Աշխարհագրություն

Բնական ռեսուրս և բնական պայման

Դուք գիտեք, որ երկրագնդի աշխարհագրական թաղանթը, նրա բնածին ոլորտները քարոլորտը, մթնոլորտը, ջրոլորտը, կենսոլորտը, ստեղծում են այն միջավայրը, որտեղ ձևավորվել և զարգանում է մարդկային հասարակությունը: Այդ միջավայրը կազմող բնական տարրերի մի մասը, օրինակ, Արեգակից և երկրի ընդերքից ստացվող էներգիան, մթնոլորտային տեղումների քանակը, մակերևութային ջուրը, երկրի մակերևույթի բնույթը, օրգանական աշխարհը բնական միջավայրում ստեղծում են այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն են ստեղծում այդ միջավայում մարդու ապրելու և կենսագործունեության համար: Այդ բոլորը միասին կոչվում են բնական պայմաններ: Մեծ են բնական պայմանների աշխարհագրական տարբերությունները: Կախված բնության տարրերի տարածական տարբերություններից, աշխարհագրական թաղանթի մի հատվածում այդ պայմանները մարդկանց գոյության, առողջության և կենսագործունեության համար կարող են լինել նպաստավոր, մի այլ հատվածում՝ աննպաստ: Բնական պայմանների նպաստավորորությունը որոշվում է այն հանգամանքով, թե դրանք ինչքանով են հարմար մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար: Եթե տվյալ տարածքի բնական պայմանները՝ գլխավորապես կլիման և մակերևույթի բնույթը, աշխատանքային և ֆինանսական փոքր ծախսումներով տնտեսական գործունեության (հասարակական արտադրության) հնարավորություն են ստեղծում, ապա համարվում են նպաստավոր (կամ բարենպաստ): Օրինակ՝ հասարակածային և արևադարձային խոնավ կլիմայի շրջաններում հողագործ գյուղացիները ոչ մի ծախս չեն կատարում թանկարժեք ոռոգման ցանցի կառուցման համար, քանի որ մթնոլորտային առատ տեղումները բավարար են հողագործության համար: Նրանք նաև ձմռանը դիմակայելու համար (ինչպես օրինակ՝ Հայաստանում) ծախսեր չեն կատարում վառելիքի և տաք հագուստի վրա: Նշենք մեկ այլ օրինակ. խաղողագործական այն տարածքներում, որտեղ ձմռանը չեն լինում դաժան ցրտեր և, հետևաբար՝ խաղողի վազերի ցրտահարության վտանգ չկա, վազերը աշնանը չեն ծածկում հողի շերտով, իսկ գարնանը, հակառակ կարգով՝ ազատում հողից (ինչպես դա արվում է Արարատյան դաշտում): Այսպիսով՝ ստացվում է, որ որոշ տարածքներում (օրինակ՝ Ֆրանսիայում) խաղողագործության կազմակերպման համար բնական պայմանները ավելի նպաստավոր են, քան՝ Հայաստանի Հանրապետությունում, քանի որ առաջին դեպքում ավելի փոքր է աշխատանքային ծախսերը: Լեռնային երկրներում երկաթուղու կառուցումը մեծ ծախսեր է պահանջում կապված թունելների, կամուրջների շինարարության հետ, իսկ երբեմն, տեղանքի խիստ մասնատված ռելիեֆի պայմաններում, դրանց կառուցումը նույնիսկ դառնում է անհնարին, մինչդեռ հարթավայրում, առանց լրացուցիչ վերոնշյալ ծախսերի, կարելի է երկաթուղի կառուցել: Ստացվում է, որ լեռնային երկրներում երկաթուղու կառուցման համար բնական պայմանները նվազ նպաստավոր կամ նույնիսկ՝ աննպաստ են, իսկ հարթավայրերում՝ հիմնականում նպաստավոր: Մարդու գործունեության համար երկրագնդի նպաստավոր և աննպաստ բնական պայմաններ ունեցող հատվածների օրինակներ չափազանց բազմազան են: Բնական պայմանների նպաստավոր կամ աննպաստ լինելը փոփոխական է և որոշվում է տվյալ պահին հասարակության ունեցած տնտեսական հնարավորություններով (ներուժով): Օրինակ՝ Կենտրոնական Ասիայի անապատները և չոր տափաստանները յուրացվեցին միայն ԽՍՀՄ տեխնիկական հզորության շնորհիվ, երբ կառուցվեցին Իրտիշ-Քարաղանդի (Կարա- գանդա), ինչպես նաև՝ Գարագումի (Կարակումի) 1100կմ երկարությամբ ոռոգման և նույնիսկ նավարկելի հզոր ջրանցքները: Այսպիսով, բնական պայմանները մարդու շրջակա միջավայրի բնական հանգամանքների ամբողջությունն են, որոնք նպաստում կամ խոչընդոտում են տնտեսական գործունեության կազմակերպմանը: Բնական ռեսուրսները նույնպես բնական միջավայրի տարրեր են: Նյութական տեսանկյունից դրանք շատ հաճախ նույն տարրերն են ինչ-որ բնական պայմանները: Եթե մարդու կողմից բնությունից կորզված այդ տարրերն օգտագործվում են տնտեսության մեջ արտադրական նպատակների համար, ապա դրանք համարվում են բնական ռեսուրս: Օրինակ, Սևանա լճի ջուրը բնական պայման է մարդկանց հանգստի, ջրաէլեկտրաէներգետիկ արդյունաբերության, ձկնաբուծության համար, քանի որ այդ գործունեությունների ժամանակ բնությունից ջուր չի