Անգլերեն

My hobby

I have a lot of hobbies.The first is sport(football and karate).I go to karate but not to football.I play football in out with my friends.I’ve joined in 11 tournaments and won only 4 in karate.I’m goalkeeper in football.My weakness in football is shooting.I love reading,and my favourite book is Harry Potter.I love watching films,and my favourite movie is also Harry Potter.The next is computer games.My favourite game was fifa,but unfourtunately fifa and ea sports don’t work together and now it’s called FC.I think I will love this game too.I love traveling but I’v been only in two countries,Armenia and Georgia.I hope I will be in more countries.I’ve traveled a lot in Armenia.

Հայոց լեզու

Թարգմանական նախագիծ

  • Ժամանակհատված-Սեպտեմբերից-Նոյեմբեր
  • նպատակ-Իմանալ Fifa և FC խաղերի մասին,թարգմանելով տեղեկությունները ռուսերենից հայերեն
  • ընթացք․ ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչպե՞ս պետք է իրականացվի,
  • արդյունք․ ի՞նչ արդունք ենք ակնկալում։ 
Գրականություն

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
        Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
        Ծագեց առավոտ
        Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
        Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
        Ճաքեց հեռուն ամպ,
        Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
        Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ:

Եվ թռչուն թռավ

Հուզված առուն փախ տվավ

 Սողուն-սողուն

Ձորում մշուշ կախ տվավ:

Քամին ելավ վեր

Արավ տար ու բեր:

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ

Սարի վրա ցիր եկան:

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր:

Առաջադրանքներ

1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները:

Վար-վեր

առավոտ-գիշեր

ծերուկ-երիտասարդ

սուգ-զվարճանք

կապեց-քանդեց

վառեց-հանգեց

Հոգնած-հանգստացած

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:

Վատ,տխուր և աշուն/ձմեռային տրամադրություն:

3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով:

վար եկան-բարձրացան

շող կապեց-շողաց

մաղ տալով-մաղել

շաղ տալ֊շարժել

քուն դրավ-քնեց

փախ տվավ-փախչեց

4. Ծանոթացի՛ր ,,անձնավորում,, ոճական հնարքին: Արդյոք այս բանաստեղծության մեջ բնությունն անձնավորվա՞ծ է: Հիմնավորի՛ր պատասխանդ: 

Այո,որովհետև նրանք տրամադրույթուն են նկարագրում շնչելով և շարժվելով:

Պատմություն

Արատտա

download-1

Արատտան հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմնավորումն է: Արատտա երկրի մասին մենք տեղեկացել ենք Շումերների բնագրերից: Շումերները առաջինն են ստեղծել քաղաքակրթությունը: Ժամանակին նրանք բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարի հարավային շրջաններում: Այնտեղից հեռանալով միևնույնն է նրանք կապը պահպանել են լեռնաշխարի հետ: Ըստ Շումերների Արատտան բարձր լեռնային երկիր է: Արատտայից մինչև Շումեր գնում էին Ուրուկի գետով: Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում էլ գտնվում է հայկական լեռնաշխարհը և այստեղից հետևություն ենք անում, որ Արատտան գտնվել է հայկական լեռնաշխարհում: Կան տեղեկություններ նաև Շումերից մինչև Արատտա գտնվող տեղանունները. օրինակ՝ Զամռա երկիրը, այն Ուրմիո լճի հարավում է գտնվում և այնտեղից էլ դուրս է գալիս Հայկական լեռնաշխարհ: Մենք գիտենք նաև, որ իմաստության և տիեզերական ջրերի աստվածը հայի պաշտամունքն է և նրա որդին Հայկն է, որն էլ Արատտաի հովանավոր աստվածն էր:

download

Արատտան եղել է աստվածապետական կարգերով երկիր: Դա կառավարման այն ձևն է, որ իշխանություն տիրում է հոգևվոր դասը, որն էլ աստծո անունից իրականացնում էր իշխանությունը: Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր: Մենք տեղեկություն ունենք նաև Արատտայի և Շումերների տնտեսական հարաբերությունների մասին: Արատտացիները հացահատիկ և երկրագործական ապրանքներ են ներմուծել, իսկ փոխարենը արտահանել են մետաղներ և թանկարժեք քարեր: Արատտայում որպես փոխադրամիջոց օգտագործել են ձիեր, իսկ Շումերները ավանակներ: Շումերական բնագրերից մեզ են հասել Արատտայի բանակի և պարսպապատված մայրաքաղաքի մասին: Շումերական բանակը մեկ տարի պաշարելով Արատտայի մայրաքաղաքը չի կարողանում գրավել այն: Արատտայի մասին կարևոր տեղեկությունը այն է, որ Արատտայում սեփական գիր են ունեցել և այդ պաստը ապացուցվել է Ք.Ա. III հազարամյակին հայկական լեռնաշխարհից հայտնաբերված մեհենագիր հուշարձաններ: Ք.Ա. XXVIII-XXVII դարերում Շումեր էին գալիս ճարտապետներ Արատտայից, որպեսզի մեծ շինություններ կառուցեն: Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարը միավորված է մեկ մշակութայի գոտում, որը կոչվել է Հայաստանի վաղ բրոնզեդարյան մշակույթ:

Աշխարհագրություն

Բնական ռեսուրս և բնական պայման

Դուք գիտեք, որ երկրագնդի աշխարհագրական թաղանթը, նրա բնածին ոլորտները քարոլորտը, մթնոլորտը, ջրոլորտը, կենսոլորտը, ստեղծում են այն միջավայրը, որտեղ ձևավորվել և զարգանում է մարդկային հասարակությունը: Այդ միջավայրը կազմող բնական տարրերի մի մասը, օրինակ, Արեգակից և երկրի ընդերքից ստացվող էներգիան, մթնոլորտային տեղումների քանակը, մակերևութային ջուրը, երկրի մակերևույթի բնույթը, օրգանական աշխարհը բնական միջավայրում ստեղծում են այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն են ստեղծում այդ միջավայում մարդու ապրելու և կենսագործունեության համար: Այդ բոլորը միասին կոչվում են բնական պայմաններ: Մեծ են բնական պայմանների աշխարհագրական տարբերությունները: Կախված բնության տարրերի տարածական տարբերություններից, աշխարհագրական թաղանթի մի հատվածում այդ պայմանները մարդկանց գոյության, առողջության և կենսագործունեության համար կարող են լինել նպաստավոր, մի այլ հատվածում՝ աննպաստ: Բնական պայմանների նպաստավորորությունը որոշվում է այն հանգամանքով, թե դրանք ինչքանով են հարմար մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար: Եթե տվյալ տարածքի բնական պայմանները՝ գլխավորապես կլիման և մակերևույթի բնույթը, աշխատանքային և ֆինանսական փոքր ծախսումներով տնտեսական գործունեության (հասարակական արտադրության) հնարավորություն են ստեղծում, ապա համարվում են նպաստավոր (կամ բարենպաստ): Օրինակ՝ հասարակածային և արևադարձային խոնավ կլիմայի շրջաններում հողագործ գյուղացիները ոչ մի ծախս չեն կատարում թանկարժեք ոռոգման ցանցի կառուցման համար, քանի որ մթնոլորտային առատ տեղումները բավարար են հողագործության համար: Նրանք նաև ձմռանը դիմակայելու համար (ինչպես օրինակ՝ Հայաստանում) ծախսեր չեն կատարում վառելիքի և տաք հագուստի վրա: Նշենք մեկ այլ օրինակ. խաղողագործական այն տարածքներում, որտեղ ձմռանը չեն լինում դաժան ցրտեր և, հետևաբար՝ խաղողի վազերի ցրտահարության վտանգ չկա, վազերը աշնանը չեն ծածկում հողի շերտով, իսկ գարնանը, հակառակ կարգով՝ ազատում հողից (ինչպես դա արվում է Արարատյան դաշտում): Այսպիսով՝ ստացվում է, որ որոշ տարածքներում (օրինակ՝ Ֆրանսիայում) խաղողագործության կազմակերպման համար բնական պայմանները ավելի նպաստավոր են, քան՝ Հայաստանի Հանրապետությունում, քանի որ առաջին դեպքում ավելի փոքր է աշխատանքային ծախսերը: Լեռնային երկրներում երկաթուղու կառուցումը մեծ ծախսեր է պահանջում կապված թունելների, կամուրջների շինարարության հետ, իսկ երբեմն, տեղանքի խիստ մասնատված ռելիեֆի պայմաններում, դրանց կառուցումը նույնիսկ դառնում է անհնարին, մինչդեռ հարթավայրում, առանց լրացուցիչ վերոնշյալ ծախսերի, կարելի է երկաթուղի կառուցել: Ստացվում է, որ լեռնային երկրներում երկաթուղու կառուցման համար բնական պայմանները նվազ նպաստավոր կամ նույնիսկ՝ աննպաստ են, իսկ հարթավայրերում՝ հիմնականում նպաստավոր: Մարդու գործունեության համար երկրագնդի նպաստավոր և աննպաստ բնական պայմաններ ունեցող հատվածների օրինակներ չափազանց բազմազան են: Բնական պայմանների նպաստավոր կամ աննպաստ լինելը փոփոխական է և որոշվում է տվյալ պահին հասարակության ունեցած տնտեսական հնարավորություններով (ներուժով): Օրինակ՝ Կենտրոնական Ասիայի անապատները և չոր տափաստանները յուրացվեցին միայն ԽՍՀՄ տեխնիկական հզորության շնորհիվ, երբ կառուցվեցին Իրտիշ-Քարաղանդի (Կարա- գանդա), ինչպես նաև՝ Գարագումի (Կարակումի) 1100կմ երկարությամբ ոռոգման և նույնիսկ նավարկելի հզոր ջրանցքները: Այսպիսով, բնական պայմանները մարդու շրջակա միջավայրի բնական հանգամանքների ամբողջությունն են, որոնք նպաստում կամ խոչընդոտում են տնտեսական գործունեության կազմակերպմանը: Բնական ռեսուրսները նույնպես բնական միջավայրի տարրեր են: Նյութական տեսանկյունից դրանք շատ հաճախ նույն տարրերն են ինչ-որ բնական պայմանները: Եթե մարդու կողմից բնությունից կորզված այդ տարրերն օգտագործվում են տնտեսության մեջ արտադրական նպատակների համար, ապա դրանք համարվում են բնական ռեսուրս: Օրինակ, Սևանա լճի ջուրը բնական պայման է մարդկանց հանգստի, ջրաէլեկտրաէներգետիկ արդյունաբերության, ձկնաբուծության համար, քանի որ այդ գործունեությունների ժամանակ բնությունից ջուր չի կորզվում (վերցվում): Իսկ երբ այդ ջուրը հասնում է Արարատյան հարթավայրի դաշտերն ու այգիները և օգտագործվում ոռոգման համար, այսինքն կորզվում բնությունից՝ դառնում է բնական ռեսուրս: Նույն կերպ, անտառներն ու կենդանիները զբոսաշրջության (էկոտուրիզմի) կազմակերպման համար բնական պայման են, իսկ դրա տարածքում ապրող տեղաբնիկների համար՝ բնական ռեսուրս (Օրինակ՝ Պերուի բնակչության օգտագործած մսի 85%-ը վայրի կենդանիների միսն է): Այսպիսով, կարող ենք ասել, որ բնական ռեսուրս են կոչվում բնական միջավայրի այն տարրերը, որոնք տվյալ ժամանակաշրջանում մարդկանց կողմից կարող են օգտագործվել արտադրության ու սպառման համար և ունեն տնտեսական արժեք: ունեցող ռեսուրսները (հանքային բուժիչ ջրեր, լողափեր, բնության հուշարձաններ և այլն): Տարածված է նաև բնական ռեսուրսների դասակարգումն ըստ սպառման և վերականգնման հատկանիշի, որի համաձայն առանձնացնում են չսպառվող և սպառվող (վերականգնվող և չվերականգնվող) ռեսուրսներ: Չսպառվող են բոլոր այն ռեսուրսները, որոնք մշտապես համալրվում են արեգակից և երկրի ընդերքից (արեգակնային, քամու, մակընթացության, երկրաջերմային էներգիաները): Վերականգնվող են կենսաբանական (բուսական և կենդանական) ռեսուրսները: Այս ռեսուրսները վերականգնվում են միայն փոքր չափով սպառվելու պայմաններում: Եթե, օրինակ, որևէ տարածքում անտառն ամբողջությամբ հատենք, ապա բնության մյուս տարրերի ու երևույթների՝ հողերի, միկրոկլիմայի, օրգանական աշխարհի հետ այնպիսի անշրջելի փոփոխություններ տեղի կունենան, որ նույնիսկ անհնար կդառնա անտառի վերականգնումը: Սպառվող և չվերականգնվող են բոլոր տեսակի հանքային ռեսուրսները: Ըստ առաջացման (ծագման) բնույթի՝ առանձնացվում են հանքային, հողային, կենսաբանական (բուսական և կենդանական), ինչպես նաև հանգստի (ռեկրեացիոն) ռեսուրսներ: Հատուկ տիպի ռեսուրս է հողը, որն ըստ էության վերականգնվող ռեսուրս է: Բայց այդ վերականգնումը չափազանց դանդաղ է ընթանում: Ընդամենը 1 սմ հաստության շերտի գոյացման համար երբեմն պահանջվում են հարյուրավոր տարիներ: Հողն է, որ անհրաժեշտ նախադրյալ է կենսոլորտի գոյության ու զարգացման և մարդկությանը սնունդ ապահովող գյուղատնտեսության զարգացման համար: Մշակովի հողերը տալիս են մարդկությանը անհրաժեշտ սննդամթերքի 88 %-ը, որպես արոտավայրեր օգտագործվող հողերը 10 %-ը, իսկ մնացած 2%-ը՝ բաժին է ընկնում անտառներին:
Գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտ նախադրյալ են բույսերի աճն ու
զարգացումն ապահովող կլիմայական պայմանները (ջերմության քանակն ու տարեկան
ընթացքը, տեղումների քանակը, դրա սեզոնային բաշխումը): Կլիմայական պայմաններով են
որոշվում տարբեր մշակաբույսերի տարածման սահմանները:
Բնական պայմանների և ռեսուրսների մյուս տարբերությունն այն է, որ գոյության բնական
պայմանները մշտապես եղել են և այժմ էլ մնում են նույնը և էական փոփոխություններ չեն
կրում, մինչդեռ՝ բնական ռեսուրսների քանակը և տեսականին փոխվել է հասարակության
առաջընթացի, գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը զուգ ընթաց: Ռեսուրսների որոշ
տեսակներ կարող են սպառվել, օրինակ՝ նավթի, բնական գազի, այլ հանքային հանածոների
պաշարները: Դրան հակառակ՝ կարող են հայտ նագործվել և օգտագործվել բնական նոր
նյութերի և էներգիայի նոր տեսակներ, որոնք նախ կի նում անհայտ են եղել կամ համարվել են
օգտագործման համար ոչ պիտանի: Օրինակ. մինչև այն ժամանակները, երբ մարդկանց
հայտնի չէին ալյումինի, պլատինի և այլ մետաղների օգ տա կար հատկությունները, դրանք
պարունակող ապարները (միներալներ) համարվում էին մարդկանց համար ոչ պետքական
բնության տարրեր և իրենցից որևէ արժեք չէին ներկայացնում: Մի այլ օրինակ. ցած հոսող ջրի
էներգիան այն ժամանակ դարձավ էլեկտրաէներգիայի ստացման համար բնական ռեսուրս,
երբ գիտության ու տեխնիկայի զարգացման շնորհիվ հայտնագործվեց էլեկտրական էներգիա
արտադրող մեքենան և հնարավոր դար ձավ կառուցել էլեկտրակայաններ՝ հոսող ջրի
մեխանիկական էներգիան վերածելով էլեկ տրականի:
Ներկայումս մարդկությանը հայտնի բնական ռեսուրսների տեսակներն արդեն հաշվվում են
հազարներով: Դրանք դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների:
Ըստ բնական ռեսուրսների նկատմամբ մարդկանց պահանջարկի առանձնացվում են՝

  • մարդկանց կենսական անհրաժեշտության ռեսուրսները: Օրինակ՝ օդը և ջուրը, որոնք
    ուղղակի պայմանավորում են մարդու կյանքը,
  • արտադրական նշանակության բնական ռեսուրսները, այսինքն արտադրության մեջ որպես
    հումք կամ վառելիք օգտագործվող ռեսուրսները: Դրանք են օրինակ՝ նավթը, մետաղների
    հանքաքարը, կրաքարը և այլն:
  • մարդկանց համար առողջարարական-կազդուրիչ, հոգևոր, գեղագիտական գրավչություն
  1. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:Բնական պայմանները դա չծախսվող բան է,իսկ ռեսուրսները՝ծախսվող: 
  2. Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:
  1. Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:

Սպառվող չվերականգնող-ածուխ,ածխածին,նավթ,գազ,բնական գազ:

սպառվող վերականգնվող-փայտ,հող,քամին,էներգիա,թուղթ

  1. Նշեք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով: 

Փայտ,բույս,քամի:

Պատմություն

Պատմություն

Ա.Վարկածներից մեկին համաձայն Հնդեվրոպան զարգացել է հայկական լեռնաշխարհում:

Բ.Պատերազմները շատացան,ուստի մարդկանց հարաբերությունը մղվեց:

Գ.Հայկական լեռնաշխարհը բարդ էթնիկական և բազում լեզուներ ուներ:

1.Բրոնզից ստեղծվում էին զենքեր,գործիքներ:

2.Ձիերի ընտելացումը և երկու ականի թեթև կառքը:

3.Լեզու-Լեզվի ստեղծման ժամանակ մարդիկ կարողացել են իրար հետ շփվել/իրենց մտքերը արտահայտել,որը հնարավորություն է տվել կոմունիկացիայի ստեղծմանը:

Անիվ-Անիվի ստեղծումը օգնել է մարդկանց,տեղաշարժվել և տեղաշարժել ծանր իրերը:

Ձի-Ձին քաշում էր կառքը և մարդիկ կարող էին նրանով առանձ կառքի տեղաշարժվել:

Ես համարում եմ,որ երեքն էլ յուրովի կարևոր են:Եվ շատ դժվար է ասել,թե որն է ավելի կարևոր: