ ու դանակ օգտագործել հում մսի համար,
- հում մսին ձեռք տալուց հետո տաք ջրով և օճառով լվացվել, արյունը տաք ջրով ու օճառով լվանալ խոհանոցային մակերեսների վրայից,
- սնունդը համեմելիս կամ մարինացնելիս օգտագործել ձեռնոցներ (ձեռքի վրա և եղունգների տակ անթիվ բակտերիաներ կան, որոնք փոխանցվում են սննդին),
- միսը բավականաչափ եփել,
- միրգը, բանջարեղենը, կանաչեղենը լավ լվանալ հոսող ջրի տակ,
- խուսափել չպաստերիզացված կաթից ու հյութերից,
- եփված սնունդը 3-4 օրից ավելի չպահել սառնարում,
- հաճախակի փոխել ամանի սպունգը, սրբիչները, սեղանի շորերը
Ի՞նչ դեր են կատարում բակտերիաները մարդու օրգանիզմում
Բակտերիաները մեծ դեր են խաղում օրգանիզմի մարսողության մեջ, բարդ միացությունները փոխակերպում են պարզի, որոնք ավելի հեշտությամբ են մարսվում, ճեղքում են բարդ ածխաջրերը, որպեսզի օրգանիզմը ստանա օգտակար նյութեր։
Կարգավորում են ստամոքսաղիքային տրակտի ֆունկցիան, պահում են իոնների հավասարակշռությունը, չեզոքացնում են տոքսինները, ճեղքում են սպիտակուցները և նույնիսկ սինթեզում են որոշ վիտամիններ։ Բակտերիաների որակյալ հարաբերակցությունն ազդում է տեղային և ընդհանուր իմունիտետի վրա։

Բակտերիաները, ապրելով մեր մարմնի վրա, խմում են քրտինքի կաթիլները, ուտում են չորացած մաշկը, պաշտպանում են մաշկը իրական, վտանգավոր վնասատուներից։
Բակտերիաները դեր են խաղում նաև սննդի պատրաստման մեջ։ Օրինակ՝ պանիր պատրաստելու համար կաթի մեջ ավելացնում են բակտերիաներ։ Բակտերիաները կլանում են լակտոզան՝ կաթնաշաքարը, արտադրում են կաթնաթթու և նվազեցնում կաթի ջրածնային ցուցիչը (pH)։
Տարբեր բակտերիաներ տարբեր տեսակի պանիրներ են ստեղծում։ Շվեյցարական պանրի վրա առաջանում են անցքեր, քանի որ բակտերիան արտադրում է ածխաթթու գազ։
Բակտերիաները նաև կաթը վերածում են կաթնաշոռի, ռեժանի, թթվասերի, յոգուրտի, կեֆիրի։
Բակտերիաներն ուտում են ոչ միայն մեր օրգանիզմի, այլ նաև բնության աղբը։ Օրինակ՝ երբ նավթը լցվում է ծովի մեջ, հատուկ ինքնաթիռներով բակտերիաներ են շաղ տալիս (մարինոբակտերիաներ, պսևդոմոնադներ), որ վերջիններս ուտեն նավթը և փրկեն կենդանական ու բուսական աշխարհը։
Մարդկության առջև ծառացել է գերխնդիր՝ աղբը։ Եթե բակտերիաները սովորեն ուտել նաև պլաստիկի տարբեր տեսակները, դա հսկայական առաջընթաց կլինի շրջակա միջավայրի մաքրության հարցում։
Այսպիսով՝ բակտերիաները, ոչ միայն չեն վնասում, այլ նաև օգնում են մեր օրգանիզմին և բնությանը։ Դրանց մեծ մասն ի սկզբանե վնասակար չէ ու նույնիսկ օգտակար է, իսկ մյուս մասից կարելի է արդյունավետորեն պաշտպանվել՝ պահպանելով հիգիենայի և սննդի անվտանգության կանոնները։ Մենք ոչ միայն ներդաշնակորեն ապրում ենք բակտերիաների հետ, այլ նաև պարզապես ունենք դրանց կարիքը։
Որակյալ, հագեցնող ու բազմազան սնունդ ընդունելով՝ մենք զինվում ենք էներգիայով և բարձր դիմադրողականությամբ, որոնք օգնում են պայքարել վնասակար բակտերիաների դեմ։
Գործնական քերականություն
1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:
Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն տաղտկալի ֆիլմերն ու նկարները կտեսնես:
Հռետոր այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:
Մթության մեջ խարխափեց տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:
Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում խախտելերդումդ,խաբել ինքդ քեզ:
Արտասուք հոսում էր աչքերից, բայց էլի կատակում էր ու փորձում ժպտալ:
Ձեռքերը կարկառեց դեպի երկինք ու ինչ-որ բան էր մրմնջուն:
2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Պատկերացրեք, որ երկրի վրա մեզ հետ միասին ապրում են էակներ, որոնց
կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ նկարի մեկ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:
3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլյոնավոր տարիներ են անցել, հիմա էլ մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանօթերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:
Գործնական քերականություն
1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Իր անկյունում նստած՝ մրմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)
Սիրտը մռմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)
Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կառկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)
Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)
Նա անապատում բռբռում, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)
Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)
2. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:
Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):
Առաջին արմատի ի տառը գումարվել է միացնող ա-ին և գրվում է եվ:
Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:
3. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:
Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնևվարդ, արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հեվասպառ, ուղեվճար, ուղեվոր:
4. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, առօրյա, նրբանկատ:
Այնքան շատ են խոչընդոտողներն ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքը, թող տեսնեն, թե ինչեր ես անում:
Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:
Առօրյա մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:
Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:
Պատմություն

Ա.Որովհետև այդպիսով,նրանք հասկանում են մարդու զարգացումը:
Բ.Քարե գործիքները,լեսուն և կրակը:

1.Որովհետև կրակով,նրանք ուտելիք էին պատրաստում և տաքանում:
2.Շատ տեխնոլոգիաներ ինչ որ կապ ունեն կրակի հետ,իսկ կրակը ստեղծվել էր նրանց դարաշրջանում:
3.Որովհետև Հայկական լեռնաշխարհում,կան լեռներ,իսկ լեռների վրա ջուր և ուտելիք:

1.Տաքացնել:
2.Ուտելիքի պատրաստում:
3.Լուսավորում:
4.Գիշատիչներին վախեցնել:
5.Օգտագործել թշնամու դեմ:
6.Իրար գտնել մթության մեջ:
Երկրաչափության տնային 19.09.2023
13-բ; 14-բ; 16




Անկյան ներսում
D,O,B
Անկյան դրսում
M,A,C,N
Երկրաչափություն դասարանական 19.09.2023

Ա

Գ


4


L,H.
Գործնական քերականություն
1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավագ:
2. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօթևան, բացօթյա:
3. Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:
Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա,Վիկտորիա,Սոֆիա,Լիլիա:
4. . Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:
(թրթռալ,թռվռալ)
Ամբողջ օրը խաղաց ու թռվռալով և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)
Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռել էին նրան: (գռգռալ, գրգռել)
Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում: (գռգռալ, գրգռել)