կորզվում (վերցվում): Իսկ երբ այդ ջուրը հասնում է Արարատյան հարթավայրի դաշտերն ու այգիները և օգտագործվում ոռոգման համար, այսինքն կորզվում բնությունից՝ դառնում է բնական ռեսուրս: Նույն կերպ, անտառներն ու կենդանիները զբոսաշրջության (էկոտուրիզմի) կազմակերպման համար բնական պայման են, իսկ դրա տարածքում ապրող տեղաբնիկների համար՝ բնական ռեսուրս (Օրինակ՝ Պերուի բնակչության օգտագործած մսի 85%-ը վայրի կենդանիների միսն է): Այսպիսով, կարող ենք ասել, որ բնական ռեսուրս են կոչվում բնական միջավայրի այն տարրերը, որոնք տվյալ ժամանակաշրջանում մարդկանց կողմից կարող են օգտագործվել արտադրության ու սպառման համար և ունեն տնտեսական արժեք: ունեցող ռեսուրսները (հանքային բուժիչ ջրեր, լողափեր, բնության հուշարձաններ և այլն): Տարածված է նաև բնական ռեսուրսների դասակարգումն ըստ սպառման և վերականգնման հատկանիշի, որի համաձայն առանձնացնում են չսպառվող և սպառվող (վերականգնվող և չվերականգնվող) ռեսուրսներ: Չսպառվող են բոլոր այն ռեսուրսները, որոնք մշտապես համալրվում են արեգակից և երկրի ընդերքից (արեգակնային, քամու, մակընթացության, երկրաջերմային էներգիաները): Վերականգնվող են կենսաբանական (բուսական և կենդանական) ռեսուրսները: Այս ռեսուրսները վերականգնվում են միայն փոքր չափով սպառվելու պայմաններում: Եթե, օրինակ, որևէ տարածքում անտառն ամբողջությամբ հատենք, ապա բնության մյուս տարրերի ու երևույթների՝ հողերի, միկրոկլիմայի, օրգանական աշխարհի հետ այնպիսի անշրջելի փոփոխություններ տեղի կունենան, որ նույնիսկ անհնար կդառնա անտառի վերականգնումը: Սպառվող և չվերականգնվող են բոլոր տեսակի հանքային ռեսուրսները: Ըստ առաջացման (ծագման) բնույթի՝ առանձնացվում են հանքային, հողային, կենսաբանական (բուսական և կենդանական), ինչպես նաև հանգստի (ռեկրեացիոն) ռեսուրսներ: Հատուկ տիպի ռեսուրս է հողը, որն ըստ էության վերականգնվող ռեսուրս է: Բայց այդ վերականգնումը չափազանց դանդաղ է ընթանում: Ընդամենը 1 սմ հաստության շերտի գոյացման համար երբեմն պահանջվում են հարյուրավոր տարիներ: Հողն է, որ անհրաժեշտ նախադրյալ է կենսոլորտի գոյության ու զարգացման և մարդկությանը սնունդ ապահովող գյուղատնտեսության զարգացման համար: Մշակովի հողերը տալիս են մարդկությանը անհրաժեշտ սննդամթերքի 88 %-ը, որպես արոտավայրեր օգտագործվող հողերը 10 %-ը, իսկ մնացած 2%-ը՝ բաժին է ընկնում անտառներին:
Գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտ նախադրյալ են բույսերի աճն ու
զարգացումն ապահովող կլիմայական պայմանները (ջերմության քանակն ու տարեկան
ընթացքը, տեղումների քանակը, դրա սեզոնային բաշխումը): Կլիմայական պայմաններով են
որոշվում տարբեր մշակաբույսերի տարածման սահմանները:
Բնական պայմանների և ռեսուրսների մյուս տարբերությունն այն է, որ գոյության բնական
պայմանները մշտապես եղել են և այժմ էլ մնում են նույնը և էական փոփոխություններ չեն
կրում, մինչդեռ՝ բնական ռեսուրսների քանակը և տեսականին փոխվել է հասարակության
առաջընթացի, գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը զուգ ընթաց: Ռեսուրսների որոշ
տեսակներ կարող են սպառվել, օրինակ՝ նավթի, բնական գազի, այլ հանքային հանածոների
պաշարները: Դրան հակառակ՝ կարող են հայտ նագործվել և օգտագործվել բնական նոր
նյութերի և էներգիայի նոր տեսակներ, որոնք նախ կի նում անհայտ են եղել կամ համարվել են
օգտագործման համար ոչ պիտանի: Օրինակ. մինչև այն ժամանակները, երբ մարդկանց
հայտնի չէին ալյումինի, պլատինի և այլ մետաղների օգ տա կար հատկությունները, դրանք
պարունակող ապարները (միներալներ) համարվում էին մարդկանց համար ոչ պետքական
բնության տարրեր և իրենցից որևէ արժեք չէին ներկայացնում: Մի այլ օրինակ. ցած հոսող ջրի
էներգիան այն ժամանակ դարձավ էլեկտրաէներգիայի ստացման համար բնական ռեսուրս,
երբ գիտության ու տեխնիկայի զարգացման շնորհիվ հայտնագործվեց էլեկտրական էներգիա
արտադրող մեքենան և հնարավոր դար ձավ կառուցել էլեկտրակայաններ՝ հոսող ջրի
մեխանիկական էներգիան վերածելով էլեկ տրականի:
Ներկայումս մարդկությանը հայտնի բնական ռեսուրսների տեսակներն արդեն հաշվվում են
հազարներով: Դրանք դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների:
Ըստ բնական ռեսուրսների նկատմամբ մարդկանց պահանջարկի առանձնացվում են՝

  • մարդկանց կենսական անհրաժեշտության ռեսուրսները: Օրինակ՝ օդը և ջուրը, որոնք
    ուղղակի պայմանավորում են մարդու կյանքը,
  • արտադրական նշանակության բնական ռեսուրսները, այսինքն արտադրության մեջ որպես
    հումք կամ վառելիք օգտագործվող ռեսուրսները: Դրանք են օրինակ՝ նավթը, մետաղների
    հանքաքարը, կրաքարը և այլն:
  • մարդկանց համար առողջարարական-կազդուրիչ, հոգևոր, գեղագիտական գրավչություն
  1. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:Բնական պայմանները դա չծախսվող բան է,իսկ ռեսուրսները՝ծախսվող: 
  2. Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:
  1. Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:

Սպառվող չվերականգնող-ածուխ,ածխածին,նավթ,գազ,բնական գազ:

սպառվող վերականգնվող-փայտ,հող,քամին,էներգիա,թուղթ

  1. Նշեք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով: 

Փայտ,բույս,քամի:

Պատմություն

Պատմություն

Ա.Վարկածներից մեկին համաձայն Հնդեվրոպան զարգացել է հայկական լեռնաշխարհում:

Բ.Պատերազմները շատացան,ուստի մարդկանց հարաբերությունը մղվեց:

Գ.Հայկական լեռնաշխարհը բարդ էթնիկական և բազում լեզուներ ուներ:

1.Բրոնզից ստեղծվում էին զենքեր,գործիքներ:

2.Ձիերի ընտելացումը և երկու ականի թեթև կառքը:

3.Լեզու-Լեզվի ստեղծման ժամանակ մարդիկ կարողացել են իրար հետ շփվել/իրենց մտքերը արտահայտել,որը հնարավորություն է տվել կոմունիկացիայի ստեղծմանը:

Անիվ-Անիվի ստեղծումը օգնել է մարդկանց,տեղաշարժվել և տեղաշարժել ծանր իրերը:

Ձի-Ձին քաշում էր կառքը և մարդիկ կարող էին նրանով առանձ կառքի տեղաշարժվել:

Ես համարում եմ,որ երեքն էլ յուրովի կարևոր են:Եվ շատ դժվար է ասել,թե որն է ավելի կարևոր:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Լեզու բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

1.Լեզուտ կտրե՞մ:

2.Լեզուտ ատամներիտ հետևը պահիր:

3.Ո՞ր խնդրրեմ լեզուտ կհանես կոկորդտ նայեմ:

4.Լեզուտ շատ է երկարել:

2. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի գնդակ ձեռք բերելու համար հինգ հազար դոլար է վճարել: Դա եղել է Անգլիայում երբևէ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գնահատվել է այն պատճառով, որ 1963 թվականին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ընթացքում:

3. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:

ա) Երկարել, ձգվել:

Երեք ամսվա մեջ,այս ծառը երկարել է:

Ամեն առավոտ ես ձգվում եմ:

բ) Աղքատ, խեղճ:

Ինչպե՞ս էս դու աղքատաց էլ:

Ինքը մենակով,դուք՝երեքով,մեխկ է ինչու՞ եք խփում:

գ) Գույն, երանգ:

Այս աշխարհը գույնի երանգներով լի է:

Աշխարհագրություն

Հասարակական աշխարհագրություն


Դարեր շարունակ աշխարհագրությունն ուսումնասիրել է միայն բնությունն ու բնական
երևույթները: Ըստ էության այդ ուսումնասիրությունը կատարողը եղել է բնական (ֆիզիկական)
աշխարհագրությունը: Սակայն, երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր
տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը,
աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղտնտեսական աշխարհագրությունը, որն սկսեց ուսումնասիրել տնտեսության տեղաբաշխման հարցերը: Տնտեսական աշխարհագրության զարգացման արդյունքում աշխարհագրությունը դադարեց պարզ միայն բնական
գիտություն լինելուց և դարձավ բարդ գիտություն, տարբերվելով մյուս բոլոր գիտություններից:
Այսպես օրինակեթե կենսաբանությունն ու ֆիզիկան մտնում են բնական գիտությունների մեջ, իսկ պատմությունն ու տնտեսագիտությունը հասարակական, ապա աշխարհագրության մի
ենթաճյուղըբնական (ֆիզիկական) աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ մյուսը տնտեսական աշխարհագրությունըհասարակական գիտությունների մեջ: Այսպիսով աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական
գիտություն է:
Իսկ ինչո՞ւ աշխարհագրության նոր ենթաճյուղը XVIII դարից սկսած անվանվում է
տնտեսական1
աշխարհագրություն: Այդ անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ
և՛ տնտեսագիտությունը, և՛ տնտեսական աշխարհագրությունն ուսումնասիրում են միևնույն
օբյեկտըտնտեսությունը, բայց տարբեր տեսանկյուններից: Եթե տնտեսագիտությունն ուսումնասիրում է տնտեսության կազմակերպման ու կառավարման հարցերը, ապա տնտեսական աշխարհագրությունը տնտեսության տարածքային բաշխման (տեղաբաշխման) հարցերը: Պատկերավոր ասածտնտեսագիտությունը փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կազմակերպել տնտեսական գործունեությունը, որ դրա շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ), իսկ տնտեսական աշխարհագրությունը թե ո՞ր տարածքներում տեղաբաշխել տնտեսական օբյեկտները (օրինակգործարանները, գյուղատնտեսական տնկատափերը), որ այդ տեղաբաշխման շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ): XX դարում վերոնշյալ հարցերից բացի տնտեսական աշխարհագրության առջև ծառացան նոր և ավելի բարդ խնդիրներ: Նախկինում տնտեսական աշխարհագրության ուշադրության կենտրոնում էին բնակչության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի տեղաբաշխման հարցերը, իսկ նոր ժամանակներում տնտեսական աշխարհագրությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև մարդու գործունեության նոր ձևերի գիտության, հանգստի
կազմակերպման, սպասարկման, նույնիսկ հանցագործությունների տարածման և սոցիալական
այլ հարցերի ուսումնասիրության վրա:
Այսպիսով` տնտեսական աշխարհագրությունն, ըստ էության, սկսեց ուսումնասիրել ոչ
միայն տնտեսական, այլ նաև սոցիալական երևույթների տարածման հարցերը: Այդ պատճառով
էլ տնտեսական աշխարհագրությունը վերանվանվեց տնտեսական և սոցիալական, սոցիալտնտեսական կամ էլ հասարակական աշխարհագրություն:
Եվ վերջապես, վերջին մի քանի տասնամյակում վերոնշյալ հարցերին ավելացավ նաև
էկոլոգիական հիմնահարցը, որը հետևանք է բնության վրա հասարակական ներգործության
մասշտաբի մեծացման, չվերականգնվող բնական ռեսուրսների սպառման (պարպման) ու
բնական միջավայրի քայքայման:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը

Երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր
տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը,
աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղտնտեսական աշխարհագրությունը

  1. Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: 

Եթե նախկինում աշխարհագրության հիմնական խնդիրը մարդու շրջակա
միջավայրի տնտեսության տեղաբաշխման նկարագրությունն էր, ներկայումս հիմնական
խնդիրը այդ տեղաբաշխման վերլուծությունն ու գնահատումն է: Հասարակական աշխարհագրության գլխավոր խնդիրն է` պատասխանել այն հարցին, թե որքանով է ճիշտ տեղաբաշխված այս կամ այն գործարանը, գյուղատնտեսական մշակաբույսի դաշտը կամ ատոմային էլեկտրակայանը:

  1. Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը: 

Բնական գիտություներ են ՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, աստղագիտություն:

Հասարակական գիտություններ են ՝ պատմությունը, տնտեսագիտությունը, քաղաքագիտություն, սոցիոլոգիա, մշակութաբանություն: