կենսաբանություն

Բակտերիաներ

Պատասխանել հարցերին․

  1. Ինչպե՞ս է մարդն օգտագործում կաթնաթթվային բակտերիաները

Կաթնամթերք պատրաստելու համար:

  1. Ինչո՞ւ առանց բակտերիաների գործունեության կյանքն անհնար կլինի երկրի վրա։

Որովհետև կան,նաև օգտակար բակտերիաներ:

  1. Գինեգործության մեջ ի՞նչ դեր ունեն օգտակար  բակտերիաները:

 1 մլ գինու մեջ կա մոտ 500 կաթնաթթվային և քացախաթթվային բակտերիաներ։ Սակայն գինին ունի նաև բակտերիոցիդ հատկություն։ Գինու մեջ չեն կարող գոյատևել տուբերկուլյոզի, տիֆի, խոլերայի բակտերիաները։ Զարգանում են քիչ քանակությամբ բակտերիաներ, որոնք առաջացնում են կաթնաթթվային խմորումներ։

  1. Բակտերիաների կողմից հարուցված ի՞նչ հիվանդություններ գիտես։

Տուբերկուլյոզ,տիֆ:

Հայոց լեզու

Ես ծնվել եմ, ուրեմն պետք է երջանիկ լինեմ

Գիտնականները ասում են,որ գրեթե շանս չկա,որ հենց դու կծնվես,ոչ թե ուրիշ մարդ:Իսկ եթե դու կարդում ես այս տեքստը,ուրեմն դու ծնվել ես,և դու պետք է ուրախ լինես,գոնե նրանից,որ արել ես գրեթե անհնարին բան:Շատերը երազում են,որ իրենց հարազատները ծնվեին,բայց դու կարող է ուրախ չես,որ ծնվել ես:Մարդիկ երազում են,որ իրենց հարազատները առավոտյան արթնանային,բայց դու,կարող է,ատում ես արթնանալը:Օրինակ՝ես ուրախ եմ,որ ես ծնվել եմ,ուրախ եմ,որ արթնացել եմ և եկել եմ դպրոց:Բայց ոչ թե, որ ես պետք է գայի դպրոց,այլ որ ես ուղղակի արթնացել եմ և շարունակում եմ զարգանալ և այլ բաներով զբաղվել:<<Ես ծնվել եմ, ուրեմն պետք է երջանիկ լինեմ >> խոսքերը,իմ կարծիքով,նաև կարելի է մեկնաբանել որպես գնահատիր այն, ինչ ունես:

Գնահատիր այն, ինչ ունես և ուրախացիր այն փաստից,որ դու հնարավորություն ունես կարդալ այս տեքստը…